Երևան, 07.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ» Նպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ» «Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»


«Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վիգենն ինձ տեսել է խանութում։ Հետո ընդհանուր ծանոթի միջոցով մեր տուն եկավ, և սկսվեց մեր շփումը։ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ընտանիք կազմեցինք»,«Փաստի» հետ զրույցում ասում է Վիգենի կինը՝ Հասմիկը։ Խոսելով ամուսնու բնավորության գծերի մասին՝ նշում է. «Յուրահատուկ տեսակ էր։ Համբերատար էր, խելացի, կամեցող։ Ամենալավ ու դրական հատկանիշներն իր մեջ կային»։

Վիգենը ծնունդով Արարատի մարզի Այգավան գյուղից է։ Սովորել է գյուղի դպրոցում, ծառայել հայկական բանակում՝ իրականացնելով մարտական հերթապահություն Արցախի Մարտունու շրջանի դիրքերում։ 2003 թվականից Վիգենը ծառայության է անցել ոստիկանական համակարգում։ 16 տարի աշխատել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում։ Մեկ տարի ծառայել է ՊՆ զորամասերից մեկում՝ որպես ավագ հրաձիգ իրականացնելով մարտական հերթապահություն։ Ոստիկանության զորքերում Վիգենը ծառայում էր 2019 թվականից։ Բացի հասարակական կարգի պահպանությունից, իրականացնում էր մարտական հերթապահություն Տավուշի մարզում։ Հասմիկն ասում է՝ հաճախ էր ամուսնուն խնդրում դիրքեր չբարձրանալ, բայց Վիգենն արձագանքում էր. «Հասմի՛կ, տղամարդկությունը սկսվում է պոստերից»։

Երբ հարցնում եմ, թե ինչպես է ընտրել ծառայությունը իրավապահ համակարգում, Հասմիկն արձագանքում է. «Իրավագիտություն է սովորել «Գլաձոր» համալսարանում, հետո համատեղության կարգով սկսել է աշխատել և այդպես էլ մնացել է համակարգում»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Վիգենի կյանքի ընթացքը։ Սեպտեմբերի 29-ին է նա մեկնել ռազմաճակատ։ «Ասաց, որ ընդհանուր տագնապ է, դուրս են գալու։ Բայց հետաքրքիր է, որ մինչ դա ասում էր՝ պատերազմ է լինելու։ Ես չէի հասկանում, թե ինչ նկատի ունի, այդ միտքը վանում էի ինձանից։ Երբ ամսի 29-ին մեկնում էր, ասացինք իրեն՝ հնարավոր չէ՞, որ դու չգնաս։ «Ոչ, եթե ես չգնամ, բա ձեզ ո՞վ է պահելու»»։

Երբ հարցնում եմ, թե կոնկրետ որ հատվածներում է եղել Վիգենը, Հասմիկն արձագանքում է. «Նա շատ գաղտնապահ էր։ Մենք ավելի շատ տեղեկություն հետագայում տղաների պատմություններից ենք իմացել։ Եղել են Հադրութում, Ջրականում, ամենից շատ՝ Քարվաճառում։ Այդ ընթացքում համարյա ամեն օր տարբեր ժամերի խոսել ենք իր հետ»։

Հոկտեմբերի 29-ին Վիգենը տուն է վերադառնում, մի քանի օրից մեկնում ռազմաճակատի ավելի թեժ հատված՝ Շուշի։ Վիգենի վերջին զանգը նոյեմբերի 5-ին էր։ «Երեք անց կեսի, չորսի կողմերը զանգահարեց ու ասաց, որ էլ չի զանգելու. «Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես»։ Այդ ժամանակ կրակոցի ձայներ էին գալիս»։ Վիգենի վերջին մարտը Քարինտակից Լիսագոր տանող հատվածում էր՝ Շուշիի մատույցներում։ Վիգենը զոհվել է նոյեմբերի 5-ին։

Ոստիկանության զորքերի 4 ծառայող զոհվել է նոյեմբերի 5-ին, 39-ը՝ նոյեմբերի 7-ին։

Ընտանիքը երկար է փնտրել Վիգենին, գտել պատերազմի ավարտից ամիսներ անց։ Վիգենը տուն է «վերադարձել» զոհվելուց երեք ամիս անց։ «Գլուխն է լուրջ վնասված եղել։ Իրեն հուղարկավորել ենք 2021 թվականի փետրվարի 4-ին»։

Վիգենն ու Հասմիկը որդի ունեն։ Նա երեք տարեկան էր, երբ հայրիկը զոհվեց։ Որդին Հասմիկի համար ուժի աղբյուր դարձավ։ «Հիմա ուղղակի օրերն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում։ Տղաս մեծ ուժ է տալիս, որ պայքարենք, շարժվենք առաջ, փորձենք կյանքի կոչել մեր համատեղ երազանքները։ Իր ամենակարևոր երազանքը խաղաղ երկինքն էր, որ բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ։ Եվ, իհարկե, որ մեր տղան լավ մարդ դառնա»։

Հ. Գ. - Ոստիկանության զորքերի ծառայող, ավագ Վիգեն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Մարտական զորակցություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։

Պետական պահպանության գլխավոր վարչությունում ծառայելու ընթացքում պարգևատրվել է «Երկարատև ծառայության համար. 10 տարի» 3-րդ աստիճանի, «Երկարատև ծառայության համար. 15 տարի» 2-րդ աստիճանի մեդալներով, պատվոգրով՝ Տավուշում ծառայելու ժամանակ։

Հուղարկավորված է Այգեվանի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Վարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԵրեխաների սիրելի պլաստիլինը. ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է այն առաջին անգամ ստեղծվել. «Փաստ»Դպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՐՏԻ). Հեռախոսի գյուտի արտոնագրումը, տիեզերագնացների առաջին խումբը. «Փաստ»Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանԻնչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Նպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց «Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան