Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»


Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում նորից ակտիվացել են քննարկումները «հողեր հանձնելու» մասին: Ավելի ստույգ՝ իշխանությունները փորձում են պատասխանատվությունը նորից իրենցից գցել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ արդեն ժամանակն է իրերն իրենց անունով կոչել:

Նրա խոսքով, հենց վարչապետն ու նրա թիմի՝ պաշտպանության ոլորտի քաղաքական գործիչներն են կրում պատասխանատվություն Զանգելանի ուղղությամբ հետ քաշվելու համար, որի արդյունքում հանձնեցին Լաչինը, ապա և Արցախը: «Բա ո՞վ, եթե ոչ իրենք: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի բանավոր հրամանով սկզբից հանձնվել են այդ ուղղությամբ բոլոր հողերը: Հետո նա և վարչապետը ոչ միայն հրաման չեն տվել կրակելու, այլև արգելել են կրակել, և տարածքներ են հանձնվել Սև լճի ուղղությամբ, Գեղարքունիքի ուղղությամբ, որոշ կորուստներ ենք ունեցել նաև Ջերմուկի ուղղությամբ»,ասում է Արշակ Կարապետյանը:

Միևնույն ժամանակ հիշեցնում է, որ ինքը ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել մայիսի 12-ի դեպքերից ընդամենը 15-20 օր առաջ, իսկ պաշտպանության նախարար է նշանակվել միայն օգոստոսին: «Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց պատրաստ եմ պատասխան տալ այն մասով, որը վերաբերում է ինձ: Իմ ժամանակ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ունենալ Գեղարքունիքի, Նախիջևանի ուղղությամբ, բայց հետ ենք շպրտել: Ինձանից հետո դիկտատորիկն ու իր ենթակաները հանձնել են Սև լճի հողերը, Տավուշի հողերը, Լաչինը, վերջապես Արցախը»,- նշեց Արշակ Կարապետյանը:

Արշակ Կարապետյանը «Փաստի» հետ զրույցում կոշտ և բաց տեքստով խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական ռիսկերի և տարածաշրջանում սպասվող լայնամասշտաբ գործընթացների մասին։

Կարապետյանի խոսքով, վերջին օրերին տարբեր երկրների պաշտոնյաների հայտարարությունների շուրջ Հայաստանի իշխանությունների արձագանքները միակողմանի և կեղծ օրակարգի վրա են հիմնված։ Նրա համոզմամբ, եթե Երևանը ցանկանում է դիվանագիտական նոտաներ հղել, ապա առաջին հերթին դրանք պետք է ուղղված լինեն Ադրբեջանին, որը, ըստ նրա, այսօր անհիմն դատում է Հայաստանի քաղաքացիներին։ «Խոսքը մի երկրի մասին է, որտեղ հաստատված է դիկտատուրա, և որը փորձում է իր վարքագիծը արտահանել տարածաշրջան։ Բայց ցավալին այն է, որ նույն մեթոդներն այսօր կիրառվում են նաև Հայաստանում»,– նշել է նախկին նախարարը։

Արշակ Կարապետյանը համոզված է, որ երկրում քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային։ Նրա խոսքով, գործող իշխանությունը փորձում է քաղաքական հաշվեհարդարները քողարկել քրեական գործերով՝ անցյալից, կամ արհեստականորեն «գտնելով» ձևական մեղադրանքներ։ «Սա դասական սցենար է՝ քաղաքական հակառակորդին ներկայացնել որպես քրեական հանցագործ։ Այդ մեթոդները վաղուց հայտնի են պատմությունից»,– ընդգծել է նա՝ հավելելով, որ իշխանություններին խորհուրդ է տալիս անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին և հայտարարել համընդհանուր համաներում՝ փակելով 2021 թվականից հետո հարուցված քաղաքական գործերը։

Զրույցի ընթացքում Կարապետյանը անդրադարձել է նաև իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին՝ հայտարարելով, որ իրեն սպառնալու կամ բազմաթիվ գործեր հարուցելու փորձերը որևէ արդյունք չեն տալու։ «Դուք անզոր եք, որովհետև դուք պետություն չեք։ Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և լինելու է ձեզանից հետո։ Դուք չեք ներկայացնում ո՛չ պետությունը, ո՛չ էլ հայ ժողովրդին»,– ասել է նա։

Նախկին նախարարը որպես խոսքի ազատության խախտման օրինակ նշել է նաև բանակում տեղի ունեցած դեպքերից մեկը՝ պատմելով, որ երկար տարիներ ծառայած փոխգնդապետը հեռացվել է միայն այն պատճառով, որ իր հետ բարեկամական կապ ունի։ Կարապետյանը հիշեցրել է, որ իր պաշտոնավարման տարիներին երբեք թույլ չի տվել, որպեսզի քաղաքական կամ անձնական կապերը դառնան զինծառայողների նկատմամբ ճնշման պատճառ։

Արտաքին քաղաքականության և անվտանգության համատեքստում Կարապետյանը զգուշացրել է, որ տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի շեմին։ Նրա գնահատմամբ, սկսվել է գլոբալ ռեսուրսների պատերազմ, որտեղ նավթն ու էներգակիրները դարձել են գլխավոր գործոնը։ «Այս պայքարը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Իրանին։ Մեծ պետությունները չեն հանդուրժելու, որ փոքր երկրները վերահսկեն նման ռեսուրսներ»,– նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում գրեթե դուրս է մնացել միջազգային օրակարգից։

Կարապետյանի խոսքով, Հայաստանն այսօր հետաքրքիր չէ Արևմուտքին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ խանգարող գործոն է՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի դերակատարումը և Ադրբեջանի էներգետիկ պաշարները։ Այդ ֆոնին նա խիստ քննադատության է ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ նոտաներով և ձևական քայլերով հնարավոր չէ պաշտպանել պետության շահերը։

Զրույցի ավարտին Արշակ Կարապետյանը կարևորել է ներազգային համախմբումը՝ ընդգծելով, որ իշխանափոխությունը պետք է լինի բացառապես հայ ժողովրդի որոշմամբ։ Նրա խոսքով, եթե որևէ գերպետություն որոշի միջամտել, ապա դա կարվի առանց հայ ժողովրդի մասնակցության, ինչը վտանգավոր սցենար է պետության համար։ «Մենք պետք է ինքներս փոխենք մեր իշխանությունը և միավորվենք մի գաղափարի շուրջ՝ վերականգնելու Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց ոչ մեր արժանապատվության և հեղինակության հաշվին»,– ասել է նա։

Կարապետյանի համոզմամբ, միայն ուժեղ հեղինակությամբ և ինքնավստահ պետությամբ է հնարավոր հասնել իրական ու երկարատև խաղաղության։ «Մենք կովկասյան ժողովուրդ ենք, և մեր արժեքային համակարգում պատիվն ու արժանապատվությունը առաջնային են։ Միայն այդ ճանապարհով է խաղաղության ապագան հնարավոր»,– ասաց նա՝ կոչ անելով միանալ այդ պայքարին։

Վերջում Արշակ Կարապետյանը երկու հարց ուղղեց. «Առաջին հարցս՝ վարչապետին. ինքը 1999 թվականին Նաիրի Հունանյանի հետ եղե՞լ է Թուրքիայում, թե՞ ոչ: Երկրորդ հարցս ինձանից հետո նշանակված պաշտպանության նախարարին. մինչև նշանակվելը ո՞ր երկրի տարածքում է հանդիպել Թուրքիայի հետախուզության ներկայացուցիչների հետ, ի՞նչ է քննարկել և ո՞ւմ է զեկուցել այդ մասին: Հուսամ՝ կպատասխանեն այս հարցերին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանՀանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես Ծառուկյան