Երևան, 05.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Փոխարժեքի տարբերությունը դատախազությունը դիտարկում է որպես «ապօրինի եկամուտ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Փաշինյանի հարձակումը Եկեղեցու վրա նպատակ ունի թուլացնել կամ ամբողջությամբ վերացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես «դիմադրության վերջին օջախներից» մեկը. «Փաստ» Առճակատումը հասել է նոր մակարդակի. «Փաստ» Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր «Մա՛մ, միակ բանը, որ քեզ խնդրում եմ, չթուլանաս, ես այստեղ զգում եմ, որ դու թուլանում ես». Վազգեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Քարինտակում, տուն «վերադարձել»՝ 45 օր անց. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ»


Կադաստրի կոմիտեն մի շարք փոփոխություններ է առաջարկում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կադաստրի կոմիտեն առաջարկում է լրացում կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստացի խնդիրներից, մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում և պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ (քանակական, որակական, ինչպես նաև սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաև կադաստրի կոմիտեի, չափագրողների և շահագրգիռ անձանց միջև իրավասությունների բաշխման անհստակությունը։ Հիշատակված խնդիրները հաճախակիորեն պատճառ են հանդիսանում վարչական և դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների և իրավական անորոշությունների։

Նախագիծը նպատակ ունի վերացնել նշված խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաև ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա։ Նախագծով առաջարկվող կարգավորումների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական է դարձել թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով Հայաստանի վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները, մասնավորապես՝ կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։

Նախագծով մասնավորապես սահմանվում են կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի բովանդակությունն ու այդ սխալների տեսակները, սխալների ուղղման իրավական հիմքերը, վարչական վարույթի ընթացակարգը, որակավորված անձանց պարտականությունները և մասնագիտական պատասխանատվությունը ներկայացված տվյալների իսկության համար, կադաստրի կոմիտեի իրավասությունները։

Նախագծով նոր տեսակի, առավել արդյունավետ կարգավորումներ են սահմանվել այն դեպքերի համար, երբ կադաստրային քարտեզի ուղղման համար կազմված հատակագծում ուղղվող սահմանը համընկնում է իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում իրավունքի պետական գրանցում ստացած կամ գույքագրված շենքերի և շինությունների սահմանի հետ: Նախագծով նախատեսվել է, որ տվյալ պարագայում այդ հանգամանքը համարվում է բավարար ապացույց կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար և կադաստրային քարտեզում այդ սահմանի ուղղումը կատարվում է առանց փոփոխվող սահմանակից հողամասի սեփականատերերի համաձայնության։

Հստակ ամրագրվել է, որ կոմիտեի կողմից հարուցված վարույթին մասնակցող անձանց անհամաձայնությունն ուղղում կատարելու համար խոչընդոտ չի հանդիսանում, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ՝ ուղղում կատարելու համար:

Նախագծով սահմանվել է նաև, որ անշարժ գույքի միավորի սխալների ուղղման համար չափագրողը չափագրման գործընթացը փաստացի իրականացնելիս սահմանների նշահարման փուլում նշահարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ պարտավոր է ապահովել բոլոր այն սուբյեկտների ծանուցված լինելը, որոնց անշարժ գույքի սահմանները կարող են առնչվել չափագրված տարածքի նշահարվող սահմանների հետ (այդ թվում՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի):

Չափագրման ընթացքի վերաբերյալ չափագրողը պարտավոր է կազմել արձանագրություն, այդ թվում՝ արձանագրելով ծանուցված և չծանուցված անձանց (սուբյեկտների) մասին տվյալներ և չծանուցման պատճառներ: Միաժամանակ նախատեսվել է, որ ծանուցված, սակայն չափագրմանը չներկայացած անձինք համարվում են համաձայնություն տված օրենքի ուժով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՄհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ Փաշինյան«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասինՀայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքումՌուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱվստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. ՌյուտեՆեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանԻշխանության հաշվարկն այն է, որ մարդիկ բանակցային փաթեթներին չեն ծանոթանա, իսկ իրենք դա կներկայացնեն սեփական փաթեթավորմամբ. ԱբրահամյանՄեր պետությունը չի կայանում նաև ամենաթողության պատճառով․ Արմեն Մանվելյան Ռազմարդյունաբերությունը կանգ է առել, անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում․ Ավետիք Քերոբյան Պետությունը ուրիշ զբաղմունք չունի՞, մի թղթի հիման վրա գործ եք հարուցում. Գ. Ծառուկյան Ադրբեջանի հետ չունենք խաղաղության օրակարգ, քանի դեռ ադրբեջանական դպրոցներում բեմադրվում են հայ երեխային նվաստացնող բեմադրություններ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մի զորակոչը հանելու արդյունքում 6000-ով պակաս զինծառայող ենք ունենալու․ Ավետիք ՉալաբյանՖրանսիական Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինԲանակցային փաստաթղթերի վերաբերյալ ես պատրաստ եմ ցանկացած պահի բանավիճել․ Էդմոն Մարուքյան Փոխարժեքի տարբերությունը դատախազությունը դիտարկում է որպես «ապօրինի եկամուտ» Team Holding-ը հայտարարում է պարտատոմսերի վաճառքի մեկնարկը․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է Ինչո՞ւ է «շվեդկան» անվանվում նաև «կապիկի» բանալի. «Փաստ»Եկել է ժամանակը՝ ընտրելու նոր առաջնորդի․ ուժեղ առաջնորդ, որը կմիավորի մեր ժողովրդինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․Պաշտոնական բողոք՝ հայկական պատմաբանների և հնէաբանների կողմից. «Փաստ»Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանի մուրազը կարող է փորում մնալ Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ»Մենք որպես պետություն օրակարգ չունենք և սպասարկում ենք ադրբեջանաթուրքական օրակարգը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանի հարձակումը Եկեղեցու վրա նպատակ ունի թուլացնել կամ ամբողջությամբ վերացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես «դիմադրության վերջին օջախներից» մեկը. «Փաստ»Ի՞նչ է թաքնված Bloomberg-ի հրապարակման տակ Առճակատումը հասել է նոր մակարդակի. «Փաստ»Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Միացումը անկախությամբ շփոթեցին ու 35 տարի առանց ստրատեգիայի կառավարեցին«Մա՛մ, միակ բանը, որ քեզ խնդրում եմ, չթուլանաս, ես այստեղ զգում եմ, որ դու թուլանում ես». Վազգեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Քարինտակում, տուն «վերադարձել»՝ 45 օր անց. «Փաստ»Պետական կառավարման ազգային մոդելը. երկպալատ խորհրդարան․ ՀայաՔվե հիմնասյուներԹոշակով կարելի՞ է Նոր տարին նշել. Հրայր Կամենդատյան Եկեղեցին չի պարտվի․ արժեքների դեմ դուրս եկողներն ի վերջո կվտարվեն․ Ատոմ ՄխիթարյանԱյն մասին, թե ինչ անհեթեթ հետևանքների են բերել Նիկոլ Փաշինյանի և նրա նորահայտ հավատացյալների շքախմբի «շրջիկ պատարագները». Ա. ՉալաբյանՀանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ»Վտանգավոր հուշագրի իրական գինը Լիցենզիայի չեղարկման կուլիսներն ու սակագների շուրջ պայքարի նոր փուլը «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ»Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ. «Փաստ»Ֆասթ Բանկի հովանավորությամբ 16 հազար 667 ծառ է տնկվելու Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ»Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»