Երևան, 08.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ Ամռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանը Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»


Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP) նախագիծը իրենից ներկայացնում է ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ այնպիսի նախաձեռնություն, որտեղ տնտեսական գործիքակազմը, ենթակառուցվածքային ինտեգրացիան և քաղաքական միջնորդությունը միաձուլվում են մեկ միասնական ռազմավարության մեջ՝ խաղաղության հասնելու և կայունության ապահովման հավակնությամբ։ Այն ոչ միայն կոնկրետ աշխարհագրական կամ տրանսպորտային ծրագիր է, այլ նաև գաղափարական մոդել, որի հիմքում ընկած է այն կանխադրույթը, որ տնտեսական փոխկապակցվածությունը կարող է նվազեցնել հակամարտությունների հավանականությունը և ստեղծել շահերի այնպիսի խաչաձևում, որտեղ պատերազմը դառնում է ոչ ռացիոնալ ընտրություն։

TRIPP-ը այս իմաստով փորձ է ամերիկյան արտաքին քաղաքական մտածողության շրջանակում վերակենդանացնել «խաղաղություն՝ բարգավաճման միջոցով» տրամաբանությունը՝ չնայած միջազգային հարաբերություններում այսօր գերիշխող գլոբալ մրցակցության և տարածաշրջանային բևեռացումների պայմանների առկայությանը։ Սակայն նախագծի իրականացման հետ կապված առկա են կոնկրետ մտահոգություններ Հայաստանի ինքնիշխանության և շահերի ապահովման տեսանկյունից։ Նախ՝ տնտեսական ինտեգրացիայի վրա հիմնված խաղաղության մոդելը ենթադրում է հարաբերական հավասարակշռություն շահերի մեջ, մինչդեռ իրականում առկա է անհամաչափություն։ Բնականաբար, դա հասկանում են (հուսով ենք) նաև ՀՀ իշխանությունները՝ չնայած որ ցանկանում են հակառակը ցույց տալ։ Այս համատեքստում, օրինակ՝ ՀՀ արտգործնախարար Միրզոյանը ջանքուեռանդ չի խնայում, որպեսզի ցույց տա, թե TRIPP նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության փաստաթուղթն ինչքան «լավն է»։ Ավելին, նույնիսկ նման մի գրառում էր արել՝ պարզապես նշելով, որ այն «իսկապես լավն է»: Առաջին հերթին «լավը» դիվանագիտական բնորոշում չէ։ Չի կարող արդեն քանի տարի երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես գրել «իսկապես լավն է», եթե այն... իսկապես «լավն» է: Ինչպես ասում են՝ անընդհատ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա:

Մի խոսքով, իշխանությունների սևեռուն «կպչունությունն» ավելի շատ հակառակի մասին է վկայում։ Եթե փաստաթուղթը իրոք դրական է մեր շահերի տեսանկյունից, ապա փորձագետներն ու մարդիկ կկարդան և դրական գնահատական կտան, կարիք չկա այն արհեստականորեն գովերգել։ Ընդ որում, առանց փաստարկների, պարզապես գոռալով՝ հավատացեք, լավն է...

Իսկ հատկապես փորձագիտական հանրության և, ընդհանրապես, հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր են առաջ գալիս փաստաթղթին ծանոթանալուց հետո։ Օրինակ՝ եթե Հայաստանի ինքնիշխանությունը չի զիջվում, ապա ինչո՞ւ է իրականացվող ծրագրում Հայաստանի մասնաբաժինը կազմելու 26 % սկզբնական։ Չէ՞ որ գործ ունենք ՀՀ ինքնիշխան տարածքի հետ։ Անկախ ՀՀ պատմության ընթացքում երբեք չենք ունեցել նման նախադեպ, որ այսպիսի պայմաններով Հայաստանի տարածքն արտապատվիրակվի։ Մյուս կարևոր հարցն այն է, որ համաձայնությունը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև է, ու բնական է, որ այն միայն երկկողմ պարտավորություններ պիտի նախատեսեր, սակայն Հայաստանը պարտավորվում է երրորդ կողմերի համար (Թուրքիա և Ադրբեջան) անխոչընդոտ երթուղի ապահովել։ Այնինչ, կարող էր փաստաթղթում ուղղակի նշվել տրանսպորտային կապի ապահովման մասին։

Իսկ այս հանգամանքն այլ կերպ, քան ՀՀ ինքնիշխանության կոնկրետ զիջում անվանել, ուղղակի հնարավոր չէ։ Եթե փաստաթղթում մի քանի անգամ նշված է «ինքնիշխանություն» բառը, դա իրականում դեռ ոչինչ չի փոխում։ Ավելին, հենց այն փաստը, որ նման կարգի միջազգային փաստաթղթում մոտ 20 անգամ շեշտվում է «ինքնիշխանությունը», ինքնին կասկածի տեղիք է տալիս, որ այն կազմողներն էլ հասկանում են ինչն ինչոց է և աչքներիս թոզ են փչում: Չնայած պարտված, Արցախը հանձնած ու զիջողականությունն իրենց համար արտաքին քաղաքական ուղեգիծ ընտրած իշխանություններից ուրիշ սպասում պետք էլ չէր ունենալ։ Նրանք ի վիճակի չեն բանակցային հարթակում կռիվ տալ Հայաստանի շահերի համար։

Կարևոր բացերից մեկն էլ այն է, որ Հայաստանի համար կոնկրետ երաշխիքներ չեն տրամադրվում։ Իսկ առանց երաշխիքների այս նախաձեռնությունը լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար։ Օրինակ՝ բացառված չէ, որ տարիներ անց ԱՄՆ-ում իշխանության գա այլ վարչակազմ, որին քիչ հետաքրքիր լինի Հարավային Կովկասը, ու ամերիկացիներն իրենց մասնաբաժինը վաճառեն ու դուրս գան մեր տարածաշրջանից։ Լիովին պարզ է, թե դրան ինչ կարող է հետևել։ Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքն է օկուպացնել Սյունիքը և իրականություն դարձնել պանթուրքական ծրագրերը։ Ուստի, հայկական կողմի առաջնահերթությունն այս տեսանկյունից ամերիկյան կողմից որոշակի երաշխիքներ ստանալն է։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ TRIPP-ի մասով անհանգստություններ ունեն Մոսկվան ու հատկապես Թեհրանը, որոնք պարբերաբար բարձրաձայնել են իրենց անհամաձայնության մասին։ Ու եթե ԱՄՆ-ը գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, ապա Ռուսաստանը և Իրանը տարածաշրջանային ուժեր են և մեծ ազդեցություն ունեն տեղի ունեցող գործընթացների վրա։ Ուստի, նրանց շահերը հաշվի չառնելը կամ նրանց ծրագրում ինչ-որ կերպ չընդգրկելը կարող է հետագայում անդառնալի հետևանքներ ունենալ հայկական կողմի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել ԳյումրիումՍևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին«Մեծ քաղաքականություն». անոնսԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր ԿամենդատյանՎարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ին