Երևան, 15.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան Պարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ» Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Հայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ. «Փաստ» «Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ» Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»


«Բնակչության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, որը թանկացել է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում չի արձանագրվում, մինչդեռ քաղաքացիներն ահազանգում են անասելի չափերի հասնող գնաճի մասին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ գնաճը, որպես տնտեսական երևույթ, նորմալ, անխուսափելի երևույթ է։ «Խնդիրը գնաճի կարգավորման, չափի և նաև դրա բաշխվածության մասով է։ Երբ Հայաստանում գնահատում ենք գնաճը, հաշվարկում ենք 425 ապրանքի միջին գների աճը։ Մեր հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են ամսվա ընթացքում օգտվել այդ ցանկի, ենթադրենք, 30 կամ 40 ապրանքից։ Գնաճի իրենց պատկերացումները կազմում են այդ ապրանքների գների աճով, և շատ հաճախ, երբ պաշտոնական թիվ է հայտարարվում, որ, օրինակ՝ սեպտեմբերին գնաճը կազմում է ընդամենը 3,7 տոկոս, քաղաքացիներից շատերը բողոքում են և չեն համաձայնում, քանի որ իրենց գնած ապրանքների գները միջինում ավելի շատ են աճել։ Խնդիրը գնաճի բաշխվածությունն է։ Իսկ դա, ցավոք, Հայաստանում այս տարվա ընթացքում բավականին մտահոգիչ է։ Այդ գնաճը հիմնականում ապահովել է սնունդը, մասնավորապես 5,2 տոկոս է կազմել սննդի գնաճը։ Գնաճ ունենք տարբեր ոլորտներում, օրինակ՝ կրթություն՝ 8,2, տրանսպորտ՝ մոտ 7, միրգ՝ 12, բանջարեղեն, մասնավորաբար՝ վարունգ, լոլիկ՝ 20, նույնիսկ 50, լոբի՝ 15 տոկոս։ Տեղում արտադրված որոշ մրգեր անցած տարվա համեմատ թանկացել են նույնիսկ մոտ 20 տոկոսով, այդ թվում՝ խաղողը, չնայած խաղողի արտադրության ծավալները ավելացել են Հայաստանում։ Մարդիկ այս ապրանքներից ու ծառայություններից ամեն օր են օգտվում, և թանկացումը միանգամից զգում են։ Ունենք մի իրավիճակ, երբ հասարակության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, իսկ սնունդը թանկացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը։ Ընդգծում է՝ այս իրավիճակում մարդիկ միանգամից զգում են իրենց կենսամակարդակի էական վատթարացում և դժգոհում ապրանքների գնաճից։

Գնաճի պատճառներն, ըստ տնտեսագետի, հիմնականում ներքին են։ «Գյուղմթերքի արտադրության ծավալների կրճատումներ ունենք առանձին ուղղություններով՝ հաշվի առնելով վերջին տարիների բացասական միտումները գյուղատնտեսության ոլորտում։ Երկրորդ կարևոր գործոնը հարկային քաղաքականությունն է։ Հունվարի 1-ից պետությունը կրկնակի ավելացրեց շրջանառության հարկը, այն հինգից դարձել է տասը տոկոս։ Նույնիսկ գյուղմթերք և առանձին այլ մթերքներ վաճառողների պարագայում տեղի ունեցավ բավականին էական գնաճ, այսինքն՝ այդ հարկային բեռը դրվեց սպառողի վրա։ Սա իր ազդեցությունը թողեց մեր գնաճային ընդհանուր ֆոնի վրա։ Կարծում եմ՝ գնաճն այս տարվա ընթացքում կպահպանվի պաշտոնական թվերի՝ երեք-չորս տոկոսի շրջանակում, որը նախանշված գնաճի մակարդակի չափ է։ Այս տարի նախատեսել են երեք տոկոս՝ գումարած-հանած մեկ տոկոս։ Բայց նշենք այն, որ կառավարությանը ձեռնտու է գնաճը։ Բարձր գնաճի պայմաններում ավելի շատ հարկեր է հավաքագրում։ Սովորաբար տարեվերջին ունենում ենք որոշակի գնաճ, գնաճի արագացում, որը նրանց թույլ է տալիս լրացուցիչ հարկային մուտքեր ապահովել, մաքսատուրքերը լրացուցիչ ավելացնել և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպե՞ս պետք է պետությունը զսպի կամ մեղմի գնաճը։ «Կենտրոնական բանկն է Հայաստանում գնաճի համար պատասխանատուն։ Այն իր դրամավարկային քաղաքականության գործիքներով պետք է փորձի ունենալ կարգավորվող գնաճ, այս տարվա համար երեք տոկոս է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել-իջեցնելով կարող է փորձել կարգավորել գնաճը։ Բարձրացնելու պարագայում զսպում է գնաճը, իջեցնելու պարագայում խթանում է այն։ Վերջին ամիսների ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է մի մակարդակի վրա՝ 6,75 տոկոս, փորձելով խթանել կամ պահպանել այն գնաճային ֆոնը, որը կա այս տարվա ընթացքում, որովհետև դա տնտեսության համար որոշակի ակտիվություն է ապահովում։ Գնաճի վրա էական ազդեցություն ունի կառավարությունն՝ իր տնտեսական, սոցիալական ծրագրերով, արտադրության ծավալը, գյուղատնտեսությունը խթանելով, ինչպես նաև սոցիալական քաղաքականությամբ։ Երբ կառավարությունն ավելի արագ է բարձրացնում, ասենք, թոշակները, քան արտադրության ծավալը կամ արտադրողականությունն է գյուղատնտեսության ոլորտում ավելանում, ապա ունենում ենք գնաճ։ Սրանք իրար հետ փոխկապակցված պրոցեսներ են, որոնք կարող են ազդել գնաճի վրա։ Եվ նաև մրցակցության հանձնաժողովը պետք է կանխի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գերշահույթ ստանալու մոլուցքը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

Պետք է խրախուսել մեծ և բազմազավակ ընտանիքներին. Մենուա ՍողոմոնյանԱպագա իշխանությունը պետք է առանձնահատուկ կարևորի կրթությունն ու գիտությունը. Ատոմ ՄխիթարյանՆոյեմբերի 17-ին լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով»Ես որպես արցախցի որևէ ակնկալիք չունեմ միջազգային հանրությունից. Արեգա Հովսեփյան Մինսկում հայտնվել է արևային վահանակների մի ամբողջ «դաշտ», բայց այն գտնելը հեշտ չէԲաքվում գտնվող գերիների ազատ արձակման հարցը հնարավոր էր լուծել Թրամփի հետ հանդիպման ժամանակ. Կամ հարցը չի բարձրացվել, կամ լավ չի բարձրացվել. Էդմոն Մարուքյան 2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2-3 կազմակերպություն․ ՀԷՑ վերահսկողության կոմիտե Ինչո՞ւ է Պիզայի աշտարակը թեք, և արդյո՞ք դա միտումնավոր է արված. «Փաստ»Ասիֆ Մահմուդին և Ջոն Էիբներին ներկայացրեցինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ․ Նարեկ Կարապետյան Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանագոգից վայր է ընկել Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ)Վենետիկը հայտնվել է ջրի մեջ, գնդակահարվել են ապստամբած նավաստիները. «Փաստ»Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում Կեղծ հարցումներով փորձում են փրկել իրավիճակը Վաղարշապատում Ջուր չի լինի մի քանի ժամ Փաշինյանը խոստովանեց երեք ամիս անցՊարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ»Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին Հայաստանում ադրբեջանական «վերադարձնել տարածքները» նարատիվը ցավալիորեն լայն տարածում է ստանում. Աննա ԿոստանյանՀայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ. «Փաստ»«Թարս աճած խիյար» Փաշինյանի «աղոթքի նախաճաշին» Իշխանություններ, թոշակի չափը համեմատեք ձեր աշխատավարձերի հետ. Հրայր Կամենդատյան«Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Կրոն և իշխանություն. աղանդավորական կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի հասարակական ու պետական համակարգերի վրա Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ»Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ»Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ»Առանձին տողով կավելացվի եզդիերենը. նախագիծ. «Փաստ»Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ»Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ»«Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ»Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջՄասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ՀայաստանինՁեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցԱրևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. ԶախարովաՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա Ղահրամանյան2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին բարձր մասնակցությամբ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի․ Լենա ՄաթևոսյանԹյուրքական պետություններն առաջատար դեր են խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների զարգացման գործում. ԱլիևԳնացեք ընտրատեղամասեր և կարտարեք ձեր քաղաքացիական պարտավորությունը Խանութներում կաթից ու սոյայից ստացած կաթնամթերքը չի տարբերվում, նույնն է արտաքինից. Փաշինյան«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք համայնքային ընտրություններինՎաղարշապատում մենք սատարում ենք բոլոր այն թեկնածուներին, որոնք դեմ են ներկայիս իշխանություններին․ Լենա Մաթևոսյան