Երևան, 08.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ Ամռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանը Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ» Նպատակ ունեն սերմանել զանգվածային անտարբերություն. «Փաստ»


«Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ». կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, աչքի ընկնող, համեստ երեխա էր։ Յուրահատուկ տղա էր իմ Դավիթը, գեթ մեկ բացասական գիծ չուներ։ Շատ բարի էր, բոլորին օգնության ձեռք մեկնող, կամեցող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Արարատի մարզի Տափերական գյուղից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ դասարանի աղջիկները եղբոր պես էին սիրում Դավիթին, իսկ հետո անդրադառնում է սովորելուն։ «Փոքր տարիքում լավ էր սովորում։ Իհարկե, մի քիչ դժվարությամբ էի իրեն նստեցնում դաս սովորելու, քանի որ աշխույժ, շարժուն երեխա էր։ Բայց ընդունակ էր, լավ էր սովորում։ Իսկ մեծ տարիքում սովորելու հանդեպ սերը նվազեց։ Ֆիզկուլտուրան էր շատ սիրում, սպորտով էր զբաղվում։ Կարատեի է հաճախել, սպորտակումբներում մարզումների էր գնում։ Մինչ բանակ գնալը ավտոէլեկտրիկի մասնագիտացում ձեռք բերեց, շատ էր սիրում այդ արհեստը։ Զորակոչվեց բանակ այն մտադրությամբ, որ վերադառնալուց հետո կիրականացնի իր երազանքը։ Ասում էր՝ զորացրվելուց հետո եղբորս հետ բիզնես եմ հիմնելու։ Հիմա եղբայրն է Դավիթիս երազանքները կյանքի կոչում»։

2021 թվականի դեկտեմբերի 27-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում։ «Վեց ամիս ծառայելուց հետո 10 օր արձակուրդ եկավ, իր վերջին արձակուրդն էր, հետո տեղափոխեցին Սիսիան՝ Նորավանի զորամաս։ Իսկ պատերազմի ժամանակ դիրքերում է եղել՝ Իշխանասարում»։ Դավիթը կրտսեր սերժանտ էր, հրետանավոր։

Նախքան պատերազմի մասին խոսելը, տիկին Քրիստինայից հետաքրքրվում եմ, թե ինչ զգացողություններով է որդուն բանակ ճանապարհել։ «44-օրյա պատերազմից հետո բոլորի ներսում էլ անհանգստություն կար, այդքան զոհեր ունեցանք։ Դավիթն էլ մի տեսակ տխուր բանակ գնաց։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա դպրոցական էր։ Մի պահ ասաց՝ ես էլ եմ ուզում պատերազմի դաշտ մեկնել։ Բարկացա. «Ինչպե՞ս ես նման բան ասում, Դավի՛թ, մյուս անգամ նման բան չասես մոտս»։ Արդեն իր զորակոչման ժամանակ ներսումս վախ ունեի, չէի ուզում, որ բանակ գնար։ Վախեցա ու կորցրեցի տղայիս»։

Բանակային օրերի մասին խոսելիս մայրիկը նշում է՝ Լուսակերտում ամեն ինչ հրաշալի էր։ «Նա էր արձակուրդ գալիս, մենք էինք գնում իրեն տեսնելու։ Ամեն ինչ նորմալ էր նաև, երբ տեղափոխվեց Սիսիան։ Վստահաբար, հրաշալի կերպով կշարունակեր ծառայությունը և կզորացրվեր, եթե պատերազմը չլիներ»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ, սկսվում են լայնածավալ ռազմական գործողություններ։ «Իրենց դիրքում չորս տղաները զոհվել են՝ լեյտենանտ Մանուկ Միքայել յանը, Դավիթս, Վահեն և Մհերը։ Գիտենք, որ տղաները, այդ թվում՝ Դավիթս, խիզախորեն պայքարել են թշնամու դեմ»։ Դավիթն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում՝ ԱԹՍ-ի հարվածից։

Դավիթի հետ վերջին զրույցը եղել էր սեպտեմբերի 12-ին։ «Դավիթս սեպտեմբերի 9-ից դիրքերում էր, 14 օր պետք է այնտեղ մնային։ Սեպտեմբերի 12-ին ժամը ութի կողմերն էր, զանգեց, զրուցեցինք, որևէ արտառոց բան չի ասել։ Ամեն օր ժամը յոթից ութն իր զանգելու ժամն էր։ Իրենց մոտ բավականին խիստ էր, հեռախոսները հավաքում էին, մեկ ժամով տալիս էին, որ տղաները տուն զանգեին։ Նա էլ այդ մեկ ժամում փորձում էր շատերի հետ խոսել։ Դավիթս նաև սիրած աղջիկ ուներ»։

Զոհվելուց օրեր անց Դավիթը տանն էր։ «Սեպտեմբերի 14-ին դեպքը տեղի ունեցավ, մենք ուզում էինք զանգահարել իրեն այդ օրերին, բայց մեզ թույլ չէին տալիս, ասում էին՝ դիրքերի վրա ԱԹՍ-ներ կան, պետք չէ զանգել։ Սեպտեմբերի 15-ի առավոտյան մեզ լուրը հայտնեցին։ Ամբողջ գյուղը գիտեր, բացի մեզանից։ Զոհվելուց հետո տղաներին Կարմիր խաչի միջոցով շուտ իջեցրել էին դիրքերից»։

Դավիթը 18 տարեկան էր։ «Հոկտեմբերի 15-ին է իր ծննդյան օրը։ Չհասցրեց նշել 19 տարեկանը։ Որոշել էինք իր ծննդյան օրը Դավիթիս մոտ գնալ։ Մեր վերջին հանդիպումը եղել է օգոստոսի 27-ին՝ տղայիս ծառայության ութ ամիսն էր լրանում։ Իր մոտ գնացինք։ Վերջին անգամ այդ օրն եմ երկու անգամ իրեն գրկել։ Չգիտեի, որ դա մեր վերջին հանդիպումն է, և ես էլ տղայիս չեմ տեսնելու։ Մինչև հիմա չենք համակերպվում, տղայիս կարոտից խելագարվում եմ։ Դաժան իրականություն է»։

Ապրելու ուժի մասին։ «Տանը երկու երեխա ունենք, հանուն իրենց ապրում ենք, բայց Դավիթիս պակասը ոչ ոք չի կարող լրացնել։ Դավիթն առաջնեկս էր, կրտսեր եղբայր և քույր ունի։ Քույրիկին մի ուրիշ ձևով էր սիրում։ Աղջկաս անունը Անգելինա է, Դավիթս անընդհատ նրան ասում էր՝ Անգելս»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ Դավիթ Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Խոր Վիրապի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել ԳյումրիումՍևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին«Մեծ քաղաքականություն». անոնսԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր ԿամենդատյանՎարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք Չալաբյան