Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»


Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին

Քաղաքական

2026թ-ը  հայ հասարակությունը դիմավորում է փոփոխությունների սպասման  ակնկալիքով։ Հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնարկել, սակայն արդեն իսկ ձևավորում է քաղաքական օրակարգը։ Քաղաքական վերլուծաբան և տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ իշխող կուսակցության վարկանիշը տատանվում է 10–17 տոկոսի սահմաններում, մինչդեռ ընտրողների ավելի քան 60 տոկոսը հայտարարում է գործող իշխանությանը չքվեարկելու պատրաստակամության մասին։  Այս թվերը վկայում են ոչ թե ընդդիմության ուժեղացման, այլ հասարակության խորացող ապատիայի և հիասթափության մասին։

2018 թվականից հետո հնչած համակարգային վերափոխումների խոստումները բախվեցին իրականությանը։ Առաջնային դարձան խնդիրներ, որոնք թվում էր՝ արդեն հաղթահարված են, սակայն իրականում մնացել են չլուծված։ Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 14 տոկոսի՝ տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկին, իսկ գնաճի թվերն դառնում են անկառավարելի։

Թղթի վրա իշխանությունը շարունակում է խոստանալ սոցիալական լուծումներ՝ 2026 թվականից պարտադիր բժշկական ապահովագրություն, աջակցություն բազմազավակ ընտանիքներին, հարկային արտոնություններ։ Սակայն տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է հիմնական խնդիրը․

«Մեր տնտեսությունում որակական փոփոխություններ չեն արձանագրվել։ Տնտեսական աճը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք կրում են ժամանակավոր բնույթ»։

Նույնիսկ աշխատավարձերի անվանական աճի պայմաններում՝ շուրջ 18 տոկոս (2021–2023 թթ.), բնակչության մոտ 40 տոկոսի իրական եկամուտները չեն հասցրել գնաճին։ Հանրային գործիչ Հերմինե Անդրեյանը սա բնորոշում է որպես համակարգային ճգնաժամ․ բազմաթիվ երեխաներ դպրոց չեն հաճախում կամ չեն կարողանում կարդալ ու գրել, քանի որ նրանց ծնողներն իրենք են տարիներ շարունակ զրկված եղել կրթությունից։ Սա առանձին դեպքերի կամ բարի կամքի պակասի խնդիր չէ, այլ տարիներով կուտակված սխալ քաղաքականության հետևանք։

Հասարակությունը հոգնել է արտաքին ձևավորումներից և բարձրախոս խոստումներից։ Պահանջը պարզ է ու հստակ՝ կանխատեսելի տնտեսություն, հասանելի առողջապահություն, աշխատանք երիտասարդների համար, դպրոցներ, որոնք իրական կրթություն են տալիս։ Մարդիկ տեսնում են հակասությունը խոսքերի և գործերի միջև․ թոշակները չեն աճում, գները շարունակաբար բարձրանում են, երիտասարդությունը լքում է երկիրը։

Արդեն այսօր խորհրդարանական ընտրությունները բնորոշվում են որպես քաղաքական հասունության լուրջ փորձություն։ «Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ամենաբարդ քաղաքական փազլներից մեկն են», — նշում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Խնդիրը միայն քաղաքական ուժերի դասավորությունը չէ, այլ այն, թե կկարողանա՞ հասարակությունը ձևակերպել հստակ և իրատեսական պահանջ իշխանության հանդեպ։

Զուգահեռաբար՝ արտաքին քաղաքական հավասարակշռությունը ևս գնալով դառնում է ավելի փխրուն։ 2025 թվականին ռուս-հայկական հարաբերությունները զարգացել են ճնշումների պայմաններում, սակայն երկխոսությունը պահպանվել է բոլոր ուղղություններով՝ առևտրից մինչև մշակութային ու հումանիտար կապեր։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ ապահովելով արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ երրորդը։ Մոսկվան և Երևանը ավարտին են հասցնում եռամյա տնտեսական համագործակցության ծրագիրը, որը միտված է ոչ թե հայտարարություններին, այլ կոնկրետ նախագծերին։

Միևնույն ժամանակ Արևմուտքը ակտիվացնում է ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ՝ դիտարկելով Հայաստանը որպես ազդեցության գործոն Հարավային Կովկասում։ Այս բազմավեկտոր քաղաքականությունը «կամ–կամ» ընտրության արդյունք չէ, այլ նոր աշխարհաքաղաքական իրողություններին հարկադրված հարմարվողականություն։

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ Արևմուտքի հնարավոր աջակցությունն ունի իր սահմանները․
«Ինչո՞ւ պետք է Արևմուտքը աջակցի Հայաստանին՝ հաշվի առնելով նրա սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում։ Նույնիսկ Ռուսաստանի հետ առճակատման դեպքում Արևմուտքը լիարժեք անվտանգության երաշխիքներ չէր տա։ Սա գիտակցում է նաև Մոսկվան՝ հասկանալով, որ Հայաստանը վաղ թե ուշ կրկին կդիմի Ռուսաստանին»։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը նկատում է՝ Ռուսաստանը 2026թ-ի ընտրություններին  հաշվի է առնելու և ընդունելու է այն որոշումը, որը կկայացնի հայ ժողովուրդը․

«Ընտրությունը հայ ժողովրդինն է, ՌԴ նախագահը պարբերաբար կրկնել է՝ հայ ժողովրդի ցանկացած ընտրություն ընդունում է ի գիտություն և աշխատելու է այդ ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորված իշխանության հետ՝ անկախ նրանից, որքանով են կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները, խնդիրը հայ ժողովրդի մեջ է և ընտրությունն իրենց ձեռքում է։ Պետական բյուջեն Փաշինյանը դարձրել է իր ընտանեկան բյուջեն, միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են տալիս այն նախարարություններին, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում, այսինքն՝ դասական իմաստով կաշառք է տալիս  նրանց»,-ասում է Նահապետյանը։

Փորձագետ Արմեն Մանվելյանն էլ նշում է ՝ թվում է, թե ՀՀ գործող իշխանությունները հակառուսական քաղաքականություն են վարում, բայց իրականում Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից այս տարվա ընթացքում ավելի է մեծացել․
«Ռուսաստանը մեծացրել է իր ներկայությունն այստեղ, իսկ Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից մի քանի անգամ մեծացել է։ Այս քաղաքական ռեժիմը իրեն ժամանակ առ ժամանակ հակառուսական կոչերով է հանդես գալիս, բայց իրականում բերել է նրան, որ Հայաստանի կախվածություն մեծացել է, հետևաբար, կարծել, թե այս իշխանությունը ոչ ցանկալի է Ռուսաստանի համար, իրականությունից մի փոքր շեղված է»,-կարծում է Մանվելյանը։

Ակնհայտ է, որ 2026 թվականը փորձաքար է դառնալու Հայաստանի քաղաքական համակարգի հասունության համար։ Ընտրությունները ցույց կտան՝ արդյոք հասարակությունը կարող է համախմբվել նոր օրակարգի շուրջ, թե գործընթացը կրկին կղեկավարվի իներցիայով և վարչական ռեսուրսով։  Արտաքին դերակատարները սպասում են արդյունքին, սակայն որոշումը մնում է հայ հասարակության ձեռքում։

«Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին