Երևան, 15.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ» «Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ» «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ» 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն


Խաղաղության պատրանքը ուժի լեզվի պայմաններում

Քաղաքական

Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը հայաստանյան իշխանական քարոզչության մեջ ներկայացվում է որպես դիվանագիտական հաջողություն, որպես խաղաղությանն ուղղված վճռական քայլ։ Սակայն փաստերի համադրումը, տարածաշրջանային զարգացումների սառնասիրտ վերլուծությունը և հենց Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր․ այդ գործընթացից իրականում տուժողը Հայաստանն է, իսկ շահառուները՝ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը՝ յուրաքանչյուրն իր հաշվարկներով։

Հունվարի 5-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեքժամանոց հարցազրույցը տեղական լրատվամիջոցներին դարձավ այդ պատրանքի հերթական բացահայտումը։ Տարին սկսելու այս ավանդական ձևաչափը Ալիևի համար միշտ եղել է ոչ թե հաշվետվություն, այլ քաղաքական ուղերձների հստակ փաթեթ։ Այս անգամ ևս հարցազրույցում համադրված էին խաղաղության մասին խոսքերը, ռազմականացման գովաբանությունը և բացահայտ զավթողական օրակարգը։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի գնահատմամբ՝ Բաքուն առաջիկայում փորձելու է առավել ակտիվ խաղարկել «խաղաղության քարտը», օգտագործելով Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած միակողմանի զիջումային քաղաքականությունը։ Սակայն այդ «խաղաղության» ֆոնին պետական մակարդակով շարունակվում է Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու ծրագիրը, որն արդեն վաղուց անցել է քարոզչական հարթությունը և վերածվել համակարգված ռազմաքաղաքական ռազմավարության։

Ալիևը հայտարարում է, թե պատերազմ չի ցանկանում, բայց նույն հարցազրույցում մանրամասն խոսում է ռազմականացման կարևորության մասին, գովաբանում պատերազմը, Հայաստանին ներկայացնում որպես «ցեղասպան պետություն» և փորձում «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արդեն կայացած փաստ։ Սա ոչ թե խաղաղության, այլ ճնշման լեզու է։ Նրա ուղերձը պարզ է․ եթե Հայաստանը չընդունի պարտադրվող պայմանները, սահմանները կմնան փակ, իսկ իրական ապաշրջափակում երբեք չի լինի։ Ալիևը միաժամանակ փորձում է Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի դաշնակից, որը օգնում է խուսափել պատժամիջոցներից, մինչդեռ իրականում հենց Ադրբեջանն է տարիներ շարունակ զբաղվել նման գործարքներով, ինչի մասին եվրոպական մայրաքաղաքներում շատ լավ տեղեկացված են։ Հատկանշական է նաև, որ նա խուսափում է հստակ պատասխան տալ օկուպացված Արցախի ադրբեջանցիներով բնակեցնելու հարցին՝ անուղղակիորեն ընդունելով, որ այդ ուղղությամբ լուրջ խնդիրներ ունի։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի դիտարկումները ևս ամբողջացնում են պատկերը։ Նրա խոսքով՝ այն երկրի ղեկավարի հետ, որը բացեիբաց հայտարարում է, թե միջազգային իրավունք գոյություն չունի և գործում է միայն ուժի իրավունքը, խաղաղության մասին խոսելը լավագույն դեպքում ինքնախաբեություն է։ Այս պայմաններում սահմանին հարաբերական հրադադարը ոչ թե խաղաղության արդյունք է, այլ Հայաստանի կողմից իրականացվող կամավոր միակողմանի զիջումների հետևանք։ Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն, հրաժարվում պաշտպանական մտածողությունից նույնիսկ մշակութային մակարդակում, մինչդեռ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ֆինանսավորումը և պետականորեն քարոզում «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը։ Այս հակադրության մեջ խաղաղության մասին խոսելը ոչ միայն միամտություն է, այլ նաև վտանգավոր քաղաքական սխալ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատականները վերջնականապես փշրում են իշխանությունների տարածած այն թեզը, թե հենց իրենց վարած դիվանագիտության շնորհիվ է Հայաստանը մոտեցել խաղաղությանը։ Նրա հիշեցմամբ՝ Թրամփի հայտարարությունը, ըստ որի նա ճնշում է գործադրել հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման համար, գրեթե աննկատ մնաց, մինչդեռ դրա բովանդակությունը վճռորոշ է։ Այդ ճնշումը վերաբերում էր բացառապես Ադրբեջանին, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ գտնվում էր ճնշված վիճակում և պատրաստ էր գնալ նոր զիջումների։ Այսինքն՝ Բաքվի որոշակի փոփոխությունը ոչ թե Երևանի դիվանագիտական հաղթանակի, այլ Վաշինգտոնի շահերից բխող հաշվարկի արդյունք է։ Ամերիկյան քաղաքականությունը գործել է սեփական ռազմավարական տրամաբանության շրջանակում, և այդ գործընթացում Հայաստանը սուբյեկտ չի եղել, այլ օբյեկտ։

Իրավիճակի հարաբերական կայունացումը չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն։ Պաշտոնական խոսույթը, ռազմական պատրաստությունները և երկարաժամկետ գաղափարական ծրագրերը վկայում են հակառակը։ Այս պայմաններում Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը չի նվազեցնում վտանգները, այլ ընդամենը ժամանակ է տալիս Ադրբեջանին՝ իր ծրագրերը ավելի հանգիստ և հաշվարկված առաջ տանելու համար։

Թրամփի գծած ուղին և դրա արդյունքում ձևավորված խաղաղությունը դեռևս պատրանք են։ Ուժի իրավունքը որպես տարածաշրջանային խաղի հիմնական կանոն ընդունող Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնություն, որը չի հիմնվում իրական հավասարակշռության և ուժային զսպման վրա, դատապարտված է ժամանակավոր լինելու։ Իսկ պատրանքների վրա կառուցված քաղաքականությունը վաղ թե ուշ բախվելու է իրականության կոշտ պատին՝ արդեն շատ ավելի բարձր գնի պայմաններում։

Պահանջում են դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը Հուշագիրն ու խաղաղության գինը․ ում են փորձում մոլորեցնել «Դյունա»–ից ոգեշնչված արտադրություն. Շոտլանդացիները պլանավորում են մատչելի արևային վահանակներ տպել տիեզերքումԱնկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»Եկեղեցու դեմ արշավը որպես իշխանական ճգնաժամի հայելի Թոշակների հետվճարի համակարգն իր ներկայիս տեսքով արդեն սպառել է իրեն և դարձել է բացահայտ ծախսատար բեռ պետության համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի համար, և ինչպես այն պետք է հաղթահարի իրեն նետված մարտահրավերը. Ավետիք Չալաբյան«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ»«Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ»Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»BMW 750iL-ը, որի մեջ մահացել է Թուփաք Շակուրը, վաճառքի է հանվել 1.75 միլիոն դոլարով Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WPԽփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն ՀարությունյանՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ ՓաշինյանԵրևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունիցՎարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք» Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրենՀայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ ՓաշինյանSpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենարժանահավատը համարում եմ Գ. Ծառուկյանի ձևավորած կենտրոնը. Սուրենյանց Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքըԱղքատությունը Հայաստանում ավելանում է․ Նաիրի ՍարգսյանTRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է. Աշոտյան Կարևոր խնդիրները լուծելու փոխարեն Եկեղեցու «նորոգման» օրակարգն են առաջ տանում․ Մենուա ՍողոմոնյանԵկեղեցու ներքին խնդիրները պետք է լուծվեն առանց պետության միջամտության․ Ավետիք ՉալաբյանԱյսօրվա մեծ ու վտանգավոր ստի մասին. Մենուա ՍողոմոնյանՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային. Արդարադատության նախարարություն Հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մարմինը. ՀՀ ՊՆ Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank Սահմանազատման հետևանքով մարդիկ զրկվել են իրենց հողերը մշակելու հնարավորությունից․ Ավետիք ՔերոբյանԲոլոր ոլորտներում ատելության խոսք է տարածվում․ Հովհաննես ԻշխանյանՖասթ Բանկ Մոբայլ․ հեռախոսահամարով փոխանցումներ այլ բանկերի օգտատերերինԻդրամն ամփոփում է 2025 թվականը«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՅԴ-ն կգնա դաշինքով. արդարացված մարտավարական քայլ Անսահման ցինիզմ և ոչ մի փաստարկ. Պապիկյանն ասուլիս է տվել «Թրամփի ուղու» հարցում իրականացան ամենավատատեսական կանխատեսումները