Երևան, 18.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ» Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ» «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ» Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»


«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելոք, լուրջ երեխա էր։ Մեծացավ և փոխվեց։ Փոքր տարիքում չխոսկան էր, լռակյաց, իսկ երբ բանակ պետք է գնար, արդեն ընկերական մեծ շրջապատ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Գյումրի քաղաքից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Գյումրիում է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ Մայրիկն անկեղծանում է՝ որդին դպրոց հաճախել չէր սիրում։ «Անընդհատ փախչում էր դասերից։ Դպրոցի ուսուցիչներն իրեն ստիպողաբար էին դասի տանում։ Չեմ կարող ասել, որ ուներ, օրինակ՝ գոնե մեկ սիրելի առարկա։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո իր ցանկությամբ ընդունվեց Գյումրու թիվ մեկ արհեստագործական ուսումնարան։ Ուզում էր խոհարար դառնալ։ Ի տարբերություն դպրոցի, ուսումնարան հաճույքով էր հաճախում։ Ավարտեց այն, հետո զորակոչվեց ժամկետային ծառայության։ Իր տատիկը՝ իմ մայրիկը, խոհարար է։ Խոհարարության հանդեպ սերն այդտեղից է գալիս»։

Դավիթը 2020 թվականի օգոստոսի 12-ին զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտակերտում՝ Նոր Ղազանչի գյուղի պահեստային զորամասում։ «Շատ էր ուզում Արցախում ծառայել։ Միշտ ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ։ Նախքան բանակ զորակոչվելը, եթե իրեն հագուստ էի գնում, այն անպայման պետք է ինչ-որ զինվորական նշան ունենար, գույներ։ Նախքան բանակ մեկնելն ասում էր՝ գնալու եմ Ղարաբաղ։ Շատ ուրախ էր, որ Մարտակերտում է ծառայում, բայց ափսոս՝ շատ կարճ ծառայեց։ Միշտ զանգում էր, շատ ուրախ էր ու գոհ ծառայությունից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Պատերազմի օրերին իր հետ կապ ունեցել ենք։ Հակառակորդը թիրախավորել էր իրենց պահեստային զորամասը, տղաներն այդտեղից դուրս էին եկել։ Ասաց՝ առաջնագիծ ենք գնում, բայց կոնկրետ որ հատվածներում է եղել, մեզ ոչինչ չի ասել։ Հոկտեմբերի 14-ին զանգեց։ Դա իր վերջին զանգն էր։ Այդ ժամանակ ասում էին՝ հրադադար պետք է լինի։ Իր հետ զրույցի ժամանակ ասացի՝ Դավո՛ ջան, մի մտածիր, հրադադար է լինելու։ Արձագանքեց՝ մա՛մ, ինչ էլ հավատում ես»։

Հոկտեմբերի 16-ին է զոհվել Դավիթը։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։

Դավիթը կրտսեր քույրիկ ունի։ Նա Եվրոպական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի է։ Իսկ 2021 թվականի ամռանը ծնվել է Դավիթի կրտսեր եղբայրը՝ Դանիելը։ Մայրիկն ասում է՝ Դավիթի զոհվելու ժամանակ նա սպասելիս է եղել բալիկի, բայց անգամ չի էլ կասկածել այդ մասին։ «Ծանր ապրումների մեջ էի, դժվարություններ շատ ունեցանք այդ օրերին, բայց հաղթահարեցինք, ու մեր տղան ծնվեց։ Հիմա մեր ընտանիքի լուսավոր կետն է, մեր կյանքի շարժիչ ուժը»։

Հ. Գ. Դավիթ Չաքրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակ պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանՍննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանԽաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ»ԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկըԵթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ»«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ Վարդևանյան