Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ» «Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ» «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ» 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն


«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Դավիթս։ Խոշոր աչքերը պսպղում էին դեմքին։ Դեռ փոքրուց էր զգացվում, որ հրաշալի հումորի զգացում ունի։ Ընկերասեր էր, հարգում էր մեծին և պաշտպանում թույլին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Դավիթի մայրիկը։

Դավիթը ծնվել է Վանաձորում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են հարազատ քաղաքում, այստեղ դպրոց է հաճախել։ «Վաղ տարիքից հաճախեց դպրոց։ Սկզբում դժվարությամբ էր հարմարվում, անգամ լաց էր լինում, բայց նաև միանգամից «թափ առավ»։ Մաթեմատիկայից էր շատ ուժեղ։ Մշտապես մասնակցում էր օլիմպիադաների, եթե ոչ առաջին, ապա երկրորդ հորիզոնականը զբաղեցնում էր։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Վանաձորի մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի տնտեսագիտական հոսքը։ Վարժարանն ավարտեց, որոշել էր զորացրվելուց հետո մտածել բուհ ընդունվելու մասին»։

Դավիթը նաև ըմբշամարտով է զբաղվել, բազմաթիվ մեդալներ ունի։ «Սպորտն իրեն ձգում էր, բայց քանի որ տնտեսագիտական հոսքն էր ավարտել, հավանաբար, հենց այդ ուղղությամբ էլ կրթությունը կշարունակեր»։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Թիկնեղ էր, բարձրահասակ, ֆիզիկական լավ տվյալներով։ Բժշկական վերջին հետազոտությունների ժամանակ իրեն ասել էին, որ կարող է ծառայել պատվո պահակային վաշտում։ Բայց զինկոմիսարիատն իրեն ուղարկել էր վարորդական դասընթացների, վկայական էր ստացել, նա ընդդիմացավ՝ ես պետք է վարորդ լինեմ։ Իրեն ասացի, որ դա լավ հնարավորություն է, բայց արձագանքեց. «Մա՛մ, ոնց ես պատկերացնում, որ իմ այս շարժուն բնավորությամբ առանց աչքերս թարթելու մի տեղում կանգնած մնամ»։ Եվ այդպես էլ որպես վարորդ մեկնեց ծառայության»։

Դավիթը երբեք չի խոսել ծառայության ժամանակ ունեցած դժվարությունների մասին։ «Միշտ ասում էր՝ «սաղ տոչնի ա»։ Նկար էր ուղարկում, նիհարել էր, բայց անգամ այդ դեպքում նույնն էր կրկնում»։

Սեպտեմբերի 26-ին է Դավիթը վերջին անգամ զրուցել ընտանիքի անդամների հետ։ «Քրոջս ծննդյան օրն էր։ Հիմա նա էլ չկա, գնաց Դավոյիս հետևից։ Զրուցեցինք, ասաց, որ շատ խառն է։ Քույրիկիս շնորհավորեց։ Հետո. «Մամա՛, կզանգեմ, դիրքեր ենք գնում»։ Իրեն հարցրեցի՝ Դավ ջան, նոր եք դիրքերից իջել։ «Մա՛մ ջան, շատ խառն է»։ Ու մինչև հիմա Դավիթս զանգում է»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ Պատերազմի հենց առաջին օրն է զոհվում Դավիթը՝ մինչ այդ մեծ վնաս հասցնելով թշնամուն։ «Առաջին հարվածն իրենց վրա են վերցրել Թալիշ-Մատաղիս սահմանագծում։ Սկզբում տեղեկությունները կցկտուր էին, բայց երբ հրամանատարները բերել էին իր մեդալներից մեկը, շատ մանրամասներ ասացին։ Պարզվեց, որ Դավիթը «բոյ» է տվել, չի նահանջել, մի քանի հոգով են եղել, իսկ վերջում միայն նա է մնացել։ Փամփուշտները վերջացել են, ձեռքը տարել է, որ ընկերոջ ПК-ն վերցնի։ Վերջինիս անսարքության պատճառով գրպանի դանակով է փորձել շարունակել մարտը։ Հրամանատարներն են պատմում, որ շրջափակման մեջ է հայտնվել։ Որպեսզի գերի չընկնի, արդեն մենամարտի է բռնվել թշնամու հետ»։ Թշնամու հետ միայնակ մնացած Դավիթն անմահացել է՝ մինչև վերջին շունչը պայքարելով իրեն վստահված դիրքի համար։

Սեպտեմբերի 27-ին է անմահացել Դավիթը։ Ընդամենը մի քանի օր անց նա արդեն «տանն էր»։ «Իրենից տեղեկություն չունեինք, ասում էին՝ կապերը վատ են, բայց հետո, ինչպես ասում են, բոլորին իրար խառնելով, գտանք տղայիս։ Արդեն հանձնած հողերից էին իր մարմինը դուրս բերել»։

Հիմա խոշոր ու պսպղուն աչքերով տղայի մասին անցորդներին պատմում են հարազատ շենքի բակում Դավիթի հիշատակին կառուցված տաղավարը և հուշաղբյուրը։ Դավիթին ապրեցնողը նրա ընտանիքն է, ավագ եղբայրը, որը վերջերս է ընտանիք կազմել։

Ապրելու ուժի մասին։ «Ամեն օր մահ էի տենչում։ Սա այնպիսի ցավ է, որ անգամ թշնամուդ չես ցանկանա։ Հոգիդ երեխայիդ հետ գնում է, ինչ-որ իմաստով մահանում։ Բայց որոշ ժամանակ անց, նաև քրոջս դեպքից հետո հստակ որոշեցի, որ պետք է ապրել, իմ տղային, քրոջ երեխային թև ու թիկունք լինել։ Ինչպես ժողովուրդն է ասում, թափ տվեցի ինձ։ Մտածեցի, որ դեռ տղա ունեմ ամուսնացնելու, դեռ Դավիթներ կծնվեն»:

Հ. Գ.- Դավիթ Ասլիյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Վանաձորում՝ ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Դյունա»–ից ոգեշնչված արտադրություն. Շոտլանդացիները պլանավորում են մատչելի արևային վահանակներ տպել տիեզերքումԱնկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»Եկեղեցու դեմ արշավը որպես իշխանական ճգնաժամի հայելի Թոշակների հետվճարի համակարգն իր ներկայիս տեսքով արդեն սպառել է իրեն և դարձել է բացահայտ ծախսատար բեռ պետության համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի համար, և ինչպես այն պետք է հաղթահարի իրեն նետված մարտահրավերը. Ավետիք Չալաբյան«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ»«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանSpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանTRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան Կարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ Արզումանյան