Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»


«Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը

Բլոգ

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մինչ ՀՀ քաղաքացիների մեծ մասը քնած էր, հրապարակվեց հայ–ամերիկյան համատեղ հայտարարությունը և ԹՐԻՓՓ–ի իրականացման շրջանակը։
 
1․ Փաստաթղթում հաճախ է նշվում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության մասին։ Ու որքան հաճախ է դրա մասին նշվում, այնքան ավելի շատ են երևում այն բովանդակային կետերը, որոնցով վնասվում են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
 
Այդ ամենը թաքցնելու և փաթեթավորելու համար օգտագործվել է սրտաճմլիկ ««Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» գործառնական մոդել» ձևակերպումը։ Ըստ այդմ՝ Ալիևի այն պահանջը, որ ադրբեջանցի վարորդը հայ չինովնիկի՝ մաքսավորի, իրավապահի երես չպետք է տեսնի «Զանգեզուրի միջանցքում», բավարարվել է։ Մերոնք մնալու են հետնամասում։ Իսկ ադրբեջանցիները շփվելու են դեռևս մեզ համար անհայտ ծագման օպերատորների հետ։
 
2․ Պաշտոնական Բաքուն չի ստորագրել այս փաստաթուղթը, բայց Ադրբեջանի պահանջներն ու շահերը, ի տարբերություն հայկականի, բավարարվել են ՀՀ կառավարության միջոցով։
 
«Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար»,– նշված է փաստաթղթում։
 
Այսինքն՝ Ադրբեջանի համար բացվում է անխոչընդոտ ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցք», որի գործարկման դետալները բացված են, իսկ ահա հայկական կողմը ոչ մի համարժեք ճանապարհ չի ստանալու Ադրբեջանի կամ Նախիջևանի հատվածներում, քանզի նման թեմա չկա։ Դա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե իրական ապաշրջափակման, այլ Ադրբեջանի համար անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու հետ։ Մնացած բառերը միամիտների համար նախատեսված «լապշաներ» են։
 
Երբ Արարատ Միրզոյանին հարցնում են, թե արդյոք Ադրբեջանի տարածք մտնելիս հայերը էլի «բեք օֆիս–ֆրոնտ օֆիս» տարբերակով են շփվելու, նա պատասխանում է, թե չգիտի և հույս է հայտնում, որ համարժեքություն կլինի։ Մինչդեռ Ադրբեջանը նման թեմա չի էլ քննարկում։ Այսինքն՝ որևէ խոսք չկա փոխադարձ ապաշրջափակման մասին։ Ու դա Միրզոյանը լավ գիտի, պարզապես ՔՊ–ին հոգեհարազատ ժանրի կանոնների համաձայն այդ հարցը շրջանցվում է։
 
3․ Հայաստանը գործնականում զիջում է իր տարածքի վրա լիակատար ազդեցության մի զգալի հատվածը 99 տարով՝ 76/24 տոկոսային հարաբերակցությամբ (49 տարուց խոստանում են 24–ը դարձնել 49%)։
Արցախը դավաճանաբար հանձնելը «Զատո Հայաստանի ինքնիշխանությունն ենք պաշտպանում և Սյունիքի միջանցքը չենք տալիս» ձևակերպմամբ արդարացնող Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնել և հանձնում և՛ Արցախը, և՛ ՀՀ ինքնիշխանությունը, և՛ միջանցքը։
 
4․ Փաստաթղթից շահում են՝
 
• ԱՄՆ–ը, որը աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ու ֆինանսական տեսանելի օգուտներ է ստանում և ստանալու,
• Ադրբեջանը, Թուրքիան, որոնց դարավոր երազանքն է եղել միմյանց միջև ցամաքային ուղիղ կապի ապահովումը և թուրանական գաղափարների առաջ մղումը․ նրանց շահը և՛ ռազմաքաղաքական է, և՛ տնտեսական,
• Նիկոլ Փաշինյանը, որի միակ նպատակն իշխանական աթոռը պահելն է, այս փաստաթուղթն ակնհայտորեն օգտագործելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ «Խաղաղություն եմ բերել» սուպեր բլեֆի միջոցով քվե կորզելու նպատակով։
 
5․ ԹՐԻՓՓ–ը արդյունավետ կլինի և չի դառնա տարածաշրջանային ալեկոծումների պատճառ, եթե
• Հայաստանը ստանա լիակատար ապաշրջափակման հնարավորություն՝ հյուսիս–հարավ, արևելք–արևմուտք ուղիների գործարկմամբ,
• Հայաստանը փոխադարձության սկզբունքով հնարավորություն ստանա ԹՐԻՓՓ–ին համարժեք ճանապարհ ստանալ Նախիջևանով դեպի Իրան, Ադրբեջանով դեպի Ռուսաստան,
• ԹՐԻՓՓ–ի գործարկման մեջ իրենց համար ևս շահ տեսնեն Ռուսաստանն ու Իրանը, այլ ոչ թե մտավախություն ունենան, որ դա տարածաշրջանից իրենց դուրս մղմանն է միտված․ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ,
• Հայ–ադրբեջանական խաղաղության ծրագիրը կյանքի կոչվի «գետնի վրա» հնարավորություններ ունեցող երաշխավորի առկայությամբ։
․ ․ ․
Հայաստանի համար իրական խաղաղություն, իրական անվտանգություն և իրական ապաշրջափակում ապահովելու գլխավոր նախապայմանն իշխանափոխությունն է։ Պարտության ու պատերազմի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը չի կարող դրանք ապահովել։
 
ԱԺ ընտրություններում ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա ոչ թե հատվածական ու կորպորատիվ շահերով, մերկանտիլ հաշվարկներով, այլ միասնական գործողությունների ծրագրով։ Միայն այդ դեպքում է հնարավոր հաջողությունը։
 
Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման օրակարգը կյանքի կոչվի։

Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան