Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ» «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ» 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ


«Անդրանիկին ասել են՝ հրամանատա՛ր, դու էլ արի, արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ». ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյուզին և Անդրանիկը ծանոթացել են ընդհանուր ծանոթների միջոցով։ «Մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան, բայց չեմ աշխատել իմ մասնագիտությամբ։ Աշխատել եմ սննդի սպասարկման ոլորտում, այնտեղ էլ ինձ տեսել է Անդրանիկը։ Սկսեցինք շփվել, բայց չէինք էլ պատկերացնում, որ ընտանիք կկազմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սյուզին՝ Անդրանիկի կինը։

Նրանք ընտանիք են կազմում խորհրդանշական՝ 11.11.11 ամսաթվին։ «Երկուսս էլ հարսանիք չէինք սիրում, ամեն ինչ շատ համեստ կազմակերպեցինք, պետականորեն գրանցեցինք մեր ամուսնությունը։ Մեկ տարի անց ծնվեց մեր աղջիկը՝ Ալիսան, երկու տարի անց էլ՝ տղաս՝ Աշոտը։ Հիմա նա կարծես ամբողջությամբ նմանվում է հայրիկին՝ թե՛ հայացքը, թե՛ խոսքը, թե՛ շարժուձևը, ամեն ինչով նման է Անդրանիկին։ Առաջին դասարանում էր սովորում Աշոտը, երբ դեպքը պատահեց, բայց հիմա հայրիկի արտահայտությունները կարող է ասել, լսում է հայրիկի սիրելի երգերը։ Ուղղակի զարմանալի է։ Հայրիկի նման հայրենասիրական երգեր է լսում։ Ես ու տատիկն իրար ենք նայում և փշաքաղվում, թե ինչպես կարող է նման բան լինել։ Բայց, դե, գեները զորեղ են»։

Անդրանիկը ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո 2006-2008 թթ. ժամկետային զինծառայության է անցել «Եղնիկներ» զորամասում: 2012 թվականից ծառայել է ոստիկանության զորքերում։ Մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Մարտական հերթապահություն է իրականացրել Տավուշի մարզում: Անդրանիկը լեյտենանտ էր, հետմահու պարգևատրվել է ավագ լեյտենանտի կոչումով։

Սյուզին ասում է՝ ամուսինը նաև ստեղծագործում էր։ «Հիմնականում հայրենասիրական ոգով գրված բանաստեղծություններ են։ Պետք է անպայման տպագրեմ դրանք, բայց, կարծես, դեռ այդ ուժը չեմ գտնում իմ մեջ։ Պատերազմի, անմահանալու, հայրենիքի մասին են իր տողերը.

«Հերոս են ծնվում, թե հերոս զոհվում...

Էս հարցն եմ տալիս ես ինձ շարունակ։

Պատասխան չունեմ էս հարցին,

ավա՜ղ, գուցե հերո՞ս ես, եթե չունես վախ։

Թե հերոսն իր մեջ հենց վախն է խեղդում,

ու հերոսանում նա հենց այն պահին,

Երբ արդարության պայքարի ժամին

կյանքն է տալիս, բայց չի դավաճանում...

Այն ամենն, ինչն արժեք է կրում,

հերոսն իր կյանքով գին է վճարում։

Գինն իր հավատի ու իր պատմության...

Հերոս դառնում են խղճի մաքրությամբ...»։

Սյուզին պատմում է՝ վերջին տարում ամուսինը, կարծես, իրեն նախապատրաստեր, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել։ «Ինձ ու երեխաներին անընդհատ Եռաբլուր էր տանում, չգիտեմ, թե ինչին էր նախապատրաստում։ Համավարակի շրջանն էր, գնում էինք Եռաբլուր չհասած հատվածը, ծառերի տակ պառկում, չէր ուզում տուն գալ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 29-ից իրենք զորամասով ճանապարհվում են մարտի դաշտ։ Մեկ ամսից ավելի Քարվաճառի մարտերին են մասնակցում։ Հետո վերադարձան։ Երեք օր անց մեկնեցին Արցախ։ Իրենց տարան Շուշի։ Տղաները մասնակցել են Շուշիի և Քարինտակի թեժ մարտերին։ Վատառողջ էր, ասաց՝ գնում ենք։ Զարմացա՝ ինչպե՞ս։ «Պիտի գնամ, եթե ես չգնամ, բա ո՞վ գնա»։ Իր հետ երևի մեկ պայուսակ դեղ է տարել։ Շուշիից ամեն օր զանգահարում էր, միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ շատ լավ է։ Անդրանիկի եղբայրն էլ Հադրութում էր դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացել, հրաշքով է փրկվել։ Եղբոր համար շատ էր անհանգստանում, անընդհատ նրանից էր հետաքրքրվում։ Տղաներից շատերն են իրենց անմահանալու օրը զանգել տուն, ասել, որ չեն գալու, բայց նա մեզ չի զանգել։ Վերջին անգամ իր հետ նոյեմբերի 7-ի առավոտյան՝ ութն անց յոթ րոպե ենք զրուցել, կրկին ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Հետո արդեն մեկ շաբաթ իրենից լուր չունեինք»։

Անդրանիկը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում։ 43 ոստիկան հայտնվել էին շրջափակման մեջ, բոլորը զոհվել էին։ «Մեկ շաբաթ հետո իմացանք այդ դաժան լուրը»։

Սյուզին ասում է՝ չի հավատում, որ ամուսինը զոհվել է։ «Դեռ սպասում եմ իրեն, սպասում եմ, որ պետք է դուռը բացի և ներս մտնի։ Հիմա այդպես եմ ապրում։ Մենք իրեն տեսել ենք, կարողացել ենք հրաժեշտ տալ։ Մեզ այդ օրերին աչքալուսանք էին տալիս դրա համար։ Իրենց տղաների մեծ մասին փակ են տուն բերել, ընտանիքները չեն տեսել, կան տղաներ, որոնց մի քանի ամիս հետո էին գտել։

Հայրենասեր էր Անդրանիկը, կյանքը գիտակցաբար տվեց հայրենիքին՝ հանուն մեր խաղաղ օրվա։ Հայրենիքի համար էր ծնված, հաշվի չառավ այն, որ երկու երեխա ունի տանը։ Որևէ բան հաշվի չառավ։ Իր վիրավոր ծառայակից ընկերներին դուրս է բերել մարտի դաշտից, հասցրել շտապօգնության մեքենայի մոտ, ասել են՝ հրամանատար, դու էլ արի, ինչո՞ւ ես մնում։ Արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ։ Մի քանի տեղից վիրավորում է ունեցել, բայց օգնել տղաներին, կյանքեր փրկել։ Հետո այդ տղաները վերադարձան, ընտանիք կազմեցին, երեխաներ ունեցան, բայց, ավաղ, նա չեկավ»։

Ապրելու ուժի մասին։ «Իր ուժն է ինձ փոխանցվել։ Այնքան փխրուն և թույլ մարդ եմ եղել, բայց հիմա այնքան ուժեղ եմ, որ շրջապատում բոլորն ասում են՝ Անդրանիկի ուժն է քո մեջ։ Ինքս իմ վրա զարմանում եմ։ Հասկանում եմ, որ իրենով ուժեղացա, սթափվեցի, որ երեխաները հանկարծ չկոտրվեն, բայց սկզբնական շրջանում շատ ծանր վիճակում էի։ Ու իմ ներսում այդ սպասումն է, որ Անդրանիկը գալու է, հիմա ուղղակի սահմանում է։ Եվ այդպես ամբողջ կյանքում կսպասեմ իրեն»։

Հ. Գ.- Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ կառավարության «Սխրագործություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ինչ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի համար, և ինչպես այն պետք է հաղթահարի իրեն նետված մարտահրավերը. Ավետիք Չալաբյան«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ»«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանSpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանTRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան Կարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները Արևային էներգիան նպաստում է ածխի գեներացիայի նվազմանը Չինաստանում և Հնդկաստանում 30 տարիների ընթացքում կրթությունը հասցվել է դեգրադացիայի․ Լիլիթ ԱրզումանյանԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է