Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»


«Հանդիսատեսը կհուզվի, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը». Գրիգոր Դանիելյանը՝ «Ֆուլ Հաուս.Վայրէջք» նոր ֆիլմի մասին

Lifestyle

«Տարեսկզբի ամենասպասված «վայրէջքին»-ին մնացին հաշված օրեր». նշված է «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմի պաշտոնական թրեյլերին կից: Սիրված սիթքոմը վերադառնում է հունվարի 29-ին, սակայն ֆիլմի ձևաչափով: «Պատրաստ եղեք հումորի, լարվածության ու անսպասելի շրջադարձերի», - վստահեցնում է «Ֆուլ Հաուսի» թիմը: 

Tert.am Life-ը զրուցել է «Ֆուլ Հաուսի» համասցենարիստ, գլխավոր դերակատարներից մեկի՝ Գրիգոր Դանիելյանի հետ: Վերջինս դեռ նախորդ տարի կատակով նշել էր, որ «Ֆուլ Հաուսի» վերադարձը միայն իր համար է «խնդիրներ» առաջացնում, չէ՞ որ կերպարանափոխության համար Մուշեղը պետք է ունենա իր հայտնի բեղերը, որոնք սոսնձելու կարիք ունեն:

Գրիգորը մեզ հետ զրույզում նշեց, որ «Ֆուլ Հաուսի»-ի վերջին նկարահանումներից անցել է գրեթե 7 տարի: «Վերջին անգամ «Ֆուլ Հաուսը» նկարահանել էինք 2019 թվականի գարնանը, սակայն ֆիլմի նկարահանումների ժամամակ այդ տարիները պարզապես անհետացել էին: Ավելին՝ տպավորություն էր, որ մի քանի օր առաջ ենք վերջացրել «Ֆուլ Հաուս» սիթքոմի նկարահանումները: Քանի որ ռեժիսորը Կարեն Ամյանն էր, ով նկարահանել էր սիթքոմը, մեզ համար այդ առումով դժվարություններ չկային: Դերասանները բոլորն էլ սիրով ընդունեցին առաջարկը, բոլորիս մոտ շատ հաճելի նոստալգիա էր, բոլորս ցանկանում էինք, որ սա լինի ևս մեկ մնայուն նախագիծ, որը մարդիկ կդիտեն երկար տարիներ»: Գրիգորը վստահեցնում է, որ իրենք անսպասելի զարգացումներով ֆիլմ են նկարահանել:

«Հանդիսատեսը կտեսնի իր սիրելի կերպարներին, ովքեր հայտնվել են այլ իրավիճակում: Վստահ ասում եմ, որ էկրանին չեք տեսնելու մեր սիթքոմի հերթական սերիան, այլ կտեսնեք գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ՝ շատ հետաքրքիր և արկածային պատմությամբ, ծիծաղելի լուծումներով, ավելին՝ նաև կհուզվեք»:

Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանը չի հերքում, որ դժվարություններ ևս եղել են: «Նկարահանումներն իրականացվել են Երևանում և Ստեփանավանում: Շատ ուրախ նկարահանումներ ենք ունեցել: Քանի որ վաղուց միմյանց չէինք տեսել, մշտապես աղմուկ էր ու ծիծաղ, սակայն դա չխանգարեց որպեսզի նկարահանումներն անցնեն սահուն կերպով: Կարծում եմ՝ ամենաբարդը թիմին նորից համախմբելն էր, այս բարդ գործը որպես պրոդյուսեր պետք է Մենչն աներ. դա նրան հաջողվեց: Քանի որ ես ու Գարիկ Սեփխանյանը միշտ հանդես ենք եկել որպես «Ֆուլ Հաուսի» սցենարիստներ, մեզ համար բարդ չէր վերադառնալ ու նորովի գրել մեր սիրելի կերպարների մասին սցենար, որն այս անգամ ֆիլմի ձևաչափով էր: Միաժամանակ, մենք, ինչպես միշտ, կարևորել ենք մեր թիմի կարծիքը, ինչից ելնելով՝ սցենարը բազմիցս փոփոխությունների ենք ենթարկել, որպեսզի վերջնական սցենարը դուր գա և՛ ռեժիսորին, և՛ դերասաններին: Հենց դա է մեր գլխավոր գաղտնիքը՝ մենք ամբողջ թիմով համագործակցում ենք ու լսում ենք իրար: Սցենարիստը երբեք չի մեծամտանում՝ ասելով դերասանն ո՞վ է, որ ինձ խորհուրդ տա, ռեժիսորը՝ նույնպես, քանի որ բոլորս էլ սրտացավ ենք, որ արդյունքը լինի շատ լավը»:

Գրիգորի խոսքով՝ այս տարիների ընթացքում թե՛ իրեն, թե՛ թիմի մյուս անդամներին ամենաշատը տրված հարցը սիթքոմի վերադարձի մասին էր. «2024 թվականին Մենչի հետ զրուցում էինք այն մասին, որ անկախ նրանից, թե ինչ նախագծեր ենք այս պահին իրականացնում, ամեն դեպքում՝ «Ֆուլ Հաուսը» եղել է մեր բոլորի ամենաստացված նախագիծը. այն մինչև հիմա դիտում են բոլորը: Ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվեց, սակայն մինչ այդ որոշեցինք ստուգել, թե որքան սպասված է այս նախագիծը՝ համերգային շոու ներկայացմամբ մեկնեցինք ԱՄՆ: ԱՄՆ-ում ունեցանք երեք ներկայացում, երեքն էլ ունեցան անշլագ, եթե ևս երկու կամ երեք ներկայացում ավելացնեինք՝ հաստատ էլի անշլագը կլիներ: Թերևս, լավ ցուցիչ էր հասկանալու համար, որ ֆիլմը նույնպես կունենա հաջողություն: Ու վերջապես նկարահանեցինք այդքան սպասված ֆիլմը: Մինչ այդ մենք բոլորս որոշում ունեինք, որ սիթքոմն ավարտվել է, այլևս չէինք ցանկանում անդրադառնալ այդ թեմային: Սակայն հստակ հասկանում էինք, որ վերդարձն ունենալու է մեծ արձագանք: Հիմա փաստացի «Ֆուլ Հաուսը» չի շարունակվում, այլ ներկայանում է նոր՝ ֆիլմի ձևաչափով»:

Ըստ դերասանի՝ իրենք արդյունքից գոհ են. «Հունվարի 29-ից մենք վայրէջք ենք կատարում դեպի մեծ էկրաններ, սպասումները մեծ են: Ստացել ենք ընտանեկան դիտման համար նախատեսված, իրական արկածային, կատակերգական ու դրամատիկ ֆիլմ: Այն շատերի մոտ կարթնացնի հաճելի հուշեր ու զգացողություններ, հանդիսատեսը կվերապրի հուզմունք, լավ կծիծաղի և լարված կհետևի իրադարձությունների զարգացմանը: Էլ ի՞նչ է պետք լավ ֆիլմ ունենալու համար: Մեզ համար այս պահին շատ կարևոր է, որ այն, ինչ մենք հիմա ենք արել, ունենա հաջողություն: Մենք այդ ամենի համար ջանք ու եռանդ չենք խնայել, ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, որ ունենանք լավագույն արդյունքը, քանի որ մենք շատ ենք կարևորում հեռուստադիտողի ու հանդիսատեսի կարծիքը»,-եզրափակեց Գրիգոր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք: Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա Սողոմոնյան