Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ» «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ինչո՞ւ Սամվել Կարապետյանն այստեղ չէ, նրա հանցանքը Աստծու և Քրիստոսի պաշտպանը լինելն է․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) Մի փոքրիկ հողակտոր, և ամբողջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ամբողջությամբ կապահովվեն արևային էներգիայով


Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն

Քաղաքական

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները գնալով ավելի հստակ են բացահայտում գործող իշխանության խորքային ճգնաժամը։

Արտաքին քաղաքականության ձախողումները, անվտանգության ոլորտում կուտակված վտանգները և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը իշխանության կողմից փոխհատուցվում են ոչ թե պետական կառավարման որակի բարձրացմամբ, այլ հանրային կյանքի վերջին անկախ հենասյուների վրա ճնշմամբ։ Այդ ճնշման առանցքային թիրախներից մեկը դարձել է Հայ Առաքելական Եկեղեցին։

Եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումները պատահական չեն և չեն սահմանափակվում առանձին հայտարարություններով կամ միջադեպերով։ Խոսքը համակարգված քաղաքական գործընթացի մասին է, որի նպատակն է հասարակական կարծիքի վերահսկումը, պատմական հիշողության թուլացումը և ազգային ինքնության առանցքային ինստիտուտների ենթարկեցումը։ Այդ համատեքստում Եկեղեցին դիտվում է որպես խանգարող գործոն, քանի որ այն շարունակում է պահպանել անկախություն և հանրային վստահություն, ինչը չի տեղավորվում ամբողջական վերահսկման տրամաբանության մեջ։

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները լայն աջակցություն չեն գտնում հասարակության շրջանում։ Հանրապետությունում հասունանում է սահմանադրական և քաղաքական ճգնաժամ, որի պայմաններում իշխանությունը փորձում է օրակարգը փոխել՝ ստեղծելով արհեստական հակադրություն պետության և Եկեղեցու միջև։ Սակայն այդ փորձերը ոչ միայն չեն լուծում կուտակված խնդիրները, այլ խորացնում են հասարակական բևեռացումը։

Իրավաբանները միանշանակ արձանագրում են, որ վարչապետի միջամտությունը եկեղեցական կառավարման հարցերին հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և «Խղճի ազատության մասին» օրենքին։ Այդ նորմերը հստակ ամրագրում են կրոնական կազմակերպությունների անջատումը պետությունից, դրանց ինքնավարության երաշխիքները և Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ դերը ազգային կյանքում։

Իրավական այս սահմանների խախտումը ոչ թե մանր իրավական շեղում է, այլ պետականության հիմքերի խարխլում։

Հատկանշական է նաև իշխանության կողմից կազմակերպվող կրոնական միջոցառումների իրական պատկերը։ Դրանք գրեթե ամբողջությամբ համալրված են պաշտոնյաներով, անվտանգության ուժերի ներկայացուցիչներով և կառավարությունից կախված կառույցների աշխատակիցներով։ Կոմունալ ծառայությունների մի աշխատակցի խոստովանությունը, թե իրեն ստիպել են մասնակցել Փաշինյանի մասնակցությամբ պատարագին՝ հիվանդանոցից նոր դուրս գալուց հետո, բացահայտում է այդ միջոցառումների իրական բնույթը։ Դրանք հավատքի դրսևորում չեն, այլ վարչական ճնշման արդյունք։

Այս ֆոնի վրա առավել խոսուն է ավանդական Սուրբ Ծննդյան արարողությունների պատկերը, որոնք Հայաստանում և սփյուռքում հարյուր հազարավոր հավատացյալների են համախմբել։ Դա ցույց է տալիս, որ Եկեղեցու և ժողովրդի կապը շարունակում է մնալ ամուր և չի ենթարկվում քաղաքական ինժեներիայի։

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի դիտարկումները իրավիճակին հաղորդում են լրացուցիչ ծանրություն։ Նրա գնահատմամբ՝ այն պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լրջագույն փորձությունների առաջ և Հայաստանը պետք է զբաղված լիներ ռիսկերի համապարփակ գնահատմամբ ու անվտանգության սցենարների մշակմամբ, իշխանությունը իր էներգիան և ժամանակը ծախսում է Եկեղեցու դեմ քաղաքական արշավի վրա։ Այս վարքագիծը ոչ միայն անլուրջ է, այլ վտանգավոր պետականության համար։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի ներկայացրած պատկերն արդեն կոնկրետ հետևանքների մասին է։

Մասյացոտնի թեմում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, թե ինչպես կարող է իշխանության միջամտությունը բերել փաստացի երկիշխանության։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմանը հաջորդած վարչապետի կոշտ արձագանքը և ցուցադրական քայլերը ոչ թե լուծում են խնդիրը, այլ խորացնում ճգնաժամը։ Եթե այս ընթացքը շարունակվի, Մասյացոտնի թեմը կարող է դառնալ նախադեպ, երբ Եկեղեցին փաստացի բաժանվում է՝ ոչ իրավական, բայց իրական հարթության վրա։ Դա արդեն ուղիղ միջամտություն է եկեղեցական կյանքի ներքին կառուցվածքին՝ իրավապահ համակարգի ներգրավմամբ և վարչական ճնշմամբ։

Այս ամենը մեկ ընդհանուր եզրահանգման է հանգեցնում։ Եկեղեցու դեմ իշխանության հարձակումները ոչ թե հավատքի կամ բարենորոգման մասին են, այլ իշխանության վախերի արտահայտություն։ Երբ պետությունը չի կարողանում ապահովել անվտանգություն, բարեկեցություն և արժանապատիվ ապագա, այն փորձում է թիրախավորել այն ինստիտուտները, որոնք հիշեցնում են ազգային ինքնության, պատմական շարունակականության և հանրային արժանապատվության մասին։

Եկեղեցու դեմ մղվող այս արշավը, անկախ դրա ձևակերպումներից, վնասում է ոչ միայն հոգևոր կյանքին, այլ հենց պետականությանը։ Քաղաքական իշխանությունները ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ դարավոր։ Այդ պարզ ճշմարտությունը անտեսելը Հայաստանի համար կարող է ունենալ ծանր և երկարաժամկետ հետևանքներ։

Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները անփոփոխ են մնացել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հերքո՞ւմ է Գևորգ Պապոյանին. վարկերը կապ չունեն սակագնի հետ «Զանգեզուրի միջանցքը»/TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար. Հաջիև Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլարին համարժեք դրամ․ դատախազություն Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան 2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. Ուժերի նոր վերադասավորումը և ռազմավարական դինամիկան․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ) Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը Իշխանությունը ոչ պաշտոնապես սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով․ Աննա ԿոստանյանՄեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանԱյժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Ավետիք Չալաբյան