Երևան, 24.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ» Որևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ» Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ» «Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»


Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող պայքարը ճակատագրական ազդեցություն ունեցավ ժողովրդի վերաբերմունքի վրա Փաշինյանի նկատմամբ։ Արդյունքում, թե՛ ներքին կողմնակիցների, թե՛ արտաքին գործընկերների համար ավելի ու ավելի ակնհայտ է՝ հույս ունենալ, որ գործող վարչապետը կպահպանի իշխանությունը, այլևս չի կարելի։ Ոչ ոք չի հավատում, որ Փաշինյանը կկարողանա վերընտրվել։

Սրանով է բացատրվում Ալիևի հռետորաբանության կտրուկ խստացումը։ Ադրբեջանի նախագահը, որը «մեծահոգաբար» խոստացել էր մինչև ընտրությունները մեղմել իր տոնը, հանկարծ սկսում է շտապեցնել Փաշինյանին այնպիսի պայմանավորվածությունների կատարման հարցում, որոնք չեն կարող ընդունվել հայ հասարակության կողմից։ Այդ համաձայնությունների հրապարակայնացումը Փաշինյանի համար խիստ կդժվարացնի ընտրողների ձայների վրա հույս դնելը։

Ալիևն ավելի ու ավելի է համոզվում, որ Փաշինյանի վարկանիշը փրկել չի լինի, իսկ վարչապետի աթոռը հնազանդ Նիկոլը չի պահպանի։ Ուստի, նա փոխում է ռազմավարությունը. ոչ թե հետաձգել իր պահանջները մինչև ընտրությունները, այլ հակառակը՝ ամեն ինչ պահանջել որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Փաշինյանը իշխանության է ու պատրաստ է զիջել հայկական «բլիթից» կտոր առ կտոր։

Իսկ հետո կարող է գալ մեկը, որը ոչ միայն չի կատարի «պայմանավորվածությունները», այլև հակահարված կտա։

5-ին Ալիևը Բաքվում ելույթ ունեցավ «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտության և խաղաղության ճանապարհ» խորագրով համաժողովում։ Ինչպես տեսնում ենք, հենց համաժողովի անվանումը Բաքվի դիրքորոշման բացահայտ մանիֆեստն է. հաշտություն կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստան «վերադառնան» երեք հարյուր հազար ադրբեջանցիներ, իսկ Հայաստանի բնիկ բնակչությունը տեղը զիջի և թույլ տա օտարներին մեր հայրենի հողի վրա «վերականգնել» ինչ-որ «ադրբեջանցիների մշակութային ժառանգություն»։

Ալիևի խոսքը այդ համաժողովում հնչեց ավելի արմատական, քան դրա անվանումը։ Այն լի էր սպառնալիքներով, ուլտիմատումներով և հայ ժողովրդի հասցեին մեղադրանքներով։ Ալիևը կրկին պահանջեց «վերադարձնել» 300 հազար ադրբեջանցիների Հայաստանի տարածք (հիշեցնենք՝ նրանց «իրավունքների» պահպանման համար Հայաստանում ուշադիր կհետևեն տեղակայված ադրբեջանական հատուկ ծառայությունները, այնպես որ, ադրբեջանցի «վերաբնակիչների» իրավունքները այստեղ ավելի շատ կլինեն, քան հենց հայերի)։

Բացի այդ, Ալիևը հայտարարեց. «Հայաստանը պատմականորեն ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որպեսզի ջնջի ադրբեջանցի ժողովրդի հետքերն իր տարածքից»։ Իսկ այժմ, Ալիևի կարծիքով, եկել է ռևանշի ժամանակը։

«Ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնում» ձևակերպումը հարմար է նրանով, որ դրա ներքո Բաքուն կարող է ներառել ամեն ինչ՝ տեղանուններ, լեզու, ճարտարապետական հուշարձաններ, նույնիսկ դպրոցական և համալսարանական դասագրքերի պատմության տեքստեր։ Վստահ եղեք, միայն թողեք նրանց ներս, ադրբեջանցիները այնքան արագ կսկսեն մեզ մոտ ներդնել իրենց «մշակութային ժառանգությունը», որ շուտով մենք չենք ճանաչի Հայաստանը։

Ալիևը իր խոսքը եզրափակեց հետևյալ հայտարարությամբ. «Անհրաժեշտ են քայլեր՝ գնահատելու մարդկության դեմ հանցագործությունները, որոնք հայերը կատարել են ադրբեջանցիների դեմ»։ Այստեղ աչքի է զարնում նույնիսկ բարեկամություն ձևացնելու փորձի բացակայությունը։ Ալիևն այլևս անհրաժեշտ չի համարում աջակցել Փաշինյանի նախընտրական քարոզչությանը այն մասին, թե «խաղաղությունն արդեն հաստատվել է»։ Նա զգում է, որ խաղադրույք է կատարել մահացող ձիու վրա և մտադիր է որքան հնարավոր է շուտ վերցնել իր շահումը, մինչև այդ ձին չի ընկել։

Ալիևի կողմից մինչև ընտրությունները խաղաղ տոնի պահպանումը և նրա համաձայնությունը՝ առայժմ չբարձրացնել զգայուն թեմաները, այն է, ինչ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է նախընտրական քարոզարշավ կառուցելու համար։ Թե բա՝ ես գտել եմ մոտեցում Ալիևին, և երկխոսությունը շարունակելու համար պետք է մնամ իշխանության։ Սակայն Ալիևը բացահայտ հերքում է դա՝ ցույց տալով, որ որևէ երկխոսություն չկա, և իրենք Հայաստանից սպասում են միայն միակողմանի զիջումներ։

Ի՞նչ կարող է անել Փաշինյանը նման իրավիճակում։ Ի՞նչ տարբերակներ ունի։ Զանգե՞լ Թրամփին, որը չի հիշում մեր երկրի անունը, և բողոքե՞լ «վատ» Իլհամից։ Ծիծաղելի է։

Փաշինյանին մնում է միայն շարունակել համոզել հայ ժողովրդին, թե իբր նա խաղաղություն է բերել Հայաստան։ Գուցե դեռ կան այնպիսիք, ովքեր կհավատան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆՎԱՐԻ).Ինքնաթիռի վթար, ահաբեկչական գործողություն, միկրոշրջանի հրետակոծություն. «Փաստ»Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանԵրբ ընտանիքն է պահում ազգը, իսկ պետությունը մոռանում է «խոստովանությունը». «Փաստ»Քննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՈրևէ առաջընթաց տեսանելի չէ, իսկ ռիսկերը դեռևս մնում են. «Փաստ»Նովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՈւկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս Արևմուտքի հետ բարեկամության արդյունքը. «Փաստ»«Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»«Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ»Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ»Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ»Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ ՍավգուլյանՊատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքիցՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ)