Երևան, 15.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան Պարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ» Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Հայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ. «Փաստ» «Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ» Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»


Ռուսաստանի ազգային գանձերից մեկը, որը հրդեհի ճարակ է դարձել մի քանի անգամ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայի Մեծ թատրոնը համարվում է Ռուսաստանի ազգային գանձերից մեկը։ Ռուսաստանի ամենահին այդ թատրոնը գտնվում է Մոսկվայի գրեթե կենտրոնում՝ Թատերական հրապարակում, Կրեմլից ոչ հեռու։ Լրիվ անվանումն է Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, կամ ուղղակի Մեծ թատրոն (Большой театр): Հենց «Մեծ թատրոն» անվանումն էլ ամուր կերպով հաստատվել է, ինչը խոսում է երկրի մշակութային կյանքում նրա բացառիկ դերի մասին։

Թատրոնի պատմությունն սկսվել է իշխան Պյոտր Ուրուսովի փոքր մասնավոր թատերախմբից՝ Պետրովսկու թատրոնից։ Տաղանդավոր թատերախմբի ներկայացումը հիացրել է կայսրուհի Եկատերինա II-ին, որն իր շնորհակալությունն է հայտնել իշխանին՝ մայրաքաղաքում բոլոր ժամանցային միջոցառումները ղեկավարելու իրավունքի տրամադրմամբ։

Թատրոնի հիմնադրման ամսաթիվը համարվում է 1776 թվականի մարտի 17-ը՝ այն օրը, երբ Ուրուսովը ստացել է այդ արտոնությունը։ Կայսրուհու հայտարարությունից ընդամենը վեց ամիս անց իշխանը Նեգլինկայի ափին փայտե շենք է կառուցել Պետրովսկու թատրոնի համար։ Սակայն նախքան այն կբացվեր, շենքն այրվել է։ Նոր շենքը պահանջում էր մեծ ֆինանսական ներդրում, և Ուրուսովը գտել է գործընկեր՝ ռուսացած անգլիացի Մեդոքսին, որը հաջողակ ձեռնարկատեր և բալետի սիրահար էր։ Թատրոնի կառուցումը բրիտանացու վրա «նստել է» 130000 արծաթե ռուբլի։ Նոր եռահարկ աղյուսե թատրոնը հանրության առջև իր դռները բացել է 1780 թվականի դեկտեմբերին։ Թատրոնն ուներ պարտեր, 3 հարկանի օթյակ և պատշգամբ, որոնք տեղավորում էին մոտ 1000 հանդիսատես (որոշ աղբյուրներ նշում են 800 թիվը): 1788 թվականին թատրոնին կից կառուցեցին նոր կլոր դիմակահանդեսային դահլիճ՝ «Ռոտունդան»։ Առաջին 14 տարվա ընթացքում թատրոնում բեմադրվել է 425 օպերային և բալետի ներկայացում։ 1794 թվականին, սակայն, ֆինանսական խնդիրների պատճառով անգլիացին ստիպված է եղել թատրոնի կառավարումը հանձնել պետությանը, որից հետո այն հայտնի է դարձել որպես Կայսերական թատրոն։ Բայց 1805 թվականին Մադոքսի կառուցած շենքը ևս այրվել է։

Մի քանի տարի թատերախումբը ելույթներ է ունեցել Մոսկվայի ազնվականության տնային բեմերում։ Նոր շենքը, որը հայտնվել է Արբատում 1808 թվականին, նախագծվել է ճարտարապետ Կարլ Ռոսսիի կողմից։ Սակայն այդ թատրոնը ևս ոչնչացվել է 1812 թվականի հրդեհի հետևանքով։

Դրանից տասը տարի անց սկսվել է թատրոնի վերականգնումը, որն ավարտվել է 1825 թվականին։ Սակայն, տխուր ավանդույթի համաձայն, այդ շենքը նույնպես չի կարողացել խուսափել 1853 թվականի հրդեհից, որը թողել է նրա միայն արտաքին պատերը։ Մեծ թատրոնի վերածնունդը տևել է երեք տարի։ Կայսերական թատրոնների գլխավոր ճարտարապետ Ալբերտ Կավոսը, որը վերահսկում էր շենքի վերականգնումը, մեծացրել է դրա բարձրությունը, մուտքի առջև ավելացրել սյուներ և սյունասրահ, որի վերևում բարձրանում է Պիտեր Կլոդտի կողմից ստեղծված Ապոլլոնի բրոնզե կվադրիգան։ Շենքի ճակատը զարդարված է երկգլխանի արծվով՝ Ռուսաստանի զինանշանով։

1895 թվականին թատրոնը ենթարկվել է խոշոր վերանորոգման, որի ավարտը նշանավորվել է այնպիսի ներկայացումներով, ինչպիսիք են Մուսորգսկու «Բորիս Գոդունովը» և Ռիմսկի-Կորսակովի «Պսկովցի կույսը»։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մեծ թատրոնը դարձել է համաշխարհային թատերական և երաժշտական մշակույթի առաջատար կենտրոններից մեկը։ Թատրոնին նաև հաջողվել է ամբողջությամբ պահպանվել հեղափոխական իրադարձությունների և քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1917-1918 թվականների խաղաշրջանի ընթացքում հանրությունը դիտել է 170 օպերային և բալետային ներկայացում։

1919 թվականից Մեծ թատրոնը սկսեց անվանվել ակադեմիական։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մի քանի տարի չէին դադարում թատրոնի ճակատագրի վերաբերյալ վեճերը. շատերը կողմ էին նրա փակմանը։ 1922 թվականին Համառուսաստանյան կենտրոնական կատարողական կոմիտեի նախագահությունը որոշեց թատրոնի փակումը համարել տնտեսապես աննպատակահարմար։

1976-1991 թվականներին թատրոնը պաշտոնապես սկսել է կոչվել Լենինի կրկնակի շքանշանակիր ԽՍՀՄ պետական ակադեմիական Մեծ թատրոն։

2005-ից 2011 թվականներին թատրոնը ենթարկվել է խոշոր վերակառուցման, որի շնորհիվ շենքի տակ հայտնվել է նոր հիմք, վերստեղծվել են լեգենդար պատմական ինտերիերները, զգալիորեն բարելավվել են թատրոնի տեխնիկական սարքավորումները, իսկ փորձերի համար նախատեսված տարածքները ընդլայնվել են։

Ներկայում Մեծ թատրոնի խաղացանկում պահպանված են բազում դասական օպերային և բալետի ներկայացումների բեմադրություններ, սակայն, այդուհանդերձ, թատրոնը ձգտում է նոր փորձարկումների։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին. Սիյարտո Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքըՊետք է խրախուսել մեծ և բազմազավակ ընտանիքներին. Մենուա ՍողոմոնյանԱպագա իշխանությունը պետք է առանձնահատուկ կարևորի կրթությունն ու գիտությունը. Ատոմ ՄխիթարյանՆոյեմբերի 17-ին լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով»Ես որպես արցախցի որևէ ակնկալիք չունեմ միջազգային հանրությունից. Արեգա Հովսեփյան Մինսկում հայտնվել է արևային վահանակների մի ամբողջ «դաշտ», բայց այն գտնելը հեշտ չէԲաքվում գտնվող գերիների ազատ արձակման հարցը հնարավոր էր լուծել Թրամփի հետ հանդիպման ժամանակ. Կամ հարցը չի բարձրացվել, կամ լավ չի բարձրացվել. Էդմոն Մարուքյան 2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2-3 կազմակերպություն․ ՀԷՑ վերահսկողության կոմիտե Ինչո՞ւ է Պիզայի աշտարակը թեք, և արդյո՞ք դա միտումնավոր է արված. «Փաստ»Ասիֆ Մահմուդին և Ջոն Էիբներին ներկայացրեցինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ․ Նարեկ Կարապետյան Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանագոգից վայր է ընկել Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ)Վենետիկը հայտնվել է ջրի մեջ, գնդակահարվել են ապստամբած նավաստիները. «Փաստ»Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում Կեղծ հարցումներով փորձում են փրկել իրավիճակը Վաղարշապատում Ջուր չի լինի մի քանի ժամ Փաշինյանը խոստովանեց երեք ամիս անցՊարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ»Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին Հայաստանում ադրբեջանական «վերադարձնել տարածքները» նարատիվը ցավալիորեն լայն տարածում է ստանում. Աննա ԿոստանյանՀայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ. «Փաստ»«Թարս աճած խիյար» Փաշինյանի «աղոթքի նախաճաշին» Իշխանություններ, թոշակի չափը համեմատեք ձեր աշխատավարձերի հետ. Հրայր Կամենդատյան«Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Կրոն և իշխանություն. աղանդավորական կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի հասարակական ու պետական համակարգերի վրա Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ»Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ»Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ»Առանձին տողով կավելացվի եզդիերենը. նախագիծ. «Փաստ»Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ»Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ»«Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ»Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջՄասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ՀայաստանինՁեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցԱրևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. ԶախարովաՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա Ղահրամանյան2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին բարձր մասնակցությամբ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի․ Լենա ՄաթևոսյանԹյուրքական պետություններն առաջատար դեր են խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների զարգացման գործում. ԱլիևԳնացեք ընտրատեղամասեր և կարտարեք ձեր քաղաքացիական պարտավորությունը