Երևան, 15.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան Պարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ» Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Հայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ. «Փաստ» «Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ» Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»


Արդեն անթաքույց են գործում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապագայի հետազոտողի համար, ինչ խոսք, հետաքրքրական կլինի դիտարկել Փաշինյանի «թավշյա հեղափոխության» ռեէվոլ յուցիան, հատկապես այն առումով, թե ինչպես հռչակված «սիրո և հանդուրժողականության» պղպջակը վերաճեց ատելության և բռնաճնշումների մղձավանջի: Այո, հետազոտողի համար հետաքրքիր կլինի, իսկ ժամանակակիցներիս համար քաոսային է, քանզի մենք ապրում ենք այդ թթվուտային իրականության մեջ:

Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է նոր կոնկրետ դրսևորումներին, ապա ամենից առաջ ուշադրություն է գրավում հետևյալը. փաշինյանական կոհորտան, ՔՊ-ն՝ ամբողջ թիմով, կարկառուններով-չկարկառուններով, սատելիտներով արդեն չեն էլ թաքցնում, որ կենտրոնացած են քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու վրա:

Այո, այո, հենց հաշվեհարդարներ: Հաշվեհարդարային կամայականություններ:

Դե, իրավապահ կոչված համակարգի միջոցով, որը դարձրել են քաղաքական պատվերներ կատարելու գործիք:

Ավելին, ով մի բառ ասում է, քպական «հրահանգիչ»-ուղղորդողները միանգամից վրա են տալիս: Կանխորոշում են, «հուշում» են, թե քննիչներն ու ոստիկաններն ինչ անեն, ում բռնեն, ում ծեծեն, ում բանտարկեն, ում ասֆալտին փռեն, ում խուզարկեն, ում տնեցիներին ահաբեկեն և այսպես շարունակ: Նախանշում են, թե կոնկրետ ինչ բռնությունների դիմեն: Էականն ու առանցքայինն այս պարագայում այն է, որ նրանք՝ Փաշինյանն ու նաև մյուս քպականները, արդեն չեն էլ թաքցնում, որ այդ ամեն ինչը իրավապահ համակարգն անում է իրենց պատվերով: Հասկանո՞ւմ եք, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող քպականները, իրենց վերագրելով դատավոր-դատախազ-ոստիկանդահիճի դեր, հրապարակային հայտարարություններով կանխորոշում են, թե ում է պետք բանտարկել, ում է պետք վտարել, ում՝ «քառատել», և այդպես շարունակ:

Իրավապահ կոչվող համակարգն էլ արդեն «չի կոտրատվում», «ձևեր չի թափում» և, գործադիր իշխանության կրնկի տակ մտած, իրականացնում է իջեցրած հրամանները, կարգադրությունները, կապրիզները:

Օրինակ՝ մի խումբ քպականներ, տեսեքտեսեք, նեղվել են Նարեկ Կարապետյանի խոսքից՝ «գաղափարական առաջնորդի» թեմայով: Նույն քպականների խումբը, մեկ ուրիշ քպական խմբի հետ միասին, խիստ է նեղվել իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարություններից: Ամստերդամն, ի դեպ, միջազգային իրավապահ շրջանակներում հայտնի դեմք է: Քպականներն ամենայն լրջությամբ քննարկում են նրան կալանավորելու, հետապնդելու, Հայաստանից վտարելու հարցերը:

Եթե նրանք հրապարակավ, ֆեյսբուքյան գրառումներով բացեիբաց նման «մտորումներ» ունեն, ամենևին չեն քաշվում հակաօրինական վարք դրսևորելուց, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են մտմտում ՔՊ-ի «փակ դռների» հետևում:

Փաշինյանն ու քպականները երևի թե հիմա տենդագին փնտրում են, թե այս կամ այն գործչի արտասանած բառը կամ բառակապակցությունը քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի տակ խցկեն, ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ ամեն գնով ազատազրկեն, բանտարկեն, կալանավորեն, խոշտանգեն, չեզոքացնեն, լռեցնեն այս կամ այն ոչ իշխանական գործչին, հրապարակային խոսք ասողին, ընդդիմացողին: Ասենք, երևի լուրջ դեմքով իրավաբաններին հանձնարարած կլինեն՝ գտնել, թե ո՞ր հոդվածի տակ կարող են մտնել «գրոհել» կամ «գաղափարական առաջնորդ» ձևակերպումները:

Սա է «ժողովրդավարության բաստիոնի» իրական դեմքն ու էությունը, մանավանդ, երբ «սիրո և հանդուրժողականության» արդեն մաշված դիմակը մի կողմ է դրվում: Թեպետ, ՔՊ-ն ու Փաշինյանը արդեն դիմակի կարիք էլ չունեն, մեծ հաշվով: Նրանք արդեն գործում են միանգամայն բացեիբաց: Այնպես որ, շուտով այն երգչին նմանակելով՝ հրապարակում կարող են հայտարարել. «Ինչ ենք անում, հաշվեհարդարներ ենք տեսնում, լավ ենք անում...»:

Ի դեպ, բոլորն են ասում, որ, օրինակ՝ Սամվել Կարապետյանի «գործը» քաղաքական է: Իհարկե, այն քաղաքական է: Բայց Հայաստանում 2018 թվականի մայիսից սկսած ընդդիմադիր դաշտի գործիչների հետ կապված բոլոր գործերն էլ քաղաքական են եղել: Պարզապես հիմա որոշ նրբերանգներ կան: Եթե, ասենք, նախկինում փաշինյանական իշխանությունը գոնե ինչ-որ փորձեր էր անում, որ այդ քաղաքական գործերը «սվաղի» ինչ-ինչ կրիմինալ հանգամանքներով, քրեական երանգ տա, ապա հիմա այլևս նման «մանրուքների» հետևից չեն ընկնում: Շտապում են, ժամանակ չկա:

Իսկ շտապում են, որովհետև նախատեսված են ընտրություններ: Իսկ այդ ընտրություններում, եթե համատարած խախտումներ, կեղծիքներ ու այլևայլ այլանդակություններ չլինեն Փաշինյանի օգտին, նա վերարտադրվելու շանսեր գրեթե չունի: Իսկ դա նրա համար կենաց-մահու հարց է: Ու որպեսզի ընտրություններում մրցակիցների ձեռքերն ու ոտքերը մաքսիմալ կապկպված լինեն, իսկ իրենք ինչ ապօրինություն ուզենան՝ անեն, դրա համար էլ հիմա այդպես բացահայտ կերպով դիմում են քաղաքական հաշվեհարդարների, երկրում ձևավորում ռեպրեսիաների մթնոլորտ ու իրավիճակ:

Գործնականում Փաշինյանը, դատելով նրա ու իր ՔՊ-ի դիրքավորումից, որդեգրել են մի մոտցում, ըստ որի, բոլոր ընդդիմադիրները պետք է լինեն կա՛մ կալանավորված, կա՛մ կասեցված լինի մյուսների գործունեությունը, կա՛մ ֆիզիկապես չեզոքացված, ինչի վերաբերյալ սպառնալիքներ ու ակնարկներ նմանապես հնչել են իշխանությունից ու իշխանական քարոզիչների կողմից: Այսինքն, նրանց հաշվարկն այն է, որ ընտրությունները իմաստազրկվեն ընտրություններից շատ առաջ:

Իսկ թե ուր կարող է տանել նման տոտալ ու վայրագ ռեպրեսիաների գործելակերպը, կարծում ենք, ակնհայտ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքըՊետք է խրախուսել մեծ և բազմազավակ ընտանիքներին. Մենուա ՍողոմոնյանԱպագա իշխանությունը պետք է առանձնահատուկ կարևորի կրթությունն ու գիտությունը. Ատոմ ՄխիթարյանՆոյեմբերի 17-ին լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով»Ես որպես արցախցի որևէ ակնկալիք չունեմ միջազգային հանրությունից. Արեգա Հովսեփյան Մինսկում հայտնվել է արևային վահանակների մի ամբողջ «դաշտ», բայց այն գտնելը հեշտ չէԲաքվում գտնվող գերիների ազատ արձակման հարցը հնարավոր էր լուծել Թրամփի հետ հանդիպման ժամանակ. Կամ հարցը չի բարձրացվել, կամ լավ չի բարձրացվել. Էդմոն Մարուքյան 2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2-3 կազմակերպություն․ ՀԷՑ վերահսկողության կոմիտե Ինչո՞ւ է Պիզայի աշտարակը թեք, և արդյո՞ք դա միտումնավոր է արված. «Փաստ»Ասիֆ Մահմուդին և Ջոն Էիբներին ներկայացրեցինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ․ Նարեկ Կարապետյան Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանագոգից վայր է ընկել Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ)Վենետիկը հայտնվել է ջրի մեջ, գնդակահարվել են ապստամբած նավաստիները. «Փաստ»Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում Կեղծ հարցումներով փորձում են փրկել իրավիճակը Վաղարշապատում Ջուր չի լինի մի քանի ժամ Փաշինյանը խոստովանեց երեք ամիս անցՊարզապես Արևմուտքին հաճոյանալու համար. Հայաստանի իշխանություններին չեն հետաքրքրում ո՛չ երկիրը, ո՛չ էլ ժողովուրդը. «Փաստ»Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին Հայաստանում ադրբեջանական «վերադարձնել տարածքները» նարատիվը ցավալիորեն լայն տարածում է ստանում. Աննա ԿոստանյանՀայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ. «Փաստ»«Թարս աճած խիյար» Փաշինյանի «աղոթքի նախաճաշին» Իշխանություններ, թոշակի չափը համեմատեք ձեր աշխատավարձերի հետ. Հրայր Կամենդատյան«Երբ նեղսրտում եմ, մտածում եմ, որ Սուրենը չէր ցանկանա ինձ ընկճված տեսնել, այնպես եմ ապրում, որ տղայիս անունը բարձր պահեմ». հրետանու նշանառու Սուրեն Բաբայանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Կրոն և իշխանություն. աղանդավորական կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի հասարակական ու պետական համակարգերի վրա Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը Չինաստանի հետ հարաբերությունների չօգտագործված պոտենցիալը. «Փաստ»Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ»Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ»Առանձին տողով կավելացվի եզդիերենը. նախագիծ. «Փաստ»Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ»Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ»«Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ»Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջՄասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ՀայաստանինՁեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան Պաշտպանեք ձեր հողը ընտրություններով, ձեր ձայնով, ձեր ներկայությամբ․ Շիրազ ՄանուկյանցԱրևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. ԶախարովաՍիրելի՜ վաղարշապատցի, քո ձայնը կարևոր է, քո ձայնը որոշիչ է․ Մարիաննա Ղահրամանյան2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում ընտրություններին բարձր մասնակցությամբ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի․ Լենա ՄաթևոսյանԹյուրքական պետություններն առաջատար դեր են խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների զարգացման գործում. ԱլիևԳնացեք ընտրատեղամասեր և կարտարեք ձեր քաղաքացիական պարտավորությունը Խանութներում կաթից ու սոյայից ստացած կաթնամթերքը չի տարբերվում, նույնն է արտաքինից. Փաշինյան