Երևան, 23.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին ԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Այն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունը «Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդին Բերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը. «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար Իշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում Նարեկ Սամսոնյանի հոսպիտալացմանը և բուժօգնության տրամադրմանը. Հայկ Մամիջանյան Մեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը, մենք հենց դա էլ անում ենք. Խուդոլի «Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա Կոստանյան


«Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին

Քաղաքական

Այսօր ողջ աշխարհը հիշում է 20-րդ դարի ամենամասշտաբային ողբերգություններից մեկը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը:  Տյումենի հայկական սփյուռքի նախագահ, բարերար, Ռուսաստանի վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանը СМИ2-ի հետ զրուցել է իր հայրենիքն ընդմիշտ փոխած ողբերգական իրադարձության մասին։

«Երկրաշարժը տևեց ընդամենը 30 վայրկյան, բայց այդ ժամանակը բավարար էր, որպեսզի մի ողջ հայ սերնդի երազանքները փշրվեն: Այդ ցուրտ ձմեռային առավոտյան երկիրը ցնցվեց, 25,000 մարդ մահացավ շենքերի փլատակների տակ, իսկ մոտ կես միլիոնը մնաց անօթևան: Այս ողբերգական օրը ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ՝ որպես անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ», - նշել է Աբրահամ Հովեյանը։

Հասարակական գործչի խոսքով՝ բնական աղետը, որը համարժեք էր տասը՝ Հիրոսիմայում տեղի ունեցած միջուկային պայթյունների հզորությանը, դարձավ փորձություն՝ ողջ երկրի տոկունության համար: «Առանց չափազանցության՝ ամբողջ աշխարհը օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին։ Սակայն ամենաանհապաղ, նշանակալի և լայնածավալ օգնությունը, իհարկե, Խորհրդային Միության եղբայրական ազգերի կողմից էր։ Մեր Տյումենի մարզից շինարարները նույնպես շտապեցին աղետի գոտի», - ընդգծել է Հովեյանը։

Տյումենը՝ լինելով երկրի հիմնական արդյունաբերական շրջաններից մեկը, հսկայական օգնություն ցուցաբերեց Հայաստանին։ Կամավոր–փրկարարներ, շինարարներ և բժիշկներ ուղևորվեցին աղետի գոտի՝ ավերակները մաքրելու, ժամանակավոր բնակարաններ և ենթակառուցվածքներ կառուցելու, ինչպես նաև բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Ամբողջ մարզը մասնակցեց մարդասիրական պարագաների հավաքագրմանը։ Այս աննախադեպ համերաշխությունը, ըստ Ռուսաստանի վաստակավոր շինարարի, «հավերժ մնացել է հայ ժողովրդի հիշողության մեջ» և ամրապնդել է ազգերի միջև կապերը։

Հովեյանի խոսքով՝ հայ ժողովուրդը հատուկ երախտագիտություն է հայտնում Նիկոլայ Ռիժկովին, ով պարգևատրվել է Հայաստանի բարձրագույն ազգային պարգևով՝ Ազգային հերոսի շքանշանով։ «Ռեկորդային ժամանակում Նիկոլայ Ռիժկովը հավաքեց մասնագետների ուժեղ թիմ՝ կազմված ողջ ԽՍՀՄ-ի լավագույն բժիշկներից, փրկարարներից և շինարարներից: Նրանք բոլորն անգնահատելի օգնություն ցուցաբերեցին փլատակներից մարդկանց փրկելու գործում: Նրա շնորհիվ հազարավոր կյանքեր փրկվեցին», - նշել է Հովեյանը: Բորիս Շչերբինան, որը գլխավորում էր երկրաշարժի հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովը, նույնպես կարևոր դեր խաղաց։

«Հիշելով բոլոր նրանց, ովքեր մեզ լքեցին՝ մենք հարգում ենք նաև ողջ մնացածների քաջությունն ու տոկունությունը, ովքեր օգնել են վերականգնել ավերված քաղաքները», - ասել է Աբրահամ Հովեյանը: «Ամեն տարի մենք ականատես ենք լինում, թե ինչպես է մեր ազգը հաղթահարում դժվարություններ: Մենք պետք է հիշենք անցյալի դասերը՝ փոխադարձ օգնության, համերաշխության և մերձավորի հանդեպ սիրո վրա հիմնված ապագա կառուցելու համար: Թող Սպիտակի զոհերի հիշատակը մեզ համար ոգեշնչման և ուժի աղբյուր լինի»:

 

Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ) Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնությունԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Տիկին Թագուհի Ասլանյանի հետ զրուցել ենք հետվճարի շուրջ իշխանական խարդախությունից. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունըԹուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդինԲերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը. «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան»Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանականերում․ Հայկ ՄամիջանյանԹուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինըԿանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո 300,000 նոր աշխատատեղ բոլորի համար․ «Մեր ձևով» Թոշակառուները կարող են բիզնես անել` թոշակն աշխատել․ կարևորը Արսեն Թորոսյանը ֆոկուս անի ու պարգևավճար ստանա․ Աշոտ ՄարկոսյանՉինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցըՔիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Դիվանագիտական կոպիտ սխալ. ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել ԱլիևիցԱմեն ամիս գրեթե 30,000 զինվոր է զnհվում պատերազմում. հենց այս պատճառով եմ ուզում օգնել Ուկրաինային և այստեղ կհանդիպեմ Զելենսկու հետ. ԹրամփՔաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը Դուք ձեր ստեղծած աշխատատեղերով ինչու՞ եք հպարտանում, եթե դրա արդյունքը աղքատության այս մակարդակն է․ Ռուբեն ՄխիթարյանՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումԱյս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից․ Նարեկ ԿարապետյանԿթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայություններըԸնտրատեղամաս գնալու ևս մեկ մոտիվացիա․ Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. ԹրամփԵԱՏՄ շուկա՝ առանց արդյունաբերական շարժի․ Հայաստանի տնտեսական փակուղինՇրի Լանկայում ներկայացվել է աշխարհի ամենամեծ շափյուղան՝ 3563 կարատ քաշով, որի արժեքը գնահատվում է առնվազն 300 միլիոն դոլարՔաղաքական գործչին գնահատում են գործերով, ոչ թե գեղեցիկ խոստումներով․ Ավետիք ՉալաբյանՖասթ Բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցովՍուտ ու ապատեղեկատվություն, իհարկե, Տարոն Չախոյանից. Մարիաննա Ղահրամանյան ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համարՄինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքումԻշխանությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում Նարեկ Սամսոնյանի հոսպիտալացմանը և բուժօգնության տրամադրմանը. Հայկ ՄամիջանյանՄեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը, մենք հենց դա էլ անում ենք. ԽուդոլիԱդրբեջանի հետ սահմանազատումը ապօրինի է եղել․ Ավետիք ՔերոբյանԱրսեն Թորոսյանից փախչում են նույնիսկ իր տեղակալները Վահագն Խաչատուրյան, Ալիևին շնորհակալություն հայտնելուց, քծնելուց առաջ որդեկորույս ծնողներին նայի ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան«Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց Վահագն Ալեքսանյան, կարո՞ղ ա մոռացել ես, որ ձեր ՔՊ-ական կառավարության 7 տղամարդ նախարարից 5-ը չեն ծառայել ու չծառայածների բանակը Նիկոլ Փաշինյանն ա գլխավորում. Արմեն ԱբովյանՏարօրինակ զարգացումներ Մասսյացոտնի թեմի շուրջ Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա ԿոստանյանԱնհրաժեշտ էին մեծաթիվ զոհեր՝ Շուշիի հանձնումը լեգիտիմացնելու համար․ Արամ ՊետրոսյանԻնչով ու ինչու է շինարարական մատիտը տարբերվում մյուս մատիտներից. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից. Նարեկ ԿարապետյանՁեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է․ մարզադպրոցի տնօրենը՝ Ծառուկյանին ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը