Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ» «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով


Երբ գործադիրը փորձում է գրավել Եկեղեցու իրավազորությունը

Քաղաքական

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները վաղուց անցել են ներեկեղեցական կյանքի կամ քաղաքական մեկնաբանությունների սահմանը։ Խնդիրը հանգում է ավելի վտանգավոր հարցի՝ արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ինստիտուցիոնալ սահմանազատումը, թե՞ գործադիր իշխանությունը փորձում է իրեն վերագրել այնպիսի լիազորություններ, որոնք Սահմանադրությամբ և իրավական տրամաբանությամբ իրեն չեն պատկանում։ Երբ պետության ղեկավար մարմնի առաջին դեմքը հրապարակային կերպով կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի որոշումների լեգիտիմությունն ու պարտադիր ուժը, սա արդեն ոչ թե կարծիք է կամ քաղաքական ճառ, այլ կառավարման մշակույթի փոփոխության ազդակ՝ իրավական պետությունից դեպի կամայականության ռեժիմ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցական կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Այստեղ կարևորն այն չէ, թե ով ինչպես է վերաբերվում տվյալ որոշմանը, այլ այն, թե ով է իրավասու այդ որոշումը կայացնել։ Եկեղեցական կարգապահական վարույթները, պաշտոնազրկումները և կարգավիճակի հարցերը Եկեղեցու ներքին իրավազորության դաշտում են, քանի դեռ պետությունը չի փորձում դրանք վերածել քաղաքական իշխանության գործիքների։ Սակայն դրանից հետո հնչած արձագանքը, որի տրամաբանությամբ Հայրապետական տնօրինությունը ներկայացվում է որպես առոչինչ, հարցը տեղափոխում է բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։

Սահմանադրական պետությունում ոչ մի պաշտոնյա, որքան էլ բարձր լինի նրա քաղաքական մանդատը, իրավասու չէ դատել, արժեզրկել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը, եթե այդ ինստիտուտը գործում է իր սահմանված կանոններով ու իրավական դաշտում։ Երբ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները արժեք չունեն, նա փաստացի հանդես է գալիս որպես վերահաստատող ատյան՝ մի դերով, որը Սահմանադրությունը նրան չի տվել։ Սա ոչ միայն լիազորությունների սահմանազանցում է, այլև ուղերձ, որ պետական իշխանությունը պատրաստ է սեփական քաղաքական նպատակին ենթարկել յուրաքանչյուր ինքնուրույն համակարգ՝ անկախ նրանից, թե այդ համակարգը ինչ դեր ունի ազգային ինքնության, հանրային վստահության և պատմական շարունակականության մեջ։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ եղած առաջնորդի հետ։ Թեև նման քայլը կարող է ներկայացվել որպես անձնական հավատքի կամ անհատի վերաբերմունքի դրսևորում, քաղաքական իրականության մեջ այն ունի հստակ սիմվոլիկ ու կառավարչական նշանակություն։ Երբ իշխանության առաջին դեմքը ցուցադրաբար կանգնում է կանոնական կարգով կայացված որոշման հակառակ կողմում, այն ընկալվում է որպես ազդակ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը կարող է վերանայվել քաղաքական հովանավորչությամբ։ Սա արդեն պետություն–եկեղեցի սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և ներսից պառակտում հրահրելու վտանգավոր նախադրյալ։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի արձագանքն այս զարգացումներին ավելի սուր ձևակերպում է խնդրի իրավական էությունը։ Նրա գնահատմամբ, երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը, այլև սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։ Այստեղ առանցքայինն այն է, որ խոսքը պարզապես անհամաձայնության կամ քննադատության մասին չէ։ Խոսքը փորձի մասին է՝ քաղաքական հայտարարությամբ չեղարկել ինքնուրույն ինստիտուտի իրավական գործողություն և փաստացի հաստատել նոր կանոն՝ ով ունի քաղաքական ուժ, նա էլ որոշում է, թե ով որտեղ պետք է ղեկավարի։

Այսպիսի տրամաբանությունը վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու համար։ Այն վտանգավոր է պետական կառավարման ամբողջ համակարգի համար, որովհետև նույն մեխանիզմով վաղը կարող է արժեզրկվել ցանկացած այլ ինստիտուտի ինքնուրույնություն՝ դատարանների, համալսարանների, համայնքների, մասնագիտական կառույցների, նույնիսկ պետական մարմինների ներսում կանոնակարգված հարաբերությունների։ Երբ իրավունքի տեղը զբաղեցնում է քաղաքական կամքը, ամեն ինչ դառնում է հարաբերական, պայմանական և կախված պահի շահից։ Իսկ դա նշանակում է, որ որևէ քաղաքացի, որևէ կազմակերպություն, որևէ ներդրող կամ պետական ծառայող չի կարող ունենալ կայունության և կանխատեսելիության վստահություն։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատականը, թե հակաեկեղեցական արշավին միացած որոշ հոգևորականների պատկերացրած «նորոգումը» իշխանության ներսում հաստիքային աշխատակից դառնալն է, իր մեջ ընդգծում է ևս մեկ վտանգ՝ Եկեղեցու ներքին կյանքի քաղաքականացման խորացումը։ Եթե Եկեղեցու ներսում ձևավորվում են խմբեր, որոնք իրենց ազդեցության աղբյուրը տեսնում են ոչ թե կանոնական կարգում և հովվական հեղինակության մեջ, այլ իշխանության հովանավորչության, վարչական ռեսուրսի և ուժային մեխանիզմների աջակցությամբ, ապա վտանգը դառնում է երկակի՝ մի կողմից պետությունը ներխուժում է Եկեղեցու ներքին դաշտ, մյուս կողմից Եկեղեցու ներսից ձևավորվում են լծակներ, որոնք վերածվում են պետության քաղաքական տեխնոլոգիաների շարունակության։

Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ երկու կարգերը՝ կանոնականը և սահմանադրականը, սկսում են ստորադասվել քաղաքական քմահաճույքին։ Իսկ դա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է, որովհետև ճգնաժամը սկսվում է այնտեղ, որտեղ օրենքը դադարում է լինել ընդհանուր պարտադիր չափանիշ և վերածվում է ընտրովի գործիքի։ Այսպիսի պայմաններում հասարակությունն անխուսափելիորեն կանգնում է պարզ, բայց հիմնարար ընտրության առաջ՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ կամայականությամբ։

Հայաստանում պետականության ամրությունը երբեք չի կառուցվել մեկ քաղաքական ուժի կամ մեկ պաշտոնյայի կամքի վրա։ Այն կառուցվել է ինստիտուտների կայունության, հանրային վստահության և իրավական կանխատեսելիության վրա։ Եվ եթե այսօր թույլ տրվի, որ գործադիր իշխանությունը փաստացի սահմանազատի, թե Եկեղեցին ում է նշանակում, ում է պաշտոնազրկում և ինչ որոշումներն են ուժ ունեցող, ապա վաղը նույն տրամաբանությունը կարող է կիրառվել ցանկացած այլ ոլորտում՝ վերածելով պետությունը ոչ թե օրենքի, այլ ուժի գերակայության տարածքի։ Իսկ այդ դեպքում խնդիրը լինելու է ոչ թե միայն Եկեղեցու շուրջ զարգացումները, այլ Հայաստանի պետական համակարգի դիմադրողականությունը՝ ներսից քայքայման վտանգի սպառնալիքով։

Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ «Զանգեզուրի միջանցքը»/TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար. Հաջիև Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլարին համարժեք դրամ․ դատախազություն Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան 2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. Ուժերի նոր վերադասավորումը և ռազմավարական դինամիկան․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ) Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը Իշխանությունը ոչ պաշտոնապես սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով․ Աննա ԿոստանյանՄեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր Ավետիսյան