Երևան, 15.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան Պարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ» Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Հայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ. «Փաստ» «Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ» Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»


«Քաղաքական, հանրային ռեսուրսը չի բավականացնում ընտրություններում հաղթելու համար, ուստի փորձում են գոնե «սեղանը շուռ տալ» և փորձել երկրում ձևավորել վախի, կասկածի մթնոլորտ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչին ականատես ենք հիմա, նախընտրական պայքարի տրամաբանության ներքո է տեղի ունենում։ Քաղաքական բոլոր միավորները, որոնք քիչ թե շատ հայտնի են Հայաստանում, կա՛մ արդեն ձևավորված են, կա՛մ նրանք, ովքեր հայտ են ներկայացնում նոր քաղաքական միավոր լինելու առումով, այս կամ այն չափով նախընտրական հիմնական պայքարի որևէ փուլում են գտնվում։ Կան նաև ուժեր, որոնք դեռևս չեն հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին։ Նախընտրական փուլը վաղուց սկսվել է, ուղղակի ուժերն իրենց գործողությունների տարբեր փուլերում են գտնվում։ Այս առումով կարծում եմ, որ նախընտրական ամենաակտիվ գործընթացներում է իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն իր առաջնորդի գլխավորությամբ։ Դեռևս 2024 թվականի սկզբից է Նիկոլ Փաշինյանը մտել նախընտրական տրամադրությունների մեջ, և իր բոլոր գործողությունները, ակցիաները հիմնականում հենց այդ ուղղությունն ունեն, որպեսզի կարողանա բեկում մտցնել իր շուրջ ստեղծված տրամադրություններում։ Փորձում է փոխել այն միտումը, որը կապված է թե՛ իր անձնական, թե՛ իր քաղաքական թիմի վարկանիշի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ քննարկում ենք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում տիրող տրամադրությունները։

Ընդգծում է՝ եթե սոցիոլոգիական հարցումների և, ընդհանրապես, մեր շուրջ տիրող տրամադրությունների վրա ենք հիմնվում, իշխանության վարկանիշը բավականին ցածր է։ «Այն միշտ եղել է 9-ից 16-17 տոկոսի շրջանակում։ Այդ վարկանիշը լավագույն դեպքում միջինացված 14-15 տոկոսի շրջանակում է լինում։ Իշխանությանը դա մտահոգում է, նա խնդիր ունի վերարտադրվելու, ընդ որում՝ շատ դեպքերում նրանց համար իշխանությունը պահպանելը, հենց իրենց պատկերացմամբ, ավելի շատ գոյաբանական խնդիր է, քան քաղաքական։ Այդ իսկ պատճառով շատ լրջորեն են տրամադրված, փորձում են իրավիճակը, միտումը փոփոխել։ Փաշինյանը 2024 թվականի սկզբից ուզում էր ցույց տալ, թե ով է երկրում տերը՝ մարզեր էր գնում, դպրոցների կախիչներն էր ստուգում, կոսմետիկ ինչ-որ փոփոխություններ էր անում, պաշտոնյաների էր փոփոխում և այլն։ Զբաղեցնում էր մարդկանց։ Իր գլխավոր խնդիրը միշտ եղել է երկրում քաղաքական կամ ոչ քաղաքական օրակարգի թելադրող լինելը։ Օրինակ՝ եթե չկա քաղաքական բովանդակություն, օրակարգ, թեմա, ապա հեծանիվ կա։ Բայց քաղաքական բովանդակություն նա միշտ ունի. առնվազն գաղափարական առումով հակադրել պատմական Հայաստանն իրական Հայաստանին, Եկեղեցու և հոգևորականների հանդեպ գործողություններ իրականացնել և այլն։ Նա փորձում է ամեն օր լինել քաղաքական և ոչ քաղաքական օրակարգի թելադրողը։ Այս առումով դա իրեն շատ դեպքերում հաջողվում է, որովհետև ընդդիմությունը կա՛մ չի ձգտում սեփական քաղաքական օրակարգեր ձևավորել, կա՛մ չի կարողանում։ Սա արդեն քննարկելու հարց է։ Նախընտրական շրջանում Փաշինյանը փորձում է միշտ լինել ուշադրության կենտրոնում, և իրեն դա հաջողվում է։ Ընդդիմությունը տարբեր տրամադրությունների մեջ է։ Իշխանությունն արդեն նախընտրական քարոզչություն է տանում, ընդդիմությունը հիմնականում դեռևս կողմնորոշվում է։ Կարծում եմ՝ ձևավորված ուժերը, որոնք որոշել են մասնակցել ընտրություններին, զբաղված են նախընտրական պայքարի նախապատրաստական աշխատանքներով»,-նշում է մեր զրուցակիցը։

Թվում է, թե պետք չէ անտեսել նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։ «Համարում եմ, որ կարող են լինել արտահերթ ընտրություններ։ Դա հնարավոր է մի քանի դեպքում. երբ ընդդիմությունն է պարտադրում արտահերթ ընտրություն՝ քաղաքական իրավիճակից ելնելով, երբ արտաքին ուժերը կամ գործոններն են պարտադրում իշխանությանն ինչ-ինչ պատճառներով գնալ արտահերթ ընտրությունների, օրինակ՝ եթե կան արտաքին ուժեր, որոնք ուզում են այս իշխանությունը մնա և իր լեգիտիմությունն ավելի ամրապնդի ընտրություններով, որից հետո ոչ պոպուլ յար ինչ-որ թղթեր ստորագրվեն, և երբ իշխանությունն ինքն է հասկանում, որ արտահերթն իր համար չարյաց փոքրագույնն է, ամենաբարենպաստ պայմանն է, որպեսզի փորձեն վերարտադրվել, որովհետև հետագայում կարող են շատ ավելի վատ պայմաններ լինել դրա համար։ Ի՞նչ ունենք հիմա։ Ընդդիմության ճնշման էլեմենտներ առանձնապես չենք տեսնում արտահերթի համար։ Արտաքին ուժերը կարող են նման մղումներ ունենալ, որ գործող իշխանություններն անպայման արտահերթ ընտրություններ անցկացնեն իրենց լեգիտիմության աստիճանը բարձրացնելու և հետագայում ոչ այնքան պոպուլ յար փաստաթղթեր ստորագրելու համար։ Չեմ բացառում, որ իշխանությունը, տեսնելով այն միտումը, որ առանձնապես վարկանիշային դրական տեղաշարժեր իր համար չկան, և դեռ պարզ չէ՝ մինչև հունիս ինչ կարող է լինել, ռիսկերը գնահատելով՝ կարող է գնալ արտահերթ ընտրությունների։ Իմ կարծիքով, այդ պարագայում այսօրվա իշխանությունը կարող է ունենալ որոշակի առավելություններ ժամանակի, տեմպի առումով։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը չի հասցնի այդ դեպքում ստեղծել իր քաղաքական ուժը, դա չի նշանակում, որ այս կամ այն ֆորմատով չեն մասնակցի ընտրություններին, բայց պատկերն այլ կլինի։ Մյուսներն էլ այդ տեմպի մեջ ինչ-որ բան կկորցնեն։ Իշխանությունն իմանալու է, որ ընտրություն է լինելու, պատրաստ է լինելու դրան, իսկ ընդդիմությանը փորձելու են անակնկալի բերել այդ դեպքում։ Այսօրվա իշխանության պարագայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը չի բացառվում։ Իմ կարծիքով, այդ հավանականությունն իրենց մտքում ունեն, քանի դեռ օրենքով հնարավորություն ունեն արտահերթի գնալու։ Բայց ժամանակը սրընթաց սպառվում է։ Այնպես որ, իշխանության տեսակետից դա այնքան էլ վատ տարբերակ չէ։ Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, որոնք նախապատրաստվում են նախընտրական գործընթացների, պետք է այս հնարավորությունն էլ աչքի տակ ունենան, որպեսզի դրա լինելիության պարագայում շատ մեծ անակնկալ չլինի»,-հավելում է նա։

Այսօր Հայաստանում կալանավորված են սրբազաններ, գործարարներ, քաղաքացիներ, որոնք պայքարի մեջ են ներգրավվել՝ հասկանալով, որ ինչ-որ բան երկրում սխալ ուղղությամբ է ընթանում։ Իշխանությունը վախի մթնոլորտ է տարածո՞ւմ, այս կերպ է փորձո՞ւմ զսպել հնարավոր պոռթկումները հասարակության շրջանում։ Քաղտեխնոլոգը նշում է՝ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ այս ամենը՝ հոգևոր դասի ներկայացուցիչների, գործարարների կալանավորումները, քաղբանտարկյալների թվի ավելացումը ոչ պոպուլ յար քայլեր են, չեն կարող դուր գալ հասարակությանը, բացի պայմանական իրենց 15 տոկոս ընտրազանգվածից։ «Հակառեյտինգային քայլեր են անում, բայց մյուս կողմից՝ երբ քաղաքական ռեսուրս, հնարավորություններ չունես, քաղաքական գործիքակազմով չես կարողանում լուրջ մրցունակ դիրքեր ստեղծել վերարտադրվելու համար, բայց խնդիր ունես ամեն գնով վերարտադրվելու, մնում է վախի մթնոլորտով, ռեպրեսիաներով և այլ ուժային գործիքները գործի դնելով՝ փորձել ամեն ինչ անել, որ եթե նույնիսկ քո վարկանիշը չի բարձրանում, հակառակորդների վարկանիշն էլ չբարձրանա կամ նրանց շրջանում որոշակի դիսկոմֆորտ, խուճապ, վախի մթնոլորտ ձևավորվի։ Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Եկեղեցու դեմ արշավը ժողովրդի շրջանում, թե՛ այստեղ, թե՛ Սփյուռքում չի կարող իր վարկանիշը բարձրացնել։ Շատ լավ հասկանում են, որ իրենց վարկանիշը լավագույն դեպքում նույնն է, բայց դա հեռու է բավարար լինելուց, որպեսզի կարողանան ընտրություններում հաղթել լեգիտիմ եղանակով։ Ոչ լեգիտիմ եղանակով ամեն ինչ հնարավոր է, եթե դրան չլինի համապատասխան դիմադրություն։ Այդ դեպքում իրենց մնում է միայն, կիրառելով ուժային գործիքակազմը, փորձել թուլացնել կամ մթնոլորտ փոխել երկրում։ Այս առումով հենց դրանով են զբաղված։ Աշխարհի պրակտիկայում ո՛չ առաջինն են, ո՛չ վերջինը, որոնք այդ ամենը կիրառում են։ Ուժային գործիքակազմի կարիքը չէր լինի, եթե իշխանությունն ունենար բավականին բարձր վարկանիշ, ժողովրդի քվե, ինչպես 2018 թվականին։ Քաղաքագիտության մեջ կա այսպիսի հասկացողություն. հեղափոխություններից, ժողովրդական շարժումներից հետո առաջին ընտրությունների ժամանակ քաղաքական ուժը կարիք չունի ռեպրեսիաների, ընտրակեղծիքների դիմելու և այլն։ Արդեն երկրորդ, երրորդ անգամ է անհրաժեշտություն լինում կոշտ միջամտությունների։ 2018 թվականին վարկանիշի պրոբլեմ չունեին, նրանց ոչ մի բան չէր հետաքրքրում: Բայց հետո, երբ վարկանիշի, ժողովրդականության, ընկալման հետ պրոբլեմ ունես, գնում ես ցանկացած մեթոդների իշխանությունը պահելու համար, հատկապես, երբ ունես գոյաբանական նպատակներ։ Իշխանություններն այդ փուլում են, այսինքն՝ քաղաքական, հանրային ռեսուրսը նրանց չի բավականացնում ընտրություններում հաղթելու համար, այդ իսկ պատճառով փորձում են գոնե «սեղանը շուռ տալ» և փորձել երկրում ձևավորել վախի, կասկածի մթնոլորտ, և եթե նույնիսկ իրենք չեն ուժեղանում, գոնե չուժեղանան նաև ընդդիմադիր բևեռները»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

ԶՊՄԿ-ի պատմության մեջ աննախադեպ է. տարեկան մի քանի հազար տենդեր է անցկացվում «Թրամփի ուղու» իրագործումն ավելի է խորացնելու Հայաստանի շրջափակումը. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքըՀունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին. Սիյարտո Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքըՊետք է խրախուսել մեծ և բազմազավակ ընտանիքներին. Մենուա ՍողոմոնյանԱպագա իշխանությունը պետք է առանձնահատուկ կարևորի կրթությունն ու գիտությունը. Ատոմ ՄխիթարյանՆոյեմբերի 17-ին լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով»Ես որպես արցախցի որևէ ակնկալիք չունեմ միջազգային հանրությունից. Արեգա Հովսեփյան Մինսկում հայտնվել է արևային վահանակների մի ամբողջ «դաշտ», բայց այն գտնելը հեշտ չէԲաքվում գտնվող գերիների ազատ արձակման հարցը հնարավոր էր լուծել Թրամփի հետ հանդիպման ժամանակ. Կամ հարցը չի բարձրացվել, կամ լավ չի բարձրացվել. Էդմոն Մարուքյան 2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2-3 կազմակերպություն․ ՀԷՑ վերահսկողության կոմիտե Ինչո՞ւ է Պիզայի աշտարակը թեք, և արդյո՞ք դա միտումնավոր է արված. «Փաստ»Ասիֆ Մահմուդին և Ջոն Էիբներին ներկայացրեցինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ․ Նարեկ Կարապետյան Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանագոգից վայր է ընկել Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ)Վենետիկը հայտնվել է ջրի մեջ, գնդակահարվել են ապստամբած նավաստիները. «Փաստ»Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում Կեղծ հարցումներով փորձում են փրկել իրավիճակը Վաղարշապատում Ջուր չի լինի մի քանի ժամ Փաշինյանը խոստովանեց երեք ամիս անցՊարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ»Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին Հայաստանում ադրբեջանական «վերադարձնել տարածքները» նարատիվը ցավալիորեն լայն տարածում է ստանում. Աննա ԿոստանյանՀայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ. «Փաստ»«Թարս աճած խիյար» Փաշինյանի «աղոթքի նախաճաշին» Իշխանություններ, թոշակի չափը համեմատեք ձեր աշխատավարձերի հետ. Հրայր Կամենդատյան«Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Կրոն և իշխանություն. աղանդավորական կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի հասարակական ու պետական համակարգերի վրա Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ»Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ»Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ»Առանձին տողով կավելացվի եզդիերենը. նախագիծ. «Փաստ»Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ»Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ»«Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ»Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջՄասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ՀայաստանինՁեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցԱրևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. ԶախարովաՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա Ղահրամանյան2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը