Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ» 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters


«Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին տարիներին գործող քաղաքական ուժի իշխանության օրոք շատ մեծ ցավ ու հիասթափություն է ինձ պատճառում այն, որ մեր երկրում իրավունքի գերակայությունն այս աստիճան նահանջել է, որ մեր երկրում իրավական պետության հենասյունային սկզբունքները այսպիսի տկար վիճակում են, օրինակ՝ իրավական, ժողովրդավար պետության կարևորագույն ցուցիչներից այնպիսիք, ինչպիսին, օրինակ՝ իշխանությունների տարանջատումն է զտման ու հակակշռման մեխանիզմներով, ըստ էության, մեր երկրում այլևս արտացոլված չէ։ Հատկապես խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում դրանք պետք է ընդգծված տարանջատված լինեն ու զսպեն մեկը մյուսին, և ինչպես մեր Սահմանադրության մեջ ուղղակի արտացոլված է, օրինակ՝ խորհրդարանը՝ օրենսդիր մարմինը, վերահսկում է գործադիր իշխանությանը, ցավոք, գործնականում լրիվ հակառակ պատկերն է, երբ խորհրդարանը դարձել է գործադիր իշխանության սպասարկուն այն պայմաններում, երբ իրենք այն բացառիկ քաղաքական ուժն էին, որը բացարձակ մեծամասնություն ունեցավ Հայաստանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը, երբ առաջարկում ենք ամփոփել 2025 թվականն իրավական ձեռքբերումների, եթե այդպիսիք եղել են, և բացթողումների տեսանկյունից։

Ընդգծում է՝ իրենց մասնագիտական արժանապատվությունը շարունակում է տկար վիճակում մնալ։ «Մի շարք խախտված իրավունքների թվում, երբ մեծապես քաղաքական հայացքներով ու քաղաքական իրավունքներն էին ոտնահարվում (մեր երկրում մշտապես այս տարիների ընթացքում մեծաքանակ քաղաքական բանտարկյալներ ենք ունեցել), այս տարին նաև առանձնացավ մարդու անձնական իրավունքների ոտնահարումով, այնպիսին, ինչպիսին խղճի, դավանանքի ազատությունն է, ու հատկապես ընդգծվեց այս իշխանության անթույլատրելի վարքագիծը մեր Եկեղեցու նկատմամբ։ Ամեն տարի մի նոր կարմիր գիծ են հատում, ու այս տարվա կարմիր գիծը մեր Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն էր, որը ցանկացած նորմալ, ընդ որում՝ ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այլև ցանկացած հայ մարդու համար անթույլատրելի է։ Մեր Սահմանադրությունը, ընդգծելով Եկեղեցու բացառիկ կարգավիճակը, տալիս է, թե որն է նրա գործունեության հիմնական նպատակը։

Դա հայի ինքնության պահպանումն է. պատահական չէ այդ բացառիկ կարգավիճակը, որը վրա է հասել հարյուրամյակների ընթացքում, և այո՛, Եկեղեցին այն հնագույն ինստիտուտն է, որի միջոցով և որի շնորհիվ կարողացել ենք այդ հարյուրամյակներում, չունենալով շատ հաճախ պետականություն, գոյատևել որպես ազգ։ Մեր Սահմանադրության մեջ խտրականությունը նաև ազգային պատկանելությամբ է որոշվում։ Եկեղեցու դեմ արշավի ֆոնին Եկեղեցու կողքին շատ մարդիկ են կանգնած, ովքեր, օրինակ՝ աթեիստ են, բայց ունեն որոշում, որ հայ են, իրենց որոշումը հստակ է իրենց ազգային պատկանելության հարցում, և բանական, ողջամիտ մարդիկ հստակ գիտակցում են, որ սա պայքար է իրենց ինքնության դեմ։ Տարին ամփոփում ենք հետևյալ կերպ. կրկին արձանագրում ենք մարդու իրավունքների խախտված խմբեր, կրկին արձանագրում ենք իրավական ու ժողովրդավար պետության խախտված հենասյունային սկզբունքներ, որոնք այդպես էլ չեն վերադարձել ու վերականգնվել իրավական պետության ծիր, կրկին արձանագրում ենք, որ այդ խախտումները ընդլայնվում են, բազմատեսակ են դառնում և պոտենցիալ ունեն ահագնանալու։ Ընդգծենք, որ այս տարի նաև փաստաբաններ ապօրինաբար ազատազրկվեցին և ծայրահեղ անհամարժեք միջավայրում։ Խոսքի ազատության հիմքով անհամարժեք բռնության ենթարկվեցին մարդիկ, օրինակ՝ խոսքս Վազգեն Սաղաթել յանի ու Նարեկ Սամսոնյանի մասին է, այդ իրավիճակի համար իրավունքն ու օրենքն ուներ լուծում, կարող էին պարզ դատավարական ընթացակարգով զրպարտության և վիրավորանքի հիմքով դատի տալ իրենց, բայց ոչ երբեք Ազգային անվտանգության ծառայությունը ներխուժեր մարդկանց տներ և նրանց բերման ենթարկեր, և այնուհետև մարդկանց նկատմամբ կիրառվեր ամենածանր խափանման միջոցը։ Նույն իրավիճակն ունենք Եկեղեցու հետ կապված։ Այս պահին չորս սրբազան հայրեր ազատազրկված են, այս պահին ունենք մեծանուն բարերար, ով ազատազրկված է, ցավոք, շարքը կարելի է շարունակել։ Հենց միայն քաղբանտարկյալների թվաքանակով անթույլատրելիության սահմաններն անցած են, ու կրկին ընդգծում եմ՝ սա մեզ տալիս է հիմք շարունակելու մեր պայքարը, սա հիմնական դրդապատճառներից մեկը պետք է հանդիսանա մեր պայքարն աննահանջ իրականացնելու, որովհետև իմ մշտական մոտիվացիան, ցանկությունը, այս պայքարի հիմնական մղումը եղել է դեպի վերականգնված իրավունքի գերակայություն, դեպի ժողովրդավար ու իրավական պետության ծիր վերադառնալու ցանկությունը։ Ուզում եմ ապրել իրապես ժողովրդավար և իրավական Հայաստանի Հանրապետությունում, որտեղ չկան պայմանական արժեքներ, որտեղ խաղաղությունն ու մեր սահմանները ոչ թե մշտական վտանգի ներքո են, այլ երաշխավորված են ամուր հիմքերով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով 2026 թվականից իր ակնկալիքներին, հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունները, որոնք ջրբաժան են լինելու, իրավապաշտպանը նշում է՝ 2026 թվականը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության պատմության համար լինելու է բախտորոշիչ թվական: «Բախտորոշիչ է, որովհետև սպասվում են խորհրդարանական հերթական ընտրությունները, բախտորոշիչ է, որովհետև այդ խորհրդարանական ընտրությունների ելքով է պայմանավորված լինելու ընդհանրապես մեր ազգի ու պետականության ճակատագիրը։ Ինչո՞ւ, որովհետև այսօրվա քաղաքական ուժը, որն ունի նպատակ ու նկրտում հերթական անգամ վերարտադրվելու՝ որպես իշխանություն, արդեն հստակ տեսլական է ներկայացրել իրենց վարչության վերջին ժողովում, թե ինչ են անելու, եթե ստանան ժողովրդի քվեն։ Իսկ անելու են հետևյալը. փոխելու են մեր Սահմանադրությունը, փոխելու են մի տեքստով, որի հետ կապված յոթ տարուց ավելի աշխատանքներ են տանում, բայց թղթին տրված գեթ 1 հոդված չենք տեսել, միևնույն ժամանակ լսել ենք թշնամու պահանջը մեր Սահմանադրության փոփոխված տեքստի վերաբերյալ, որը բավականին մտահոգիչ է։ Համոզմունք ունեմ, որ եթե այդպիսի փոփոխություն տեղի ունեցավ, այդ հիմքերով հետագայում հարցականի տակ է դրվելու մեր պետականության ճակատագիրը։ Իրենց տեսլականով ու Ադրբեջանի պահանջներով և գործողություններով կա «Արևմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագիր, նաև, այսօրվա իշխանության խոսույթով, այսպես կոչված, անկլավների, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են համարվում՝ ըստ վարչատարածքային բաժանման մասին օրենքի, «վերադարձի», իսկ իրավական գնահատմամբ՝ հանձնման գործընթաց կա։ Այսինքն՝ եթե 2021 թվականի ընտրություններին ես, որպես փորձագետ, ահազանգում էի, որ նրանց վերարտադրման պարագայում ակնհայտորեն կորցնելու ենք Արցախը, այսօր ահազանգում եմ, որ նրանց վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր համար խոր, համապարփակ, սառը դատողությամբ, բայց նաև որոշակի էմոցիաներով առաջնորդվելով՝ վճռական որոշում կայացնի՝ արդյոք համաձա՞յն է Հայաստանի Հանրապետության նման հեռանկարի և պետականության կորստի վտանգներին ուղղակիորեն առերեսվելու օրակարգի հետ»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանSpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանTRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան Կարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով