Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք Չալաբյան Ծաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Գիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևով Արևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ» Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»


Պետական ճնշման նոր փուլ․ իշխանության թիրախում կրկին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է

Քաղաքական

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ զարգացումները գնալով ավելի սրվում են՝ բացահայտելով այն իրողությունը, որ գործող իշխանությունը Եկեղեցուն դիտարկում է ոչ թե որպես դարավոր ազգային ինստիտուտ, այլ որպես վերահսկելի կառույցի վերաձևման հերթական օբյեկտ։ Փաշինյանի թիմակիցների վերջին քայլերը՝ կապված Ազգային եկեղեցական խորհրդի չգումարվելու հանգամանքը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերի հետ, վկայում են առնվազն համակարգված միջամտության մասին։

Իշխանությունների նպատակը պարզ է․ ստեղծել պայմաններ, որոնց ներքո հնարավոր կլինի ճնշում գործադրել կաթողիկոսի վրա և ստիպել փոխել Եկեղեցու ղեկավարությունը։ Դա պահանջում է «հարմարեցված» հոգևոր առաջնորդ, որը կներգրավվի քաղաքական ճկունության ու իշխանական օրակարգի սպասարկման մեջ։ Բայց սա ոչ միայն ներսեկեղեցական խնդիր չէ. սա հարված է պետական-եկեղեցական հարաբերությունների հավասարակշռությանը և ազգային ինքնության կարևորագույն հիմքերից մեկին։

Եկեղեցին պատմականորեն եղել է հայկական ինքնության, մշակութային շարունակականության և արտաքին սպառնալիքներին դիմակայելու գլխավոր հենասյուներից։ Երբ պետությունը փորձում է այն վերածել կուսակցական գաղափարախոսության հավելումի, վտանգվում է ոչ թե միայն եկեղեցական ինքնավարությունը, այլ նաև ազգային անվտանգության տարրական սկզբունքները։ Եվ այսօր, երբ Հայաստանի շրջակայքում ռիսկերը մեծանում են, իշխանական ճնշումները ոչ թե ամրացնում, այլ թուլացնում են երկրի դիմակայունությունը։

Վերջին ամիսներին հոգևորականների նկատմամբ իրականացվող կալանքները դարձել են այս դինամիկայի ամենաբացահայտ դրսևորումը։ Սրբազանների նկատմամբ քրեական գործերի մեկնարկը, որոնք իրավապաշտպանների գնահատմամբ ավելի շատ քաղաքական աճպարարություն են հիշեցում, իշխանության գործող ոճի մաս են՝ վախ սերմանել, լռեցնել և վերահսկել։ Դրան զուգահեռ Եկեղեցին մնում է վերջին խոշոր ազգային ինստիտուտը, որը իշխանությանն ամբողջությամբ չի ենթարկվում, և հենց դա էլ դարձրել է այն թիրախ։

Փաստաբան Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը բացահայտորեն ցույց է տալիս, որ գործադիր իշխանությունը համակարգված միջամտում է Եկեղեցու ներքին գործընթացներին։ Սա փաստում է ոչ միայն քաղաքական ազդեցությունը, այլև այն, որ նման միջամտություն ոչ մի եվրոպական երկրի օրակարգում գոյություն չունի։ Վարդևանյանը ընդգծում է՝ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակը հատուկ է ամրագրված, և դրա վրա ոտնձգությունները չեն կարող մնալ առանց հետևանքների։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-12-ը գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը, որի մասին արդեն հրապարակված է տեղեկատվություն, ունի որոշիչ կարևորություն՝ ինչպես իրավական, այնպես էլ ինստիտուցիոնալ հարթությունում։

Սակայն առավել մտահոգիչ է այն, որ իշխանությունների միջամտությունը ոչ թե միայն կազմակերպական է, այլ նաև ուղղակիորեն հետապնդող։ Վարդևանյանը հիշեցնում է՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանին ապօրինի կալանքի ենթարկելու փաստը կապված է նրա՝ ընդամենը Մայր Աթոռը պաշտպանող հրապարակային հայտարարության հետ։ Այս հանգամանքը վկայում է ոչ թե իրավական հիմնավորվածության, այլ քաղաքական հաշվեհարդարի տրամաբանության մասին։ Հինգ ամիս տևող կալանքը դարձել է «պատիժ» այն բանի համար, որ Եկեղեցին պաշտպանվում է ազդեցիկ շրջանակների կողմից, ինչը իշխանությունը չի հանդուրժում։

Միաժամանակ փաստաբանն ընդգծում է՝ Եկեղեցին մնում է պաշտպանված հանրության լայն շերտերի կողմից։ Քաղաքացիների արձագանքը, հավաքները, հրապարակային հայտարարությունները և հոգևորականների հանդեպ ցուցաբերվող համերաշխությունը ցույց են տալիս, որ վախ սերմանել չի հաջողվել։ Ընդհակառակը՝ այս ճնշումներն ավելի են ընդգծում Եկեղեցու դերակատարությունը որպես ազգային ինքնության համախմբող գործոն։

Այսօր, երբ իշխանությունն ընտրել է ճնշման, միջամտության և քաղաքական հաշվարկների ուղին, առավել քան երբևէ ակնհայտ է դառնում․ Մայր Աթոռը ոչ միայն հոգևոր ինստիտուտ է, այլ նաև ազգային անվտանգության, հանրային դիմադրության և պետական մտածողության վերջին գիծը, որը դեռ չի ենթարկվել իշխանական վերահսկողությանը։ Եվ որքան մեծանում է ճնշումը, այնքան ավելի պարզ է դառնում, որ խնդիրը ոչ թե Եկեղեցին է, այլ իշխանության ցանկությունը՝ վերաձևել ազգային ինստիտուտները սեփական կամքին համապատասխան։

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող ճակատամարտը վաղուց անցել է ներքին վեճերի սահմանը․ այն դարձել է պետականության հիմնարար սկզբունքների դեմ ուղղված պայքարի կարևոր դրվագ։

Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը Թրամփի ճանապարհը կամ Հայաստանի կապիտուլյացիայի նոր անունը Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ «Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Պուտինը դեկտեմբերի 12-ին կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. ԼավրովՏնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունըՏնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը «աբգոն» անեն․ Փաշինյան«Նա ծերանում է հակառակ ուղղությամբ». Երկրպագուները հիացած են Քրիստինա Ագիլերայի Spirit Tunnel–ում հայտնվելով Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկներ է ուղարկել ՌԴ-ին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ. WSJԿարևորը` ՍՅՈՒՆԻՔԻ մասին․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըԳերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանՎստահությունն է հաջողված համագործակցության բանալինՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Բավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն ՄարուքյանԳիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևովՏարոն Չախոյան, շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱրևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Ուսուցիչների եկամուտը զգալիորեն ցածր է ՀՆԱ -ի համեմատ․ Ատոմ Մխիթարյան «ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք Անվտանգության մասնագետը հայտնաբերել է պատշգամբային արևային էներգիայի համակարգերի խոցելիություններ Բրնձե քաղցրավենիք, որն ուտելն «աստվածային օրհնություններ է բերում». «Փաստ»Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճարՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Ստեղծվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը. «Փաստ»Ես պնդում եմ, որ 2020թ պատերազմը կարող էր չլինել. Էդմոն Մարուքյան Իմ ազատության սահմանափակմանը պատկան մարմինները չեն արձագանքել․ Հովհաննես Իշխանյան Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող. Նարեկ Կարապետյան Բազմաթիվ թոշակառուներ մի կերպ են փրկվում սովամահ լինելուց․ Հրայր Կամենդատյան Արցախի հարցը լուծված չէ՝ միջազգային իրավունքին համարժեք լուծում պետք է ստանա. Ավետիք Չալաբյան Հայաստանը ինստիտուտների՞ պետություն է, թե՞ մեկ կաբինետի ու մեկ անձի. «Փաստ»«Մեր ձևով» շարժմանը միացել է 13.000 կամավոր