Երևան, 06.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ» Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ» Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ» «Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ» Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ»


Վաղարշապատի վճռորոշ ընտրությունը. պայքար վստահության և վարչական ճնշումների միջավայրում

Քաղաքական

Վաղարշապատի՝ Էջմիածնի տեղական ինքնակառավարման ընտրությունները դարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենացայտուն իրադարձություններից մեկը։ Իշխանությունը ամբողջ վարչական մեքենայով կենտրոնացել է այստեղ՝ փորձելով ցուցադրել, թե իբր համայնքը շարունակում է աջակցել Փաշինյանի քաղաքական կուրսին։ Սակայն իրականությունը այլ է․ Վաղարշապատում արդեն իսկ արձանագրվել են վարչական և ուժային լծակների կիրառում, անհամաչափ ճնշումներ ընդդիմադիր գործիչների վրա, ինչպես նաև ընտրակաշառքի ձևավորված մեխանիզմ՝ իշխող թեկնածու Արգիշտի Մեխակյանի շուրջ։

Այս մասին «ՓԱՍՏ»-ին պատմել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը՝ ընդգծելով, որ այս անգամ ընդդիմության հաղթանակի շանսերը տեսանելի են.
«Վաղարշապատցիների հետ մեր հանդիպումները, հազարավոր քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ մարդիկ հոգնել են ստից ու կեղծիքից։ Նրանք ցանկանում են փոփոխություններ և պատրաստ են իրենց քվեով ամրապնդել կամքը, որ համայնքն ունենա ոչ ՔՊ-ական ղեկավար։ Սա նշանակում է, որ ընդդիմությունն ունի իրական շանս՝ ձևավորելու Վաղարշապատի նոր քաղաքային իշխանություն»։

Անդրադառնալով Գյումրու ընտրությունների փորձին՝ Գալստյանը նշեց, որ իշխանությունը, հասկանալով նախորդ ձախողումների պատճառները, այս անգամ փորձում է Մեխակյանին հնարավորինս քիչ կապել ՔՊ-ի հետ՝ առաջ մղելով նրա հերոս հոր՝ Մեխակ Մեխակյանի կերպարը։ Սակայն ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ սա չի փոխում գլխավոր խնդիրը․
«Եթե ընդդիմությունը ընտրություններից հետո ճիշտ բաշխի ձայները և նստի անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ, ապա հնարավոր է առաջադրել անխոցելի թեկնածու, որն առանց ստվերի կընդունվի վաղարշապատցիների կողմից»։

Գալստյանի խոսքով՝ քարոզարշավը, չնայած ուժային և վարչական ճնշումներին, ընթանում է ակտիվ և ոգևորող.
«Հազարավոր մարդկանց հետ մեր հանդիպումները հույս ու հավատ են ներշնչում, որ նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Վաղարշապատն ունենալու է հաղթական ընթացք»։

Նա առանձնահատուկ ընդգծեց իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի զանգվածային և աննախադեպ կիրառումը.
«Ակնհայտ է, որ վերջին ամիսներին հարյուրավոր միլիոն դրամներ են ուղղվել Վաղարշապատում փողոցների բարեկարգման և այլ աշխատանքների իրականացմանը՝ բացառապես ընտրարշավի կոնտեքստում։ Բացի այդ, արձանագրվել են բարեգործության մասին օրենքի կոպիտ խախտումներ, արգելքի անտեսում, պետական ռեսուրսների օգտագործում քարոզչական նպատակներով։ Բայց վստահ եմ՝ մարդիկ այլևս չեն տրվում այս հնարքներին և հստակ որոշում ունեն չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին»։

Խոսելով հնարավոր ընտրախախտումների դեմ պայքարի մեխանիզմների մասին՝ Գալստյանը շեշտեց.
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել ժողովրդի քվեն։ Հայաստանում Քաղաքացիական պայմանագիրն այլևս բացարձակ իշխանություն չունի։ Նրանց մենաշնորհը պետք է վերջնականապես խարխլել, և նոյեմբերի 16-ի ընտրությունը կարող է դառնալ այդ գործընթացի կարևոր հանգրվանը»։

Միևնույն ժամանակ, Վաղարշապատի ընտրությունները չեն սահմանափակվում միայն տեղական նշանակությամբ։ Եթե իշխող թեկնածուն հաղթի, դա կարող է խորհրդանշել իշխանության կողմից ռեպրեսիաների նոր փուլ՝ ուղղված ոչ միայն ընդդիմությանը, այլև Հայ Առաքելական Եկեղեցուն։ Իսկ համայնքի իրական սոցիալական և կառավարման խնդիրները կրկին կմնան երկրորդ պլանում՝ անհետևանք և անլուծում։

Վաղարշապատի ընտրությունը, ըստ էության, դարձել է վստահության հանրաքվե՝ իշխանության իշխող մեթոդների և հանրային տրամադրությունների փոփոխվող դինամիկայի մասին։

Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրՆարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք ՉալաբյանՈրքան երկարում է իշխանության ծրագրած օպերացիան, այնքան իշխանությունն առավել նյարդային է դառնում. Տիգրան ԱբրահամյանԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey ուսանողական մրցույթին. տեսանյութ Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Մենք պետք է դառնանք պետական հետաքրքրություններով առաջնորդվող ժողովուրդՄեր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր կամուրջներ կառուցելն է․ Մենուա Սողոմոնյան Հայ թոշակառուն չպետք է ապրի աղքատ, երբ հարևան երկրներում արժանապատիվ ծերություն կա․Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետԵվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Կենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Խորհրդային «բուլդոգներ». ինչպե՞ս ստեղծվեց ժամանակի ամենախոշոր բեռնատարներից մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Հայաստանում կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. «Փաստ»Tesla-ի արևային վահանակներ. Ընկերությունը վերադառնում է բիզնեսին և ԱՄՆ-ում թողարկում է նոր մոդել Կճոյան-Փաշինյան եղբայրություն, Եկեղեցին ԿԳԲ-ական մեղադրանքների լույսի ներքո Այն մասին, թե ինչպես կեղծ «ժողովրդավարության բաստիոնը» Եվրոպայի լրիվ իրական հակառեկորդ է սահմանել. Ավետիք ՉալաբյանԱյս անձնավորության համար մարդիկ կարծես պարզապես վիճակագրական ցուցանիշ են․ Հրայր Կամենդատյան Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ»Խոստացան ինքնիշխանություն, բերեցին ավելի մեծ կախվածություն և վտանգներՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ քաղաքական ճնշման և գույքի բռնազավթման վտանգավոր նախադեպ Աշխարհաքաղաքական վեկտորները՝ ուկրաինական պատերազմի ֆոնին. «Փաստ»Եկեղեցու վրա նոր ճնշումը՝ պետության ներգործության վտանգավոր սահմանում Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ»«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ»