Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ Սավգուլյան Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ» Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ» Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ» «Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ» «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»


«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ Քոչարյան

Բլոգ
Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
1․ ՀՀ առաջնորդի անձնական շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի և ժողովրդի շահերի հետ։ Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարն անում ճիշտ հակառակը նրա, ինչը պետության հմուտ առաջնորդը պետք է անի։ Միայն երեք տարբերակ կա․ եթե երկրի առաջնորդը գործակալ է, եթե նա տգետ է և մեծամիտ, և եթե նա այդ անում է մտածված և միտումնավոր։
 
2․ Ազգային ինքնությունը պետականության հենասյուներից մեկն է։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է հաստատել ազգային ինքնությունը՝ կապված տարբեր էթնոսների հետ։ Բայց Հայաստանն այդ պրոբլեմը չունի։ Հայաստանում կարելի է ունենալ և ամրացնել այնպիսի ինքնություն, որը հնարավոր չէ որևէ կերպ կոտրել։
 
3․ Փաշինյանը ցույց տվեց, որ իր պայքարը կոնկրետ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է։ Մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ դեր ունի։ Ինչի՞ համար է քանդվում այդ կարևորագույն գործոնը։ Միգուցե սա արվում է Փաշինյանի՝ 300 հազար ադրբեջանցու հետ բերելու խոստման համատեքստո՞ւմ։
 
4․ Երևի Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Պետական ռեկետը համատարած է։ Երկրի ներդրումային միջավայրն ուղղակի քայքայված է։
 
5․ ՀՀ առաջնորդի անձնական շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի և ժողովրդի շահերի հետ։ Երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա ու հնարավորություն տա մաքրվել պարտությունից, և նոր ղեկավարը փորձի լուծել երկրի վրա ծառացած խնդիրները։
 
6․ Փաշինյանին ձեռնտու է, որ Հայաստանը լինի նոր պատերազմի մշտական վտանգի առջև։ Սա ձեռք է տալիս Փաշինյանին մեկ պատճառով, որ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի և անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իր նպատակը իշխանությունը պահելն է։
 
7․ Մեր մոտեցումը հետևյալն է․ ժողովրդի և պետության շահերը պետք է լինեն առաջին տեղում։ Եվ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի և պետականության շահերին։
 
8․ 1997-98 թթ․-ին պետք էր նայել առաջ, ոչ թե դատել նախկիններին։ Այն ժամանակ պրոբլեմները բազմաթիվ էին, և պետք չէր ամբողջ օրակարգը ձևավորել՝ նախկինների հետևից ընկնելով ու նրանց դատելով։
 
9․ Երբ սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, առաջ չես նայում։ Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, դու պրոբլեմ ունես։ Այդ դեպքում դու պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չէ, հատկապես երկրի առաջին դեմքի համար։
 
10․ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի, որ իր կոչով մարդիկ փողոց դուրս գան և գնան Վեհարանը գրոհելու։ Եթե Փաշինյանն այդքան ռեսուրս ունենար, ապա ԿԳԲ-ի մեթոդներով եկեղեցու դեմ չէր աշխատի։
 
11․ Տնտեսական աճը պետք է զուգորդվի աղքատության կրճատման հետ։ Եթե այդպես չէ, ուրեմն աճը “նկարված” է, կամ աճի բարիքներից օգտվում են շատ նեղ շրջանակներ։
 
12․ Այսօրվա տնտեսական աճը յուրահատուկ է նրանով, որ սպեկուլյատիվ բնույթ է կրում։ Հայաստանի ամենախոշոր հարկատուն դարձել է հեռախոսներ վաճառող մի ընկերություն։ Նման տնտեսական աճը չի կարող էֆեկտ ունենալ աղքատության կրճատման համար։ Սա ուղղակի փուչիկ է։
 
13․ Թոշակների մասով նույնիսկ ինդեքսացիա չկա։ Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան։
 
14․ Այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում․ և՛ դրական, և՛ շատ բացասական։ Աշխարհը մտել է մի բավական անկայուն ժամանակահատված։ Սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում կարող ենք մեր երազած որոշ հարցերի լուծում ստանալ: Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի:
 
15․ Աշխարհը փոխվել է, տրանսֆորմացվել է նաև բանակցությունների ֆորմատը։ Երբ դիմացինդ ուժեղ է, աշխատում է պրագմատիզմը։ Բայց հիմա դու այդ մենաշնորհը չունես։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ պրագմատիզմը միշտ կա․ կարելի է նստել, խոսել և պայմանավորվել։
 
16․ Չպետք է լինի մի պաշտոն, որն իր ձեռքում կենտրոնացնում է այսքան լիազորություն։ Երկրի նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից և հակակշռելու հնարավորություն ունենա։ Պետք է լինի գործադիրին զսպող առաջնային մանդատով օժտված ինստիտուտ։
 
17․ Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է “նախկին-ներկա” խոսույթն այսօր օրակարգ բերվում։ Մարդկանց թվում է, որ ինչ-որ հայտարարություններով կարող են մեր ձայներից մի որոշ մաս վերցնել։ Կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք նպատակը ազնիվ է, որովհետև բերվող հիմնավորումները չեն աշխատում։ Դա դեստրուկտիվ ճանապարհ է։
 
18․ Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, և շատ մոտ էինք այդ տարբերակին։ Չեմ կասկածում, որ բանակցությունների արդյունքում մենք կգայինք մեր ցանկալի տարբերակին։ Պետք էր հետևողական աշխատանք և ճիշտ քայլեր։ 2018 թվականին Փաշինյանը խաթարել է բանակցային գործընթացը։
 
19․ Փոքր պետության համար անվտանգային հարցը համար մեկ հարցն է, և փոքր պետությունը չի կարող իզոլացվել: Մենք պետք է մեր անվտանգային խնդիրները լուծենք ռազմաքաղաքական դաշինքներով և ռազմաքաղական գործընկերության միջոցով, բայց լավ հարաբերություններ ունենալ ամբողջ աշխարհի հետ։ Եվ այդպես էինք անում, և այս մոդելը ոչ մեկի մոտ պրոբլեմ չէր առաջացնում։
 
20. Պետական պարտքի հսկայական բուրգ է կառուցված, որը մի օր փլվելու է։ Մեր բանկային համակարգի և մի շարք բիզնեսների գերշահույթներն ամբողջությամբ կախված են Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներից։ Մի պահ պատկերացրեք, որ այս ամբողջը կանգնի։ Ոչ մեկ մեր արտաքին պարտքը մեզ չի ներելու, ստիպված ենք լինելու այն շարունակել սպասարկել։
 
21․ Ինձ մեղադրում են երկրի ռազմավարական օբյեկտները ռուսներին վաճառելու մեջ։ Բայց այն ընկերությունները, որտեղ բերել ենք գերմանական, ֆրանսիական, և կանադական ներդրումներ, այս իշխանությունների օրոք ունեցան ռուսական սեփականատերեր։
 
22․ Իշխանության են հայտնվել քաղաքական խարդախներ, որոնց զոհն են դառնում միամիտ մարդիկ։ Մեր հասարակությունը չափազանց հանդուրժող է ստի նկատմամբ։ Մարդուն կարելի է ամեն օր ստի վրա բռնել, և այդ մարդը շարունակում է ունենալ որոշակի քանակի կողմնակիցներ։
 
23․ Եթե-ներ չկան․ ՔՊ-ն պետք է չընտրվի, և ես պլան Բ չունեմ։ Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա։ Պետք է վճռական տրամադրվել։ Կյանքում իմ մոտեցումն է միշտ եղել՝ մտե՞լ ես պայքարի մեջ, նույնիսկ մի նայի՝ հետևից մարդ կա թե՞ չկա, դու առաջ գնա։ Հենց դու առաջ ես գնում, հետևիցդ գալիս են։
 

Այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու․ Արամ Վարդևանյան Թուրքիայի արտգործնախարարը պարզ հայտարարել է, որ ընտրություններում աջակցում են Փաշինյանին․ Մենուա Սողոմոնյան Սա՞ է ձեր արդարությունը. Հրայր Կամենդատյան Ճշմարտությունը չես թաքցնի "հույժ գաղտնի" հոդվածի տակ․ Փաշինյանը իր աշխատակազմի ծախսերը ավելացրել է 4 անգամ Փաշինյանի հաշվին նստած միլիոնավոր պարգևավճարն էլ պետբյուջեի թալան է Սահմանադրությունից դուրս. իշխանության ներխուժումը Եկեղեցի Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՁեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՔիմ Քարդաշյանը ապշեցրել է նոր NikeSKIMS սպորտային կոշիկներով Պաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանՉնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. ԱրաղչիԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն ՄարուքյանԻրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Մեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանՄահացել է Գագիկ Եգանյանը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա Սողոմոնյան2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանՍփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար