Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ Սավգուլյան Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ» Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ» Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ» «Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ» «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»


«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը» անունով փաթեթ՝ ի պատասխան ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանին ուղղված հորդորների՝ հրապարակել Արցախյան հակամարտությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնցից պարզ կդառնա, թե ինչ է քննարկվել անցնող տասնամյակների ընթացքում։

«Փաստը» հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Հարութ Ուլոյանի հետ զրուցել է ոչ միայն հրապարակված փաստաթղթերի, դրանց հրապարակման փաստը մանիպուլացնելու, այլ նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների՝ ամիսներ շարունակվող արշավի մասին։

-Պարո՛ն Ուլոյան, Հայաստանի նախկին նախագահների ճնշման ներքո և Նիկոլ Փաշինյանին ուղղված նրանց հորդորներից հետո կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը»։ Որքան հասկանում ենք քաղաքական ու հասարակական շրջանակների արձագանքներից, այս փաթեթն ամբողջությամբ ցույց չի տալիս, թե ինչ զարգացում է ապրել բանակցային գործընթացը, ավելին՝ կան տեսակետներ, որ ընտրողաբար են հրապարակվել փաստաթղթերը։ Իրականում ի՞նչ փաստաթղթեր է հրապարակել կառավարությունը։

- Կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերի գերակշիռ մասը վաղուց հրապարակված են եղել, մասնավորապես՝ 90-ականներին վերաբերող բոլոր փաստաթղթերը։ Մյուս ժամանակահատվածներն ընդգրկող փաստաթղթերը ևս, եթե ոչ պաշտոնապես, ապա արտահոսքերի կամ բուն փաստաթղթերից առանձնացված հիմնական դրույթների կամ սկզբունքների տեսքով բազմիցս հրապարակվել են։ Այսինքն, թեմայով քիչ թե շատ հետաքրքրվող շրջանակները, այսպես թե այնպես, պատկերացում ունեին այդ փաստաթղթերի բովանդակության մասին։ Սակայն խնդիրն այն է, որ հրապարակված փաստաթղթերը նախ ամբողջական չեն: Ի մասնավորի, բացակայում են ինչպես կոնկրետ փաստաթղթեր ու առաջարկներ, այնպես էլ դրանց վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական պատասխանները, և երկրորդ՝ հրապարակված նյութերն ակնհայտորեն կրում են ընտրովի ու մանիպուլ յացիոն բնույթ. Մեղրիի տարբերակի նախաբանում այդ տարբերակի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է կցված, և որպես առանձին նյութ կցված են 2018 թվականի Սերժ Սարգսյանի հայտարարությունները։

-Գործ ունենք հերթական մանիպուլ յացիայի հե՞տ։

- Այո, սա 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած մանիպուլ յացիոն շղթայի հերթական փուլն է։ Եթե մինչև օգոստոսի 8-ի ամերիկյան հռչակագրի ստորագրումը Փաշինյանն, այնուամենայնիվ, խուսափում էր որևէ բան հրապարակել, ապա դրանից հետո, օգոստոսի 23-ի ուղերձի տրամաբանությունից ելնելով, թվում էր, թե իրեն արդեն ոչինչ չի խանգարում ցինիկաբար հրապարակել բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Սակայն, հրապարակված նյութերի կիսատ ու ընտրովի հանգամանքներից ելնելով, կարելի է միանշանակ արձանագրել, որ կառավարությունն ու անձամբ Փաշինյանը ինչ-որ «արժեքավոր» փաստաթղթեր, այնուամենանիվ, թաքցնում են։ Որպես օրինակ՝ 97-98 թվականներին առաջարկված 3 փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի և Ղարաբաղի պաշտոնական պատասխանները վաղուց պաշտոնապես հրապարակված են, ինչո՞ւ ներկայում դրանք կցված չեն հրապարակված փաստաթղթերին, և ինչո՞ւ գաղտնազերծված չեն մյուս բոլոր փաստաթղթերի վերաբերյալ հայկական կողմի արձագանքները, այդ թվում՝ 2019 թվականի։ Այնպես որ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել։ Դրա լավագույն ապացույցը փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո նույն կառավարության կայքում հրապարակված անանուն հոդվածն էր, որն ամբողջովին ընդգծում է մոտ ապագայում իշխանությունների ու իրենց արբանյակների կողմից շրջանառման ենթակա կեղծիքների ու մանիպուլ յացիաների ողջ բազան։

-Ընտրություններին ընդառաջ այս և նմանատիպ մանիպուլ յացիաները հօգուտ ՔՊի, թե՞ նրա դեմ են աշխատելու։

- Եթե իշխանությունները հաջողացրած լինեին ամբողջովին բթացնել հասարակական տրամադրություններն ու հետաքրքրվածությունը, ապա նրանք, ինչպես վերևում նշեցի, իրապես կհրապարակեին բանակցային գործընթացին առնչվող ողջ բազային փաստաթղթերն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Իսկ քանի որ այդպես չեն վարվել ու հերթական անգամ կեղծիքի ու մանիպուլյացիաների օգնությանն են դիմել, ապա այս դեպքում լուրջ աշխատանք ունեն կատարելու ինչպես իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը, այնպես էլ իրական անկախ փորձագետներն ու թեմային խորամուխ անձինք։

-Այս շրջանում Նիկոլ Փաշինյանի գրոհի հիմնական ուղղությունը Եկեղեցին է, որի դեմ պայքարը մեկ ուժգնանում է, մեկ՝ թուլանում։ Ականատես եղանք, որ Եկեղեցու ներսում ևս Նիկոլ Փաշինյանը գտավ թույլ օղակներ։ Ըստ ձեզ, ի՞նչ փուլում է Եկեղեցու դեմ սկսված արշավը, ի՞նչ խնդիր է այս պահի դրությամբ լուծել Փաշինյանը և Եկեղեցին կազմաքանդելու հարցում կարո՞ղ է ունենալ կարմիր գիծ ու ինչ-որ պահի հետ կանգնել իր կողմից իրականացվող քայլերից։

- Փաշինյանի առջև մի քանի բարձրաստիճան հոգևորականների ծնկի գալն ու Փաշինյանի հետ ողջագուրվելն ամբողջությամբ հօդս ցնդեցրին այն խոսույթը, թե իբր Փաշինյանի գործողությունները միտված են Եկեղեցին «նորոգելուն» ու «բարեվարքությունն» ապահովելուն։ Եթե սկզբնական շրջանում Փաշինյանը ամեն կերպ փորձում էր իր գործողություններին գաղափարական շղարշ հաղորդել, թե, իբր, այդ ամենը Գարեգին Երկրորդի անձով չի պայմանավորված, այլ խնդիրը բոլոր բարոյալքված հոգևորականներն են, ապա այժմ բացահայտորեն ընդունում է, որ խնդիրը զուտ Գարեգին Երկրորդն է, իսկ իր առջև ծնկի եկող բոլոր տիպի բարոյազուրկ հոգևորականների հետ նա խնդիր չունի։ Ջրբաժանն արդեն գծված է, և Փաշինյանին որևէ բարոյական կարմիր գիծ չի ստիպելու հետ կանգնել իր նպատակադրումից, այն է՝ Մայր Աթոռում ունենալ իրեն ենթակա կաթողիկոս։ Փաշինյանին հետ պահել կարող է միայն ժողովրդական լայն զանգվածների ընդվզումը, որի ձևավորումը վերապահված է ընդդիմությանը և ոչ ամենևին Մայր Աթոռին։ Այս հարցում ընդդիմությունը պետք է գործի միասնական և լինի նախաձեռնող։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Փաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է Սահմանադրությունից դուրս. իշխանության ներխուժումը Եկեղեցի Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՁեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՔիմ Քարդաշյանը ապշեցրել է նոր NikeSKIMS սպորտային կոշիկներով Պաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանՉնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. ԱրաղչիԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն ՄարուքյանԻրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Մեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանՄահացել է Գագիկ Եգանյանը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա Սողոմոնյան2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանՍփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում