Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Որո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ» Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ» «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»


«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչև տասը տարեկանը Սարգիսը չարաճճի էր, բայց բոլորն էին ասում՝ համով չարաճճի է։ Ագրեսիվ չէր, խելոք ու համեստ էր։ Տասը տարեկանից հետո արդեն լրջացավ, երբ իրեն պատմում էինք, որ անկարգություններ է արել, արձագանքում էր՝ հնարավոր չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Սարգիսի մայրիկը։ Սարգիսը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ դպրոց է հաճախել, իսկ սիրելի առարկան մաթեմատիկան է եղել։ «Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ այն մտադրությամբ, որ վերադառնալուց հետո ավտոմեխանիկի մասնագիտացում ձեռք կբերի»։

2019 թվականի հուլիսի 11-ին Սարգիսը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ Մայրիկն ասում է՝ սիրով մեկնեց։ «Գիտեր, որ պետք է մեկնի ծառայության՝ հայրենիքին իր պարտքը տալու։ Սիրով էր ծառայում, իր ընկերների և հրամանատարների սերն ու հարգանքն էր վայելում»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Սարգիսի կյանքի ընթացքը։ «Սեպտեմբերի 25-ին բարձրացել էին դիրքեր։ Զանգահարեց ինձ, զրուցեցինք։ Տղաներն իրենց հետ դիրքեր երեք-չորս օրական շուն էին տարել, երբեմն մտածում եմ, թե ինչ եղավ այդ շան հետ։ Այդ ընթացքում դեռ մթերքն իրենց մոտ չէին բարձրացրել։ Զանգեց. «Մա՛մ, պոմիդոր ունենք, կարո՞ղ եմ քամել, ջրի տեղը դրա հյութը տամ շանը, մինչև մթերքը հասնի»։ Իսկ սեպտեմբերի 27-ի առավոտյան ամուսնուս բարեկամը զանգեց, թե պատերազմ է։ Սկսեցինք զանգահարել Սարգիսին, զանգերն անպատասխան էին մնում։ Նույն օրը՝ ժամը չորսի կողմերը, զանգեց։ Հարցնում էր՝ ի՞նչ եք անում, և այնքան ուրախ ու անհոգ ձայն ուներ։ Բայց մենք արդեն լսում էինք կրակոցների, պայթյունների ձայները։ Երբ իրեն հարցրեցի, թե ինչ ձայներ են, արձագանքեց. «Մա՛մ, արևային կայան ենք տեղադրում, դրա աղմուկն է»։ Երբ ուժեղ ձայն էր գալիս, հեռախոսն անջատում էր, հետո, երբ ձայները հանդարտվում էին, նորից զանգում էր։ Կարծես իրարից գաղտնի պահեինք պատերազմի փաստը»։

Եղել է այնպես, որ օրվա մեջ Սարգիսը մի քանի անգամ տուն է զանգահարել։ «Միայն մեկ անգամ չորս օր շարունակ չզանգեց։ Շատ անհանգիստ էինք։ Ինչ-որ համարների զանգահարում էինք, անհասանելի էին, կա՛մ կապ չունեին, կա՛մ էլ հեռախոսները չէին կարողանում լիցքավորել։ Ամուսինս միշտ ասում էր՝ պետք չէ զանգել, երբ հարմար լինի, Սարգիսը կզանգի»։

Սարգիսը սկզբում եղել է Ջրականում, օրեր անց տղաները, ամբողջ գիշեր քայլելով, ինը ժամում հասել են Հադրութ։ «Հադրութում իր հեռախոսը կորցրել էր։ Հեռախոսահամարն իմ անունով էր գրանցված, գնացի, համարը վերականգնեցի, որ հանկարծ այն ազերիների ձեռքը չընկնի։ Հադրութից հետո հոկտեմբերի կեսերին ոտքով ճանապարհ էին ընկել Մարտունի, այնտեղից մեքենաներով՝ «Մարտունի 2»։ Այնտեղ անտառներում մոտավորապես հինգ օր հանգստացել են, դրանից հետո կրկին նետվել մարտի։ Պատմությունները պատերազմի օրերի մասին ևս շատ են։ Սարգիսս ու ընկերը գնացել էին իրենց զոհված ընկերոջ մարմինը դուրս բերելու, այդ պահին զոհվել էր տղայիս զինակից ընկերը, և նա շատ մեծ դժվարությամբ կարողացել էր տղաների մարմինները դուրս բերել մարտի դաշտից»։

Սարգիսը զոհվել է «Մարտունի 2»-ում նոյեմբերի 9-ին՝ զինադադարից առաջ։ «Նոյեմբերի 9-ին առավոտյան 9 անց 35 զանգահարեց. «Մա՛մ, ի՞նչ կա, ի՞նչ են ասում»։ Արդեն շատ հոգնած էին։ Զրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ խտացրած կաթ է խմում, այն դեպքում, երբ նա երբեք չի սիրել այն։ Ասել էր, որ օրեր շարունակ չեն սափրվել, տղաներն անգամ նորմալ լվացվել չէին կարողանում։ «Մա՛մ, ջուր չունենք, երբեմն ջուրն այնքան քիչ է լինում, որ չի բավականացնում խմելու համար, ուր մնաց, թե լվացվենք»։ Նոյեմբերի 9-ին իր հետ խոսեցի, հետո խնդրեց հեռախոսը հայրիկին փոխանցել։ Հայրիկի հետ խոսեց, նա էլ հուսադրում էր՝ մի քանի օր էլ համբերեք։ «Պա՛պ, էլ զենք չունենք, ինչ ունեինք, արդեն պայթեցրել ենք»։ Հայրիկն էլ ասաց՝ բալես, կա՛մ զենք ուզեք, կա՛մ ձեր տեղը փոխեք։ Ընկերներից մեկը հետո մեր տուն եկավ, պատմեց՝ Սարգիսն իր զրահաբաճկոնը հանեց, կողքին դրեց, սուրճ էինք խմում, այդ ժամանակ էլ հարվածը եղավ։ Ընկերն է հիշում՝ Սարգիսը միշտ ասում էր, որ տուն է գալու։ Բայց ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու»։

Սարգիսի «վերադարձը» տուն մի քանի օր է տևել։ «Սարգիսիս զոհվելու օրն ամուսինս որսի էր գնացել։ Եկավ տուն, ասաց՝ մի պահ զգացողություն եմ ունեցել, որ սիրտս տեղից պոկվում էր։ Ես էլ էի այդ օրը շատ անհանգիստ։ Սկսեցինք զանգել տղայիս։ Բոլոր հնարավոր համարներով զանգահարեցինք։ Հաջորդ առավոտյան ամուսինս տանից դուրս էր գալիս, նույն պահին հեռուստացույցով լուրեր էին հաղորդում։ Արցախի նախագահը հայտնում էր, որ Մարտունիում թեժ մարտեր են եղել, շատ զոհեր ենք ունեցել։ Բոլոր հնարավոր հեռախոսահամարներով զանգահարում էինք, բայց անօգուտ։ Միայն մեկ տղա երեկոյան պատասխանեց մեր զանգին. «Հոպա՛ր, ես մի քիչ հեռու եմ, մոտիկ գնամ, կտամ, կխոսեք Սաքի հետ»։ 15 րոպե հետո զանգեց՝ Սաքոն վիրավոր է, ուղարկել ենք Երևան։ Երկու օր շարունակ անդադար զանգահարում էինք բոլոր հիվանդանոցներ, չէինք կարողանում գտնել իրեն։ Հետո ամուսնուս ընկերն էր ասել՝ եթե ողջերի մեջ իրեն չեք գտնում, նաև զոհվածների մեջ փնտրեք։ Սարգիսը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի դիահերձարանում էր։ Ամուսնուս բարեկամն այդ օրերին Արցախում էր, վիրավորներին էին տեղափոխում, տղաներին սնունդ և անհրաժեշտ իրեր էին տանում։ Նա ասաց՝ մինչև Սարգիսին չգտնեմ, չեմ գա։ Եթե նա չլիներ, տղայիս երևի շատ երկար կփնտրեինք»։

Ապրելու ուժի մասին։ «Նախքան այս հարցին պատասխանելը, մի բան պատմեմ։ 16 տարեկան էր Սարգիսս, մի օր արթնացավ ու իր երազը պատմեց. «Մա՛մ, ես գնում եմ բանակ, պատերազմ է սկսվում, ես զոհվում եմ, դու նորից երեխա ես ունենում»։ Ես բարկացա։ Բայց ինչ իմանայի, որ երազն իրականություն է դառնալու։ Իսկ հիմա ապրելու ուժ ընտանիքս տվեց և, իհարկե, աղջիկս և փոքր տղաս, որը ծնվեց եղբոր անմահանալուց հետո»։

Հ. Գ. - Սարգիս Դանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թոշակառուներին ստիպում են գնալ առևտրային տարածքներ և հետվճար «վաստակել»․ Հրայր Կամենդատյան Ալիևի պատասխանը Վենսին. Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ. ՂազինյանԳործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ ՂազինյանԱսում էին՝ Սամվել Կարապետյանը 5 օր չի դիմանա կալանավայրում, 5 ամսից ավել դիմացավ, վարկանիշը աճում է ՔՊ-ում տագնապ է հայտարարաված. Արեգնազ ՄանուկյանՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ի կողմից հայցեր են գնացել ՏԿԵՆ-ի դեմ, բայց կառավարիչը հետ է վերցրել դրանք. Դրա իրավունքը չունի. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, ինչպես «սքեչում» է ասվում՝ մենք ամեն ինչ գիտենք. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ Արզումանյան Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ուղիղՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Ջրի ուժից «թռչող տախտակ» կամ թռիչք ջրի վրայով. «Փաստ»Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բազմամարդ հանրահավաք Երևանում, քաղաքական կոալիցիայի ստեղծում. «Փաստ»Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան