Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»


Ինչո՞ւ ֆինները որոշեցին նոր մեխ հորինել. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար թե աշխարհում գտնվի մեկը, որ տեսած չլինի մեխ կամ չիմանա, թե դա ինչ է: Ինչ վերաբերում է մեխի կառուցվածքին, ապա այն չափազանց պարզ է՝ գլխարկ, ձող և սուր ծայր։ Երբեմն կարելի է գտնել կողավոր կամ պտուտակաձև արտադրանք՝ ավելի լավ ամրացման համար, բայց սովորաբար այստեղ էլ ավարտվում է արտադրողների երևակայությունը։

Ըստ այդմ, թվում է, թե մեխի պարագայում ուրիշ ի՞նչ կարելի է հորինել, կամ ի՞նչ նոր բան կարելի է նրա մասին պատմել։ Բայց... պարզվում է՝ կան նաև այնպիսի գյուտարարներ, որոնք կարողացել են նորարարություններ մտցնել այդ պարզ ու թվացյալ իդեալական տեսքով շինանյութի մեջ։

Այդ «մեկը»... ֆիններն են։ Չնայած Գոլֆստրիմի շնորհիվ համեմատաբար մեղմ ձմռանը, Ֆինլանդիան պարբերաբար տառապում է ուժեղ քամիներից։ Հատկապես դժվար է հյուսիսային ափին, որտեղ քամու պոռթկումները երբեմն հասնում են այնպիսի ուժի, որ վատ ամրացված տները կարող են թռչել հեքիաթի աղջկա՝ Էլլիի հետքերով։ Նման պայմաններում էլ ստանդարտ մեխերը ոչ միայն անարդյունավետ են, այլ նաև վտանգավոր։ Ֆինները գնացել են իրենց ճանապարհով և մեխերը չեն փոխարինել ինքնապտուտակներով, ինչպես կարելի է ենթադրել։ Դրա փոխարեն նրանք հորինել են իրենց սեփական տեսակի մեխ ը ՝ Ankernagel–ը։ Այդ մեխերը ստեղծվել են՝ հաշվի առնելով բեռնվածության ավելացումը, քամու կամ ծանր կառուցվածքների ճնշումը հատկապես այն վայրերում, որտեղ ամրացված են մետաղական անկյունները և ծածկի թիթեղները։

Արտաքինից դրանք անսովոր տպավորություն չեն թողնում։ Մեխի նույն գլխարկն ու ձողն է։ Սակայն ավելի մանրակրկիտ զննելու դեպքում նկատելի են դառնում էական տարբերություններ։ Այդ մեխերի գլխարկը գրեթե կրկնակի հաստ է, ձողն էլ ինքնին ավելի զանգվածեղ է, պտուտակաձև ոլորված, իսկ գլխարկի տակ կա կոնաձև հաստացում։ Անցքի մեջ մխրճվելիս այն ոչ միայն պաշտպանում է գլխարկը պոկվելուց, այլ նաև միացվող մետաղական թիթեղը սեղմում է փայտի վրա, որը ստեղծում է լրացուցիչ կպչունության էֆեկտ՝ բարձրացնելով կառուցվածքի հուսալիությունը։ Հատուկ պտուտակված մակերեսի և վերը նշված առանձնահատկությունների շնորհիվ նման մեխերը ամուր մեխվում են փայտի վրա՝ ցուցաբերելով առանձնահատուկ ամրություն, որը հինգ անգամ ավելի բարձր է, քան սովորական մեխերինը։

Զարմանալի չէ, որ Ֆինլանդիան նման արտադրանքի համար ներդրել է որակի վերահսկողության խիստ միջոցառումներ։ Բոլոր ֆիննական մեխերը ենթակա են պարտադիր հավաստագրման։ Ավելին, եթե պարզվի, որ տան վնասումը տեղի է ունեցել անորակ մեխերի պատճառով, պատասխանատվությունն ընկնում է մեխեր արտադրողի վրա։ Դա միայն տուգանք և լիցենզիայի կորուստ չէ. խախտողը ստիպված է փոխհատուցել վնասված շենքի վերանորոգման համար։ Եվ այդ մոտեցումը շատ ավելի արդյունավետ է։ Ի վերջո, ոչ ոք չի ցանկանում իր գրպանից վճարել ուրիշի տան համար։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՄոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»