Երևան, 09.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ Ամռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանը Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»


Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլ նաև ազգային ինքնության, մշակութային հիշողության և բարոյական արժեքների պահպանման հիմնական սյունը։ Սակայն վերջին ժամանակներում այն կանգնած է անվիճելի մարտահրավերի առջև։ Եկեղեցու դեմ պայքարը չի սահմանափակվում միայն հրապարակային կամ քաղաքական ճնշումներով. այն արտահայտվում է նաև լեզվի, ավանդույթների, բարոյական չափանիշների և հոգևոր ազդեցության վրա՝ դիտարկելով Եկեղեցին որպես «խանգարող հանգույց» ժամանակակից սոցիալ-քաղաքական գործընթացներում։

Այս խնդիրն ունի երկու ուղղվածություն: Առաջին՝ նյութական և քաղաքական. որոշ շրջանակներ փորձում են վերահսկել կամ ուղղորդել Եկեղեցու գործունեությունը՝ սահմանափակելով նրա պատմական դերակատարությունը, ֆինանսական հոսքերը և կառավարչական կառուցվածքը։ Երկրորդ՝ հոգեբանական և մշակութային. Եկեղեցին, որպես սրբության և բարոյական արդարության խորհրդանշական տարածք, հաճախ ընկալվում է որպես այն արժեքը, որը պետք է «վերափոխվի», «հարմարվի» կամ «քանդվի»՝ ըստ զանգվածային տրամաբանության։

Այս համատեքստում կարևոր են Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի խորհրդանշական պատկերները։ Չարենցը չի արձանագրում կոնկրետ հեղափոխություն կամ քաղաքական ճնշում, այլ դիտարկում է խորքային հոգեբանական երևույթ՝ այն պահը, երբ մարդը դադարում է իրեն զգալ պատասխանատու անհատ և դառնում է պատմության հոսքի մասնիկ։ Այդ պահին լռում է անձնական խիղճը, և զանգվածային համոզմունքը սկսում է խոսել բարձրաձայն, պահանջկոտ և անհանդուրժող։

Չարենցի ամբոխը պարզապես մարդկանց բազմություն չէ. այն շարժվում է, հոսում է շքերթի նման. «Հոծ խմբերով հազարանուն, Արեգակի հրով վառված…»: Այս հոսքի մեջ ոչ ոք չի հարցնում՝ ինչու են գնում. բավական է միայն, որ բոլորը գնում են: Այդ ընդհանուր ընթացքի մեջ ծնվում է ամենավտանգավոր վստահությունը՝ եթե մենք շատ ենք, ուրեմն չենք կարող սխալվել։ Պոեմում արևը հանդես է գալիս որպես վերջնական խոստում. այն հեռու է, բայց մշտապես տեսանելի: Լուռ է, բայց անվիճարկելի: Արևը ճշմարտության պատրանքն է, որի մասին չեն վիճում, որովհետև այն արդեն ընդունված է որպես բացարձակ նպատակ: Սակայն դեպի այդ արևը տանող ճանապարհին կանգնած են կայարանը և քաղաքը՝ ոչ միայն նյութական կառուցվածքներ, այլ հիշողության կուտակումներ, անցյալ, փորձ, ավանդույթ, սահմաններ, և հենց այդ պատճառով դրանք պետք է հաղթահարվեն։

Կայարանը արդեն գրավված է, քաղաքը դեռ դիմադրում է, այն չի աղմկում, չի համոզում, չի պաշտպանում ինքն իրեն հայտարարություններով, այն պարզապես կանգնած է, իսկ ամբոխը չի սիրում կանգ առնել. կանգ առնելը մտածելու հրավեր է։

Այսօր նույն տրամաբանությունը գործում է այլ կերպ. մենք չենք տեսնում բախվող բանակներ կամ գրավվող կայարաններ, բայց տեսնում ենք, թե ինչպես «հին քաղաք» համարվող արժեքները՝ ավանդույթները, բարոյական չափանիշները, Եկեղեցու խորհրդանշական դերակատարությունը, հերթով դրվում են հարցականի տակ: Հայ առաքելական եկեղեցին վաղուց դադարել է լինել միայն կրոնական կառույց. այն դարձել է տարածք, որտեղ կուտակված են լեզուն, հիշողությունը, բարոյական չափանիշները և ազգային ինքնությունը. և հենց դրա համար այն ընկալվում է որպես խանգարող հանգույց ճանապարհին:

Լեզուն փոխվել է, շարժումը՝ ոչ. այժմ խոսվում է ոչ թե հարձակման, այլ կարգավորման մասին. ոչ թե վերացնել, այլ վերափոխել, վերահսկել, ենթարկել ընդհանուր ընթացքին. բայց կրկնվում է Չարենցի լուռ նախազգուշացումը. երբ ինչ-որ բան սկսում են «կարգավորել» ոչ այն պատճառով, որ այն վնասում է, այլ որովհետև այն չի ենթարկվում զանգվածային տրամաբանությանը, գործընթացը դադարում է լինել կառուցողական և վերածվում է խորհրդանշական գրավման:

Չարենցի ամբոխները առաջ են գնում կրակով ու հմայքով. այդ կրակը ոչ միայն լույս է տալիս, այլև այրում: Պոեմում չկա որևէ ակնարկ, թե արևին հասնելուց հետո ինչ է լինելու. երբ նպատակը ներկայացվում է որպես բացարձակ, իսկ ճանապարհին ամեն ինչ՝ հարաբերական, վերջաբանը երբեք լուսավոր չի լինում:

Այս հարցը այսօր հազվադեպ է հնչում՝ ի՞նչ է լինելու հետո. եթե Եկեղեցին կորցնի իր ինքնուրույն բարոյական ձայնը, ո՞վ է սահմանելու սրբության չափանիշը, և ո՞ր պահից են մարդիկ շեղվում ճշմարիտ ճանապարհից: Եթե ամեն բան դառնա վերահսկելի և հարաբերական, ո՞ր պահից է սկսվում անանցանելիին հասնելը. ամբոխը չի սիրում այս հարցերը, որովհետև դրանք դանդաղեցնում են ընթացքը:

Ժամանակակից «խելագարված ամբոխները» այլևս դրոշներ չեն բարձրացնում և մարտական երգեր չեն երգում, նրանք գործում են տեղեկատվական հոսքերով, հեգնանքով, թվային հավասարեցումներով, բայց հոգեբանական մեխանիզմը նույնն է՝ նրանք նույնպես համոզված են, որ արևը հենց իրենց առջև է, իսկ ճանապարհին կանգնած քաղաքը կա՛մ պետք է լռի, կա՛մ հարմարվի:

Պոեմի վերջին հատվածներում գիշերը առանձնահատուկ դեր ունի. սա այն պահն է, երբ ամբոխը վերջապես ազատվում է մտածելու պարտադրանքից, մթության մեջ անհատական դեմքերը լուծվում են, իսկ պատասխանատվությունը՝ անհետանում: «Պաղ ու անօգուտ սպասումի ժամը» թվում է ձանձրույթ, բայց իրականում այն ներքին դատարկությունն է՝ լցված սպասումով ոչ թե ճշմարտության, այլ գործողության:

Առավոտը մոտենում է ոչ որպես արթնացում, այլ որպես ազդանշան. քամին «զով» է, «մարմանդ», «բուրումնալից», բայց թարմությունը խաբուսիկ է, այն չի մաքրում միտքը, այլ հանգստացնում կասկածը, իսկ բնությունը ստեղծում է պատրանք, թե կատարվողը բնական է, արդար և անխուսափելի:

Քաղաքը երևում է խավարի մեջ՝ «մութ, անորոշ մի զանգված». սա ամբոխի հայացքն է: Քաղաքն այլևս չի ընկալվում որպես պատմություն կամ հիշողություն. այն պարզապես զանգված է, իսկ զանգվածը հեշտ է քանդել, որովհետև զանգվածը դեմք չունի:

Կարոտը, որ բռնկվում է ամբոխի սրտում, սուրբ չէ, դա կուտակված մաղձ է, որը կոչվում է երազանք. ամբոխը կարծում է, թե պատրաստվում է ապրել, բայց իրականում պատրաստվում է այրել: Ապագան նկարագրվում է միայն «պիտի»-ներով՝ պիտի առնեն, պիտի քանդեն, պիտի ավերեն. նույնիսկ մոխիրը բավարար չէ, այն էլ պիտի այրել, որպեսզի հինը չվերածնվի: Փյունիկը վտանգ է, որովհետև կյանքը չի ծնվում մաքուր զրոյից: Վերջապես՝ ամենահեգնական խոստումը՝ «դեպի դեռ չծնված արևները». հեռավոր, մշտապես հետաձգվող նպատակ, որտեղ ամբոխի շարժումը դառնում է ինքնանպատակ՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու, ճանապարհն ու ընթացքը խորտակում են նախկին արժեքները և հիշողությունը:

Պոեմում շարժումը տեսողական է: Ամբոխները դուրս են նետվում կայարանից ոչ թե որպես ազատագրվածներ, այլ որպես կրկես. քաղաքը երևում է «կրկեսի պես»՝ խայտաբղետ, քարե, հսկա: Պատմական լարվածությունը վերածվում է ներկայացման, որտեղ դերասանները վստահ են, որ կերտում են իրականություն, մինչդեռ հանդիսատես չկա. վերջնական պատկերը՝ «աչքերը հառած կարմիր արեգակին», սարկազմի գագաթնակետն է:

Չարենցի սարկազմը չի ծիծաղեցնում, այն սառեցնում է: Երբ ամբոխը հավատում է, որ գնում է դեպի արևը, ամեն ինչ, ինչ չի փայլում, հայտարարվում է այրման ենթակա, և հենց սա է ողբերգական ճշմարտությունը: Արևը միշտ մնում է հեռու, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում:

Այսօր վտանգի տակ միայն Հայ առաքելական եկեղեցին չէ՝ որպես ինստիտուտ: Վտանգի տակ է այն ներքին պաշտպանական շերտը, որը հնարավոր է դարձնում տարբերել սրբությունը սովորականից, արժեքը՝ պահի պահանջից, անանցանելին՝ հարաբերականից: Երբ այդ շերտը քայքայվում է, դատարկվում է ոչ միայն Եկեղեցին, այլև ընտանիքը, դպրոցը, պետությունը և մեր ազգային ինքնությունը:

Չարենցի ամբոխներն առաջ էին գնում՝ աչքերը հառած դեպի արևը, կրակով և հմայքով վառված: Մեր օրերի ամբոխները նույնպես՝ թվերով, սոցցանցերով, բարոյական հավասարեցումներով, հավատում են, որ ճշմարտությունը հենց իրենց ձեռքում է, իսկ քաղաքը, ավանդույթը, հիշողությունն ընդամենն անցանկալի խոչընդոտներ են: Փողոցը կարող է այրվել, հին շենքերը՝ փշրվել, մարդիկ՝ կորցնել ուղին, և միայն մոխիրը կմնա: Արևը հեռու է, անպատասխանատու և անվերջ հետաձգվող: Ամբոխը գնում է դեպի այն՝ ոչ թե ստեղծելու, այլ ոչնչացնելու ցանկությամբ:

Սա է ժամանակակից ողբերգության լուռ պատկերը: Երբ արևը միշտ հեռու է, իսկ այրված քաղաքը՝ միշտ ետևում, միակ անվտանգ ճանապարհը կանգ առնելն է, մտորելն ու սրբության զգացումը պահպանելը, որպեսզի նոր լույսը, նոր արևը, ոչ թե այրող, այլ ոգեշնչող լույս դառնա: Կրակի և մոխրի խորհրդանշականությունը հստակորեն ընդգծում է ոչ միայն նյութական ավերումը, այլ նաև բարոյական, մշակութային և հոգևոր ավերում՝ կանխելով անցյալի փորձի վերածնունդը ապագայի կառուցող ուժի մեջ: Զանգվածային շարժումները հաճախ չեն ձգտում կառուցել, այլ ոչնչացնել՝ հետաձգելով իրական ճշմարտությունն ու բարոյական լույսը հաջորդ սերունդների համար:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել ԳյումրիումՍևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին«Մեծ քաղաքականություն». անոնսԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.