Երևան, 07.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ» Նպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ» «Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ» Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»


Հուշագիրն ու խաղաղության գինը․ ում են փորձում մոլորեցնել

Քաղաքական

Հայաստանի իշխանությունները շարունակ փորձում են Ադրբեջանին կատարվող միակողմանի զիջումները ներկայացնել որպես «խաղաղության» ուղի, մինչդեռ իրական գործընթացները խոսում են բոլորովին այլ բանի մասին։ Բաքուն բաց տեքստով հայտարարում է, որ ժամանակակից աշխարհում գերակշռում է ուժը, և այդ տրամաբանության մեջ Ադրբեջանը ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում է իր ռազմական բյուջեն։ Այս ամենի ֆոնին Հայաստանը հակառակ ուղղությամբ է շարժվում՝ կրճատելով պաշտպանական ծախսերը և հանրությանը ներկայացնելով խաղաղության պատրանք, որը որևէ իրական անվտանգության երաշխիք չի պարունակում։

Միևնույն ժամանակ Ադրբեջանում արդեն բաց քննարկվում է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, ինչը դուրս է գալիս ցանկացած խաղաղության տրամաբանությունից և խոսում է երկարաժամկետ ծրագրերի մասին։ Այդ ծրագրերի մեջ չկա փոխադարձ վստահություն կամ հավասարություն, կա միայն հաղթողի և պարտվողի մոտեցում։ Հասարակության դժգոհությունն առավել սրվում է այն փաստից, որ գործող իշխանությունները խուսափում են հիշատակել Հայաստանի օկուպացված տարածքների և ռազմագերիների հարցը, այն դեպքում, երբ դեռ 2021 թվականին վարչապետը հասարակությանը կոչ էր անում սպասել «ընդամենը մի քանի ամիս»։

Այս իրավիճակում օրինաչափ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է գործող իշխանությունը վերարտադրվի։ Ավելի շատ տարածքներ զիջելու՞, ավելի խոր կախվածության մեջ մտնելու՞ համար։ Արդեն իսկ պաշտոնական մակարդակով խոսվում է նոր տարածքային զիջումների մասին, մասնավորապես Տավուշի մարզի և Տիգրանաշենի ուղղությամբ։ Մասնագետների գնահատմամբ՝ նման թեմաներ վաղուց են քննարկվում իշխող ուժի ներսում, պարզապես դրանք փուլ առ փուլ են ներկայացվում հանրությանը՝ շոկից խուսափելու համար։

Այս գործընթացների համատեքստում մեծ արձագանք է ստացել Անդրանիկ Թևանյանի հրապարակումը, որը վերաբերում էր Միրզոյան–Ռուբիո հանդիպումից հետո հրապարակված հայ-ամերիկյան համատեղ հայտարարությանը և ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շրջանակին։ Թևանյանի գնահատմամբ՝ փաստաթուղթը բառապաշարով լի է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության մասին ձևակերպումներով, սակայն հենց այդ հաճախակի շեշտադրումների ներքո թաքնված են այն դրույթները, որոնք իրականում խաթարում են այդ ինքնիշխանությունը։ «Առջևի գրասենյակ – հետնամասի գրասենյակ» մոդելով, ըստ նրա, բավարարվել է Ադրբեջանի պահանջը, որպեսզի «Զանգեզուրի միջանցքում» ադրբեջանցի վարորդը հայ պետական ծառայողի հետ շփում չունենա։ Արդյունքում Հայաստանը փաստացի մնում է հետնամասում, իսկ օպերատիվ շփումները հանձնվում են անհայտ ծագման օպերատորների։

Թևանյանը նշում է նաև, որ փաստաթղթով Հայաստանը գործնականում զիջում է իր տարածքի վրա լիակատար ազդեցության զգալի հատվածը երկարաժամկետ կտրվածքով, ինչը չի կարող դիտարկվել որպես ինքնիշխանության պահպանում։ Նրա համոզմամբ՝ Արցախը հանձնելուց հետո նույն տրամաբանությամբ զիջվում են նաև Հայաստանի պետական հիմքերը, իսկ ամբողջ գործընթացը փաթեթավորվում է «խաղաղություն եմ բերել» քաղաքական կարգախոսի մեջ՝ ընտրական նպատակներով։

Նույն գնահատականն է տալիս նաև Արմեն Աշոտյանը, որը խոսում է թղթային ինքնիշխանության և փաստացի վասալության հակադրության մասին։ Նրա դիտարկմամբ՝ «լիակատար ինքնիշխանության» մասին բարձրաձայնումները չեն համատեղվում օպերատիվ կառավարման այն մոդելի հետ, որտեղ լոգիստիկան, տվյալների հոսքերը և վերահսկողության գործնական լծակները հանձնվում են օտարերկրյա կապիտալով մասնավոր օպերատորների։ Սա ստեղծում է վտանգավոր բաժանում ձևական և իրական ինքնիշխանության միջև՝ կասկածի տակ դնելով պետության գործունակությունը սեփական տարածքում։

Սահմանադրական իրավունքի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը ևս ուշադրություն է հրավիրում ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման փաստաթղթի բովանդակության վրա։ Նրա գնահատմամբ՝ վեց էջանոց փաստաթուղթը, որը իրավական առումով ընդամենը մտադրությունների մասին համաձայնագիր է, բացահայտում է կողմերի իրական հարաբերակցությունը՝ ԱՄՆ-ի գերակշռող դերակատարությամբ և Հայաստանի սահմանափակ ազդեցությամբ։ Այս համամասնությունը ինքնին խոսում է այն մասին, որ խոսքը գործընկերային հավասար հարաբերությունների մասին չէ։

Այս ամբողջ պատկերը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանի հասարակությանը փորձում են մոլորեցնել գեղեցիկ ձևակերպումներով և «խաղաղության» մասին խոստումներով, մինչդեռ փաստացի տեղի է ունենում պետական ինքնիշխանության նոսրացում և անվտանգության համակարգի քայքայում։ Թղթային հայտարարությունները չեն փոխարինում իրական անվտանգությանը, իսկ խաղաղությունը, որը կառուցվում է զիջումների և պարտադրանքի վրա, վաղ թե ուշ վերածվում է նոր ճգնաժամի։ Այս պայմաններում ակնհայտ է մեկ բան՝ իրական խաղաղությունը չի կարող ծնվել պարտության և մոլորեցման հիմքի վրա, այն հնարավոր է միայն պետական արժանապատվության, ինքնիշխանության և հանրային վստահության վերականգնման միջոցով։

«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Վարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԵրեխաների սիրելի պլաստիլինը. ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է այն առաջին անգամ ստեղծվել. «Փաստ»Դպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՐՏԻ). Հեռախոսի գյուտի արտոնագրումը, տիեզերագնացների առաջին խումբը. «Փաստ»Կթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանԻնչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»Նպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց «Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»«Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր»