Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Որո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ» Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ» «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»


«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գևորգս փոքրուց հետաքրքրասեր էր։ Լեզուների հանդեպ հետաքրքրություն ուներ, դեռ փոքր տարիքից ամսագրերում ու թերթերում ընդգծում էր տառերը, նկարները։ Ռուսական կրթություն ունեմ, և այդ ամսագրերն ու թերթերն էլ ռուսերենով էին, արդյունքում նա ավելի շուտ սկսեց ռուսաց լեզվի տառերը սովորել։ Մինչև դպրոց գնալը տառաճանաչ էր։ Գիրքն ու գրիչն իրեն ավելի հետաքրքիր էին, քան խաղալիքը։ Դպրոցում՝ առաջին դասարանում նկարչության դասերին հասկացանք, որ գեղեցիկ է նկարում։ Ընդունվեց Իգիթյանի անվան գեղարվեստի կենտրոն, մոտ երկու տարի հաճախեց այդ կենտրոնը, սկսել էր մանրանկարչությամբ զբաղվել, չնայած սկզբում գուաշով էր նկարում։ Ուսուցչուհին ասում էր՝ քո տղան «վիճում» է ներկերի հետ։ Ներկերի հետ գուցե «վիճում» էր, բայց իրականում շատ խոհեմ, համեստ տղա էր։ Նա վստահ էր, որ մարդուն խոսքով կարելի է ամեն ինչ բացատրել, քան կռիվ անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Գևորգի մայրիկը։ Հիշում է՝ որդու ուսուցչուհին հաճախ է ասել՝ Գևորգի տետրերը փակցնելու եմ դպրոցում, որ բոլորը տեսնեն նրա գեղեցիկ ձեռագիրը։ «Գևորգը շատ լավ էր սովորում, սիրելի առարկաներն էին «Աշխարհագրությունը» և լեզուները։ Պատմողական առարկաները կարող էր անգամ տանը չսովորել, մեկ անգամ կարդալ և դպրոցում անսխալ պատասխանել իր դասը»։ Գևորգը և եղբայրը դպրոցին զուգահեռ կարատեի են հաճախել ավելի կոփված, ամրակազմ լինելու համար։ «Գևորգն ինքնուրույն լեզուներ էր սովորում։ Իսպաներեն, անգլերեն, ռուսերեն ազատ խոսում էր։ Լեզուները խմբավորում էր ըստ լեզվաընտանիքի, որ հեշտ սովորեր»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գևորգն ընդունվել է Տեխնոլոգիական քոլեջ։ «Գերազանց ավարտեց այն։ Այնուհետև ընդունվեց Մանկավարժական համալսարանի «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» բաժինը՝ միանգամից երկրորդ կուրս։ Աշխատում էր, որպեսզի վճարի իր ուսման վարձը։ Միշտ ասում էր՝ ինքս պիտի դա անեմ։ Չէր ուզում մեզ նեղություն տալ։ Աշխատում էր առևտրային ցանցում՝ մսամթերքի վաճառքի բաժնում, աշխատանքի շնորհիվ բավական հմտություններ, փորձ էր ձեռք բերել մսամթերքի պատրաստման հետ կապված, որոնք նաև տանն էր կիրառում»։

Գևորգն իր տարիքի տղաների հետ բանակ չի զորակոչվել, քանի որ ընկել էր, բազկի կոտրվածք ստացել։ «Մետաղական պլաստինայով բազուկը հավաքել էին, այդ պատճառով իր ծառայության մեկնելը հետաձգվեց։ Բայց 2020 թվականին զինկոմիսարիատում ասացին՝ առողջ է, թող պլաստինան հանեն, զորակոչում ենք բանակ։ Թիկնեղ էր, ամրակազմ, աչքի ընկնող, միշտ պարապում էր»։

Բանակ զորակոչվելուն սպասելիս Գևորգը որոշում է պարապ չմնալ։ Ընդունվում է Ավիաուսումնական կենտրոն, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ «Մեր ընտանիքն ավիացիայի հետ սերտ կապ ունի։ Ամուսինս 40 տարի է՝ ավիաոլորտում է աշխատում, ավագ ավիատեխնիկ է օդանավակայանում, իսկ ես տվյալ հաստատությունում գրադարանավար եմ։ Գևորգը որոշեց ընդունվել Ավիաուսումնական կենտրոնի «Ավիակարգավար» բաժինը, ընդունվեց անվճար։ Գերազանց ավարտեց առաջին տարին, իսկ հետո արդեն զորակոչվեց բանակ»։ Գևորգը 21 տարեկանում է զորակոչվել ծառայության՝ 2020 թվականի օգոստոսի 13-ին։ Ծառայում էր Իվանյանում։ «Իր ձեռքը, մեծ հաշվով, չէր լավացել, իրեն ասում էի՝ դիմենք, հետաձգվի մեկնելդ։ Բայց նա արձագանքում էր՝ ինձ ի՞նչ է եղել։ Բայց ամեն դեպքում տխուր գնաց և մեկնելուց առաջ ինձ մի նախադասություն ասաց, որը չեմ մոռանում. «Մա՛մ, չեմ ուզում իմ հարազատի մահը տեսնել, ինձ համար դա ծանր է»։ Ինչո՞ւ ասաց այդ նախադասությունը, ի՞նչ էր կանխազգում»։

Գևորգը կարանտինն անցկացրել է Ասկերանում։ Մինչև սեպտեմբերի 2-ը նա այնտեղ է եղել։ «Համավարակի շրջանն էր, տեսակցություններն արգելված էին։ Նա էլ կարգ ու կանոնին անասելի հետևում էր։ Տեղափոխվեց Իվանյան, սեպտեմբերի 5-ին իր երդման արարողությունն էր, որին ներկա չենք եղել։ Ասում էր՝ միևնույնն է, գալու եք, ձեզ չեն թողնելու ներկա գտնվել։ Ամեն օր երեկոյան խոսել ենք իր հետ։ Երբ հարցնում էի, թե ինչով է զբաղված, արձագանքում էր՝ շինարարության աշխատանքներ են ընթանում, գնում ենք օգնելու, մի քանի անգամ էլ ասաց, որ խրամատներ են փորում»։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան է Գևորգը զանգահարում մայրիկին և հորդորում՝ իր համարով չզանգահարել։ «Հաջորդ զանգերից արդեն պարզ էր, որ հեռախոսն իր մոտ չէր։ Զանգահարում էր այն ժամանակ, երբ լռություն էր։ Հարցնում էի՝ ինչպե՞ս ես, արձագանքում էր՝ շատ լավ, նորակոչիկներին չեն տանում ռազմաճակատ։ Եղբայրը դրան չէր հավատում։ Միայն ասում էր՝ այստեղ կյանք ու կռիվ է։ Հոկտեմբերի 18-ին զանգահարեց, մի տեսակ ուրախ էր՝ գետում լողացել ենք, հաց կերել։ Հոկտեմբերի 19-ին ենք իր հետ վերջին անգամ խոսել։ Միայն ասում էր՝ իմ զանգած հեռախոսահամարներին չզանգահարեք։ Մեկ էլ հոկտեմբերի 23-ին ինչ-որ մեկը զանգահարեց ամուսնուս. «Ձեր տղան է խնդրել զանգահարել ու ասել, որ ամեն ինչ լավ է»։ Հոկտեմբերի 19-ից մինչև 27-ը փնտրում էինք իրեն ամենուր։ Զանգահարեցինք իր «զամպալիտին», մեկ բառ, և ամուսինս միանգամից տանից դուրս եկավ։ Ասել էին՝ ձեր երեխան Երևանում է»։

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 25-ին։ «Իրենց խումբը 14 կամ 15 հոգուց է բաղկացած եղել։ Այդ թիվը հստակ չեն ասում։ Մի քանիսն են ողջ մնացել, մյուսները՝ 11 հոգին, շելի տակ են մնացել և խեղդվել։ Իրենց ուղարկել են այնտեղ, որտեղ պետք է չուղարկեին։ Իրենց ուղարկել են Վարանդա, տղաները հասկացել են, որ այնտեղից հետ չեն գա։ Հոկտեմբերի 19-ին, երբ գնացել են, ջոկի հրամանատարը տղաներին հասկացրել է՝ այնտեղ վտանգավոր է, հնարավոր է՝ հետ չգան։ Դա ես արդեն հետո եմ իմացել»։

Այս փաստերն ունենալով՝ մայրիկը հիմա էլ բազմաթիվ հարցերի պատասխանները չունի։ «Տղաների ընտանիքներին գտա, և ամեն մեկը մի բան է պատմում։ Իրեն փակ են բերել, հայրիկն է գնացել ճանաչելու, ինձ թույլ չի տվել, ես չէի հավատում, որ նա է եղել։ Զինկոմիսարիատից պահանջեցի Գևորգի մարտական ուղին, չտրամադրեցին։ Գրավոր դիմեցի զորամասին՝ հասկանալու համար մանրամասները, թե ինչ ծառայություն է նա իրականացրել։ Նրան նշանառու էին նշանակել, հետո՝ ավագ կապավոր։ Իր զինգրքույկում, երբ մի պաշտոնից հետո նրան մյուսին են նշանակել, չկա կնիք ու ստորագրություն։ Քրեական գործ հարուցեցինք, բայց այն կարճվեց»։

Ապրելու ուժի մասին։ «Կյանքը չի շարունակվում, բայց շարունակում ենք ապրել մեր կրտսեր տղայի համար։ Հիմա նա է շարունակում եղբոր «գործը»։ Ուզում ենք ընտանիք կազմի, երջանիկ լինի, որդի ունենա։ Գուցե դա մեզ համար սփոփանք դառնա։ Չնայած բոլորս ենք հասկանում՝ որևէ մեկը մեր Գևորգի տեղը չի լրացնի։ Գևորգի բացակայությունը կոտրեց մեզ, ընտանիքով մի տեսակ մեկուսացանք։ Կրտսեր որդիս հաճախ է ասում՝ ինչ էլ անում եմ Գևորգի համար, ինձ թվում է՝ քիչ է։ Երկու որդիներս այնքան տարբեր են իրարից, տարբեր բնավորություն ունեին, բայց միշտ իրար համար թև ու թիկունք էին»։

Հ. Գ. - Ավագ կապավոր Գևորգ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մանկավարժական համալսարան» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ Արզումանյան Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ուղիղՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Ջրի ուժից «թռչող տախտակ» կամ թռիչք ջրի վրայով. «Փաստ»Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բազմամարդ հանրահավաք Երևանում, քաղաքական կոալիցիայի ստեղծում. «Փաստ»Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան