Երևան, 06.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ» Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ» Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ» «Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ» Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»


«Որտեղ իմ ընկերները, այնտեղ՝ ես, չեմ կարող իրենց հետ չգնալ». Միքայել Մուրադխանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մարտունիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, շարժունակ երեխա էր, բայց նաև երբեք չի արել մի բան, ինչը կվնասեր մեկ ուրիշին։ Խելացի էր, բարի, խղճով։ Միշտ ուզում էր ուրախություն պարգևել իր շրջապատի մարդկանց, որ բոլորս ոգևորվեինք, սիրեինք իրեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Միքայելի մայրիկը։

Միքայելը ծնունդով Գառնիից է։ Սովորել է Գառնիի Ատոմի անվան թիվ 2 դպրոցում։ «Շատ էր սիրում մաթեմատիկան։ Սիրում էր նաև պատմողական առարկաները, ուղղակի սեր ուներ չափազանցնելու հետ, չէր սիրում կարճ ու կոնկրետ խոսել, ուսուցիչն էլ այդ պատճառով իրեն միշտ նկատողություն էր անում։ Նա էլ մի տեսակ այլ կերպ էր սկսում այդ առարկաների հանդեպ տրամադրվել, ասում էր՝ ուսուցիչը չի թողնում, որ ես խոսեմ, բարկանում էր։ Դպրոցում լավ է սովորել։ Սովորելուն զուգահեռ սկսեց նաև աշխատել։ Միքայելն արդեն 14 տարեկան էր, ուզում էր ռեստորանում աշխատել, ինձ ասաց. «Մամա՛, արձակուրդների ընթացքում ուզում եմ աշխատել»։ Չէի ուզում, որ աշխատեր։ Անկեղծորեն իրեն ասացի՝ գնաս, ռեստորանում մատուցող աշխատես, մարդիկ կսկսեն անտեղի խոսել։ Նա էլ արձագանքեց. «Մամ, երբ մեր տուն հյուր է գալիս, դու չես հյուրասիրո՞ւմ։ Մատուցողն էլ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մարդկանց առջև է հաց դնում։ Մեծ սիրով կաշխատեմ»։ Հաջորդ օրվանից, իր շրջապատից յոթ հոգու էլ իր հետ տանելով, գնաց աշխատանքի։ Միշտ ասում էր. «Ամբողջ օրը դրսում ի՞նչ անեն, մամա՛ ջան, թող աշխատեն»։ Սկզբում բավականին քիչ գումար էր վաստակում, իրեն ասացի՝ քեզ համար այդքան կարևո՞ր է այդ 1000 դրամը, ախր ապահովված ենք, աշխատելու կարիք չունես։ «Մամա՛, գիտես, թե այդ 1000 դրամն ինչ արժեք ունի։ Գումար աշխատելու հետ մեկտեղ սովորում եմ, մարդկանց եմ ճանաչում, ճիշտն ու սխալն եմ տարբերակում։ Այդ աշխատանքն ինձ շատ բան է տալիս»։ Բարձրահասակ էր, թիկնեղ, իր մատուցման սկուտեղը շատ մեծ էր, այնքան սիրով էր աշխատում։ Աշխատել է նաև տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Միքայելս սիրում էր լուսանկարվել հայտնի մարդկանց հետ։ Այդ նկարները հիմա էլ կան, պահպանում ենք։ Ասենք, Գեղարդում կարող էր ճանաչված մարդու տեսնել, միանգամից մոտենում էր, զրուցում, լուսանկարվում։ Եղել են դերասաններ, երգիչներ, որոնք այս դեպքերից հետո այցելել են մեր տուն»։

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թվականին Միքայելն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավտոմատացման բաժին։ Այնուհետև տարկետում վերցնելով՝ 2020 թվականի հունվարի 8-ից մեկնել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր «Մարտունի 2»-ում։ «Շատ էր սիրում ծառայությունը։ Մեկնելուց առաջ ասել էր. «Գնալու եմ ծառայության, պատերազմ է լինելու, և ես վրեժ եմ լուծելու»։ Միքայելիս հայրիկի պապիկը Հայրենական պատերազմին է մասնակցել։ Մեր ընտանիքում այդ մասին զրույցները մշտապես եղել են, և որդիներս դաստիարակվել են հայրենիքի մասին պատմություններով։ Իր հորաքույրն ասաց՝ ինչո՞ւ ես մայրիկի ներկայությամբ նման բան ասում։ Արձագանքեց՝ հորքուր, մաման ուժեղ է, պիտի սովորի»։

Միքայելը որոշել էր Արցախում ծառայել։ «Վիճակահանության ժամանակ ասել էր, որ կարող է չընտրել, ուզում է Արցախում ծառայել։ Ութ ընկերներով Արցախում էին ծառայում։ Այնքան գոհ էր ծառայությունից, երբեք որևէ բան չի խնդրել։ Սեպտեմբերի սկիզբն էր, գյուղից իրենց մոտ մարդ էր գնում, Միքայելին խնդրեցի՝ ուզում եմ քեզ մի բան ուղարկել։ «Մա՛մ, Գառնիի քո գաթայից ուղարկի, բայց այնքան ես թխում, որ բոլոր տղաները հագենան, ես էլ ինձ լավ զգամ։ Գաթա եմ թխել, հետն էլ քաղցրեղեն ուղարկել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Փետրվարին Միքայելիս երդմնակալության արարողությունն էր, իր մոտ էինք գնացել։ Եղբորս, այսինքն՝ իր քեռուն հուշել էր պատերազմի հավանականության մասին։ Հանելուկներով էին խոսում, բայց ամիսներ անց հասկացա, թե ինչ նկատի ուներ տղաս։ Հենց առաջին օրն իր հետ խոսել ենք։ Խնձոր էինք հավաքում, ասաց. «Մի նեղվեք, ամեն ինչ լավ է լինելու, կռիվ է, կհանդարտվեն»։ Տարբեր հեռախոսահամարներից էր զանգահարում, ասում էր՝ շատ դժվար է հեռախոսները լիցքավորել։ Մի անգամ էլ հազում էր, ասաց. «Մա՛մ, դեղեր ունենք, բայց ասա, թե ինչ խմեմ»։ Սկսեցի անունները թվարկել։ Հետո բարձրախոսը միացրեց, որ տղաներն էլ լսեին դեղերի անունները, շատերն էին վատառողջ։ Արձագանքեցի՝ մեռնեմ իրենց ջանին, Միքայե՛լ, իրենք էլ են հազո՞ւմ։ «Մամա, էլ մեռնել բառը չասես։ Ատում եմ այդ բառը, այնպիսի եղբայրներ, ընկերներ եմ կորցրել, այդ բառը տանել չեմ կարողանում, չեմ ուզում, որ որևիցե մեկը մեռնի՝ թեկուզ ասելով»։ Հիմա էլ այդ բառն օգտագործելիս սիրտս մրմռում է։ Իր մանկության ընկերը՝ Սուրենը, զոհվել էր պատերազմում։ Նրանք տարբեր տեղերում էին ծառայում, բայց Միքայելս հավանաբար իմացել էր ընկերոջ զոհվելու մասին։ Ինձ հարցրեց. «Մա՛մ, Սուրենը զանգե՞լ է»։ Դրական պատասխան տվեցի։ Նորից կրկնեց հարցը։ Ու էլ չշարունակեց»։

Պատերազմի օրերին որդին մայրիկին մի քանի նկար է ուղարկում։ «Այնքան խնդրեցի, մինչև մի քանի նկար ուղարկեց։ Այնքան էր փոխվել, կարծես ինքը չլիներ, անճանաչելի էր։ Ինն ամսվա ընթացքում փոխվել էր, նիհարել»։

Զանգերից մեկի ժամանակ Միքայելը մայրիկին խնդրում է ավագ եղբորն ամուսնացնել։ «Ասացի՝ Միքայել, մարդիկ ի՞նչ կասեն։ «Մամա՛, քո համար ապրիր։ Ես մի բան եմ խնդրում, թող այսքան վատ բաների մեջ մի լավ բան, մի լույս լինի»։ Հոկտեմբերի 24-ին գնացինք հարսիկիս տուն և մատին մատանի դրեցինք։ Շատ ուրախացավ Միքայելս։ Դրանից հետո երկու օր չզանգեց, դիրքեր էին բարձրացրել։ Հետո կրկին զանգեց»։

Հոկտեմբերի 28-ին է եղել Միքայելի ու մայրիկի վերջին զրույցը։ «Ասաց՝ բոլորիդ հետ արագ պիտի խոսեմ, որովհետև տղաները պետք է զանգեն տուն, մեզ տեղափոխում են։ Եղբորը խնդրեց տեղափոխվել մյուս սենյակ. «Ապեր, որտեղ տանում են, լավ տեղ չի, որքան մարդ բարձրացրել են, զոհվել են»։ Եղբայրն էլ արձագանքեց՝ դե, ուրեմն թող չտանեն։ «Չեն կարող։ Հնարավոր է՝ էլ չկարողանամ ձեզ զանգահարել, չգիտեմ, թե իմ հետ ինչ կլինի»։ Ես լսեցի այդ խոսակցությունը։ Իրեն ասացի, որ պետք է անպայման զանգի ինձ։ Միքայելս արձագանքեց. «Խոսք չեմ տալիս, որտեղ իմ ընկերները, այնտեղ՝ ես, չեմ կարող իրենց հետ չգնալ»»։

Հոկտեմբերի 28-ին Մարտունիի Ուրյան բարձունքում անօդաչուի հարվածից զոհվել են Միքայելն ու նրա ընկերները։ Հինգ ամիս անց է Միքայելը տուն «վերադարձել»։ «Երազումս տեսել եմ ամեն ինչ, կապ ենք հաստատել իրենց հրամանատարի հետ, անգամ իրենք զարմանում էին, թե որտեղից ես այդքան բան գիտեմ։ Իմ միակ նպատակն իրեն գտնելն էր։ Հիմա էլ Միքայելիս հետ կապված ամեն ինչ զգում եմ։ 2021 թվականի մարտի 9-ին նոր մտել էին այդ տարածք, տղաների մարմինները տեղափոխել Գորիսի դիահերձարան։ Մարդ ուղարկեցինք, երեք երեխա էին՝ իր ընկերները, բոլորին այնտեղից տեղափոխեցինք»։

Ապրելու ուժի մասին։ «Առաջինը թոռնուհիս ծնվեց՝ Հասմիկս, իսկ հետո՝ Միքայելս։ Հասմիկս այնքան նման է Միքոյիս։ Իմ ընտանիքն է իմ ապրելու ուժը դարձել։ Միքայելս պատերազմի դաշտից մի բան ասաց, որը հաճախ եմ հիշում. «Մամա՛, ինձ շատ լավ ես դաստիարակել, բայց միայն մեկ բանը լավ չես արել։ Շատ բարի ես դաստիարակել ու հայրենասեր»»։

Գառնիում Միքայելի և նրա մանկության ընկերոջ՝ Սուրենի ընտանիքները հուշաղբյուր են կառուցել, որն անցորդներին «պատմում» է երկու տղաների ընկերության մասին։ Տիկին Հասմիկն ասում է՝ այդ վայրում էին իրենք խաղում, նույն տեղում էլ հուշաղբյուրը տեղադրեցինք։

Հ. Գ.- Միքայել Մուրադխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վեհափառ հայրապետը վերադարձավ հայրենիք Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանՈրքան երկարում է իշխանության ծրագրած օպերացիան, այնքան իշխանությունն առավել նյարդային է դառնում. Տիգրան ԱբրահամյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Խորհրդային «բուլդոգներ». ինչպե՞ս ստեղծվեց ժամանակի ամենախոշոր բեռնատարներից մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. «Փաստ»Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ»Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ»Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ»«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ»«Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ»Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ»