Երևան, 05.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր Կամենդատյան Պետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն Մանվելյան Փակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա Սողոմոնյան Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները Թաթոյանի սկանդալային բացահայտումը Խաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ» Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ» «Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ» Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ» Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»


Հաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկը

Հարցազրույց

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է։

- Իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ ագրեսիվ արշավը չեն դադարեցնում։ Ամեն կիրակի շրջիկ կրկես հիշեցնող նույն պատարագներն են, նույն չարախոսությունները Վեհափառի հասցեին, արդեն բանը հասել է նրան, որ Փաշինյանի կամակատար դատական համակարգը որոշել է խառնվել Եկեղեցու ներքին կանոնակարգերին եւ ինքն է որոշում, թե որ թեմում ով պետք է առաջնորդ նշանակվի։ Այս պրոցեսներին ի՞նչ գնահատական կտաք։

- Ես իմ կարծիքն այս մասին ասել եմ դեռ 2018-ին, երբ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը ստեղծվեց, երբ Վեհափառի դեմ գործողություններ էին իրականացվում Վայոց Ձորում, երբ այս թիմի վառ ներկայացուցիչները նրան ավազանի անունով էին դիմում։ 2018-ին ես օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել ԱԺ-ում՝ հենց այս թեմայով, որին 28 անձ է կողմ քվեարկել ընդամենը։ Նախաձեռնության նպատակը Վեհափառի եւ Եկեղեցու պաշտպանությունն էր, եւ դեռ այն ժամանակ ես ասել եմ՝ այսօր 28 հոգի է պաշտպանում Վեհափառին, վաղը 2 հազար 800 հոգի է պաշտպանելու, հետո՝ 2 միլիոնից ավելի․․․․ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հակասահմանադրական, հակազգային գործողություններով, նա ունի նպատակ՝ մեր Եկեղեցին պառակտելու, Եկեղեցու հեղինակությունը ոչնչացնելու, քանի որ Եկեղեցին է մնացել միակ ազգային ինստիտուտը, որը խոսում է եւ պայքարում է ազգային արժեքների համար, Արցախ վերադարձի համար է պայքարում եւ ցեղասպանությունը չուրանալու։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյան քանդողին, որը քանդում է երրորդ հանրապետության հիմքերը, Եկեղեցին հակակշիռ է։ Ըստ Սահմանադրության, Եկեղեցին ունի բացառիկության իրավունք, ազգային առաքելություն, այս մարդու նպատակը քանդելն է, պառակտելը, ամենաթողություն ստեղծելը։ Այս ամենում կա թե՛ ներքին, թե՛ արտաքին պատվեր։ Սա նեոբոլշեւիկյան կառավարություն է, որը եկել է ամեն ինչ քանդելու։ Նիկոլը որոշ իմաստով արդեն իսկ հասել է իր նպատակին, Արեւմուտքը ծափահարում է նրան, իսկ կողքից ոչ ոք ոչինչ չի անում, դե, սրանք էլ բոլոր գրված ու չգրված օրենքներով Եկեղեցու դեմ են պայքարում։ Անհնար կլիներ Եկեղեցու դեմ պայքարը, եթե Եկեղեցու ներսում չլինեին մարդիկ, ովքեր տրոյական ձիու գործառույթ կստանձնեին։ Դժբախտաբար, նմանները գտնվեցին։

- Ընտրություններին մնաց հազիվ 5 ամիս։ Գրեթե բոլոր ուժերն ակտիվացել են, հինգշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսով հանդես եկավ։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ ինչ-որ փոփոխության հասնել ընտրությունների արդյունքում։

- Իսկ ո՞րն է ընտրությունների այլընտրանքը, ոչինչ չանե՞լը։ Իհարկե, պետք է օրենքի սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի իշխանությանը հեռացնել։ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, բառի ամենաուղիղ իմաստով, մեռած է՝ թաղած չէ։ Փաստացի, Հայաստանը գոյություն ունի, բայց ոչնչացված են բոլոր գաղափարական հիմքերը, ի՞նչ անեն մարդիկ, չպայքարե՞ն։ Այո, բարդ է լինելու, սակայն պայքարի շատ ձեւեր չկան, իսկ ընտրությունները դրանցից մեկն են։

- Բայց շատերը՝ հենց Ձեր քաղաքական թիմը, բացառապես իմպիչմենտ են ցանկանում, ընտրությունների մասին լսել չեն ցանկանում։

- Լավ են անում, որ իմպիչմենտ են ուզում, բայց իմպիչմենտն ընտրություններին չի խանգարում, ոչ էլ ընտրություններն են իմպիչմենտին խանգարում։ Իմպիչմենտի մասին բազմիցս խոսել ենք։ Թե՛ իմպիչմենտի, թե՛ ընտրությունների նպատակը մեկն է՝ իշխանափոխություն, իսկ ՀՀԿ-ն միշտ կողմ է այդ երկու տարբերակին։ Մեր ասածն ուղղակի այլ էր։ Մենք ասում էինք՝ քանի որ ընտրություններին դեռ մեկ տարի կա, իսկ մեկ տարին բավականին երկար ժամանակ է, եկեք կենտրոնանանք իմպիչմենտի վրա, մենք չենք ասել, որ ընտրությունները հակասում են իմպիչմենտին։ Երկուսն էլ սահմանադրական միջոցներ են՝ իշխանափոխության հասնելու։ Իշխանափոխության հասնելու 3 հնարավորություն կա․ իմպիչմենտ, ընտրություններ, կամավոր հրաժարական։ Հրաժարականին չեմ հավատում, մյուս երկուսն էլ սահմանադրական միջոցներ են եւ պետք է կիրառվեն։ Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են՝ ընտրություններով ոչինչ հնարավոր չէ։ Եթե նստես թախտին ու ոչինչ չանես, վերջում պետք է ասես՝ տարբերակ չկա, բայց իրականում ամեն ինչ էլ հնարավոր է՝ ճիշտ, խելամիտ աշխատանքի շնորհիվ։ Պետք է ճիշտ դաշինքներ կազմել, ճիշտ ճանապարհներ ընտրել։ Մարդիկ կան, որ նստած չարախոսում են ամբողջ օրը, ինչ է թե իրենք չկան ընտրություններին, ասում են՝ ընտրություններն արդյունավետ տարբերակ չեն։ Լավ, էլի, տղերք, թարգեք։

- Դուք ասում եք․ «Հայաստանը մեռած է՝ թաղած չէ», իսկ իշխանությունները հպարտորեն ասում են, որ երբեք այսքան լավ չի եղել Հայաստանի վիճակը՝ թշնամիների հետ հարաբերությունները կարգավորել են, Ադրբեջանի տարածքով ցորեն, բենզին են բերում, անգամ Ալիեւին շնորհակալություն են հայտնում։

- Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմքերը՝ Արցախը, իրավական պետությունը, ժողովրդավարությունը, գոյություն չունեն։ Ինչ ուզում՝ անում են, ում վրա ինչ գործ ուզում՝ սարքում են, հիմա էլ հերթը Եկեղեցունն է, անտեսելով բոլոր օրենքները՝ միջամտում են Եկեղեցու գործերին։ Ի՞նչ գործ ունի գործադիրը Եկեղեցու հարցերի հետ։ Կամ՝ դատարանի ի՞նչ գործն է, թե Մասյացոտնի թեմի առաջնորդն ով է՝ կարգալո՞ւյծ է, թե՞ ոչ։ Օրինակ, դատարանը կարո՞ղ է որոշել՝ Շարմազանով Էդուարդը ԳՄ անդա՞մ է, թե՞ ոչ։ Դա իմ կուսակցության որոշումն է, չէ՞։ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Ինչ վերաբերում է բենզինին, ցորենին, էդ ամենը խայտառակություն է։ Վահագն Խաչատուրյանն ինչո՞ւ էր գնացել Ալիեւին շնորհակալություն հայտնելու, հազարավոր տղաներին սպանելո՞ւ, Հայաստանի 240 կիլոմետրն օկուպացնելու, թե՞ արցախցիներին էթնիկ զտման ենթարկելու եւ Արցախը հայաթափելու համար։ Էլ չենք խոսում Հայաստանից նորանոր պահանջների մասին։ Մեր ժողովուրդը պետք է կողմնորոշվի, թե սրանք ովքեր են։ Մեծ-մեծ խոսում են, ասում են՝ բոլորն էլ մեր երեխաներն են, բա, Աստված մի արասցե, որ մեկը ձեր երեխաներին սպանի, կգնաք կասեք մե՞րսի․․․․ Հրանտ Մաթեւոսյանն ասել է՝ մարդու եւ անասունի արանքում հիշողությունն է ընկած, բայց ես չեմ զարմանում, քանի որ, ինչպես Նժդեհն է ասել՝ մի զարմացիր, քանի որ անձի դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։ Լավ, ո՞նց կարելի է էսպես ուրանալ սեփական ժողովրդին, սեփական հայրենիքն ու Եռաբլուրը։ Ինչի՞ համար եք շնորհակալ, արա։

- Փաշինյանը բենդ է ստեղծել, նվագում է, Անահիտ Ավանեսյանն էլ պարում է։ Հետեւո՞ւմ եք այդ ամենին։

- Ստիպված հետեւում եմ, էնպես չէ, որ ուշքս գնում է։ Քաղաքական դաշտը վերածել են մեծ գժանոցի, էս ի՞նչ վիճակ է։ Ինձ զարմացնում են սրանց հետեւից գնացողները։ Ոնց որ մեռելի քարի վրա թմբուկ նվագող լինի։ Պարտությունն էլ է մարդու համար, բայց պարտությունը ֆետիշացնելը խելագարություն է։ Սրանց նպատակը ամեն ինչ անելն է, որպեսզի մինչեւ 2018-ը եղած բոլոր արժեքները ոչնչացնեն՝ աղմուկով։ Սա ամեն ինչ բարձրաձայն է անում, որ մարդիկ զրկվեն իրենց հիշողությունից։ Նույն Ներոնի տեսարանն է՝ հաց եւ տեսարաններ։ Հացն ու ցորենը բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ թմբուկն է, Փաշինյանը ոչ մի նոր բան չի սովորել, Ներոնին է կրկնում՝ հաց եւ տեսարաններ։ Զարմանում եմ, թե մեր ազգը ոնց կարող է հացի եւ տեսարանների կուտն ուտել։ Այ հոգնածներ, 5 հազար տղա զոհվեց, որ չերեզ Ադրբեջան բենզին բերեք ու մի հատ էլ մա՞տ թափ տաք։

 

Սիրուշոյի նոր ֆոտոշարքն ու «Շուշան» հավաքածուն Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու. Արամ Վարդևանյան«Նիկոլենք քայլող դիակ են. չեն կարող լինել քաղաքական կենդանի, մաքսիմում՝ քաղաքական մակաբույծ». Արմեն Աշոտյան Միավորվում ենք՝ հաղթելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Մարտուն ԳրիգորյանՆոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր ԿամենդատյանՊետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն ՄանվելյանՓակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա ՍողոմոնյանUBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումներըԹաթոյանի սկանդալային բացահայտումը Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան «Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան Շտապ օգնության բոլոր կանչերը դարձնելու ենք անվճար․ Հրայր ԿամենդատյանԻրանի կառավարման համակարգը ամուր է, որովհետև աշխատում է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, իսկ մերը մկան ծակը մտնող էր. Արշակ Կարապետյան44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվեց Ադրբեջանին, քանի որ չուներ պետական, ռազմական կառավարման համակարգ. Արշակ Կարապետյան«Համահայկական ճակատ» շարժման անդամները շնորհավորել են Սպարապետի ծնունդը Սև արկղով բողոքի ակցիա ՀՀ կառավարության դիմացՏոկունություն և խաղաղություն ենք ցանկանում մեր բարեկամ ժողովրդին, երկնային հանգիստ՝ բոլոր նահատակներին. Ավետիք ՉալաբյանԳարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով Ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելով` փորձում են ստանալ թոշակառուների քվեն․ Դավիթ Հակոբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհված իրանցիների հիշատակին Կամուրջ, որ կառուցվեց 40 տարի և շահագործման հանձնվեց խորհրդանշական օր. «Փաստ»Բերքի երաշխավորված մթերում գյուղերում. ի՞նչ է առաջարկում այս տնտեսական ծրագիրը. Լևոն ՍարգիսովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՄԱՐՏԻ). «Սառը պատերազմի» սկիզբը, Բոստոնյան սպանդը, լեհ մտավորականների ոչնչացումը. «Փաստ»Խաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի բաղադրիչ, որը երկարացնում է պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը։ Միավորվում ենք, քանի որ այս իշխանության ապազգային քաղաքականությունն անընդունելի է․ Արսեն ԳրիգորյանԱյն մասին, թե ինչու պետք վերաֆորմատավորել մեր քաղաքական դաշտը, և ազատել մեր ժողովրդին վատի և վատագույնի միջև ընտրելու կեղծ երկընտրանքից. ՉալաբյանԻնչու է Իրանում պատերազմը միջազգային իրավունքի համար դառնում շրջադարձային պահԻնչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը «Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել․ ձեզ վստահելը հանցագործություն է․ Քրիստինե Վարդանյան Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամԻնչքան անլուրջ եք մոտեցել․ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում. Խամոյանը՝ Փաշինյանին