Երևան, 08.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երկրաշարժ Հայաստանում Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Լավ և վատ լուրեր կան. Էդմոն Մարուքյան Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին


Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար

Հասարակություն

Ակբա բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու IPC խորհրդատվական ընկերությունը համախմբել են գյուղատնտեսական ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների ազդեցությունն ագրոոլորտում ու դրանց հաղթահարման ժամանակակից լուծումները։ Ներկայացվել են նորարարական մոտեցումներ՝ ագրոտնտեսությունների դիմակայունությունն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։

Հայաստանի ագրոոլորտում ներգրավված գործարարների, ֆերմերների ու աշխատողների համար կլիմայական փոփոխությունների ռիսկերը հնարավորությունների վերածելու նպատակով Ակբա բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, գործարկել է կլիմայական ռիսկերի կառավարման վերաբերյալ առցանց դասընթաց, որը շուտով կհամալրվի ևս երկու կրթական մոդուլներով։ Ուսուցումն անվճար է և հասանելի է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների sme.acba.am հարթակում. յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի գրանցվել sme.acba.am-ում և ծանոթանալ դասընթացին։

«Բոլոր մարտահրավերները, որոնք կան գյուղատնտեսության առջև, նաև բանկի առջև կանգնած մարտահրավերներ են։  Կլիմայական խնդիրները գլոբալ են, վերաբերում են բոլոր երկրներին։ Շատ կարևոր է, որ այս խնդիրը համարենք հնարավորություն և զարգացնենք ագրոոլորտը օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից ու իննովացիոն լուծումներից, որոնք այսօր առկա են»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

«Ակբա բանկի, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ ներդրված կրթական ծրագիրը հնարավորություն կտա ագրոոլորտում զբաղվող տնտեսվարողներին ավելի ճիշտ գյուղատնտեսություն վարել: Ոլորտում մարտահրավերները շատ են,  հիմնականում վերաբերում են գլոբալ տաքացմանը և եղանակային պայմանների փոփոխությանը։ Լինելով իրազեկ, գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած ֆերմեր կկարողանա ճիշտ դիրքավորում իրականացնել և ճիշտ ուղղությամբ պայքարել կլիմայական խնդիրների դեմ: Ուսուցման առաջին ծրագիրն արդեն տեղադրված է հարթակում, եկող տարվա ընթացքում կունենանք ուսուցման ևս երկու մոդուլ, որոնք կվերաբերեն կայուն գյուղատնտեսությանը։ Եկող տարվա սկզբին մենք կունենանք նաև բիզնես դասընթաց «Կայուն գյուղատնտեսություն» և «Կայուն ֆինանսներ» թեմաներով»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Ակբա բանկը մշտապես եղել է նորարար՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Ընդամենը մի քանի շաբաթից համատեղ կներկայացնենք ևս մեկ նորարարական լուծում, որի մանրամասներն այժմ չեմ կարող բարձրաձայնել, բայց  մենք կլինենք առաջինը, որն այս լուծումը  հասանելի կդարձնի մարդկանց և բիզնեսների հատուկ խմբին: Եղանակային մարտահրավերները ավելանում են: Մենք պետք է հասկանանք, թե որոնք են առաջադեմ տեխնոլոգիաները և ինչպես կարող ենք այդ լուծումները ներդնել մեր գյուղատնտեսական բիզնեսներում՝ ավելի դիմակայուն դառնալու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։

«Հիմա մեզ մոտ վիճակը երաշտային է, ինչը խնդրահարույց է, բայց հաջորդ 20-30 տարիներին ավելի դժվար է լինելու։ Ագրոէկոլոգիայի հաշվարկները մենք պետք է կատարենք 20-30 տարի առաջ նայելով: Մենք մեծ առավելություն ունենք մեր հարևան երկրներից շատերի համեմատ. ունենք դաշտավայր, նախալեռներ, լեռներ, այսինքն՝ բարձրացող գյուղատնտեսություն։ Այս գոտիականությունը մեզ հնարավորություն է տալիս, ճկունություն, դիմացկունություն։  Արտադրությունը մենք կարող ենք տեղափոխել ավելի բարձր գոտիներ, որտեղ ավելի հով է  և ջրի կարիք այդքան չկա։ Մենք այդ հնարավորությունն ունենք, իսկ դա եզակի է։ Մեր լեռները մեզ պաշտպանում են, հնարավորություն են տալիս»,- նշել է IPC խորհրդատվական ընկերության գյուղատնտեսական փորձագետ և զարգացման տնտեսագետ Արմեն Ասատրյանը։

Ակբա բանկը շարունակում է խթանել նորարարական գյուղատնտեսությունը, տեխնոլոգիական լուծումներն ու արժեշղթաների զարգացումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ես էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկությունը․ Աբրահամյան Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինԵրկրաշարժ Հայաստանում Ծափերով վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Խոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացումԵկեղեցու շուրջ թեման խայծ է, որպեսզի հանրությունը մոռանա սոցիալական հարցերը. Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագրի վտանգները․ ուր է գնում Հայաստանը իշխանությունների քաղաքական քայլերի հետևանքով Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին