Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Որո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ» Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ» «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»


«Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը խաղաղությունը հաշվում է այսպես՝ մեկ տարի յոթ ամիս սահմանին կրակոց չկա և այլն։ Խնդիրը ոչ միայն այն է, թե իրական է այս խաղաղությունը, թե ոչ, այլ, երբ ինչ-որ մեկը մի բան է խոստանում կամ ծրագիր առաջ քաշում, ինչպե՞ս պետք է մարդիկ կողմնորոշվեն՝ որքանո՞վ է դա ռեալ։ Տվյալ դեպքում ունենք մի իշխանություն, որը նույն բաներն ասել է 2021 թվականի ընտրություններին, դրանից առաջ էլ։ Ունենք մի իշխանություն, որը մի քանի պատերազմ է բերել՝ 44-օրյա պատերազմ, 2021 թվականի մայիսյան դեպքեր, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմ, Արցախում վերջին պատերազմ և հայաթափում։ Բայց իրենք, ինչպես 2021 թվականին, ասում են՝ իբր խաղաղություն են բերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք իշխանության խոստացած խաղաղության և առաջիկա ընտրություններին դա խաղաթուղթ դարձնելու մասին։

Նկատում է՝ ընդդիմությունը սովորաբար խոսում է արժանապատիվ խաղաղության մասին։ «Իմ կարծիքով, ընդդիմությունը ոչ թե արժանապատիվ խաղաղության մասին պետք է խոսի, այլ ասի, որ խաղաղություն կարող է այլ ուժ բերել, այս ուժը դժվար կարողանա երկարատև խաղաղություն բերել, որովհետև մինչև հիմա էլ դա իրեն չի հաջողվել։ Ակնհայտ է, որ այժմյան խոսույթը, տեղի ունեցող իրադարձությունները կապված են գալիք ընտրությունների հետ։ Փաշինյանի վերընտրվելը ձեռք է տալիս այն ուժերին, որոնք մեր խաղաղության հիմնական սպառնալիքներն են՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Դրա համար մինչև հունիսի 6-ի ընտրությունն իրենք անելու են որոշակի քայլեր, որ Փաշինյանը, որպես խաղաղության արդյունք, ցույց տալու բան ունենա։ Բայց դա շատ հեղհեղուկ է։ Մի երկու գնացք է գնում-գալիս, ցորեն կամ այլ ապրանք են բերում, բայց իրականում չունենք կոմունիկացիաների բացում։ Ունենք Ադրբեջանի նախագահի «բարի կամքի ցուցադրում»։ Բայց դրա հետ մեկտեղ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, որովհետև ասում են՝ պետք է Սահմանադրությունը փոխեք։ Ակնարկում են, որ Սահմանադրության փոխելուց հետո պետք է «TRIPP»-ն էլ իրագործվի, Ադրբեջանը համոզվի, որ գնում ենք դեպի խաղաղություն։ Ադրբեջանի դիրքորոշումից էլ կախված է Թուրքիայի դիրքորոշումը։ Այն, ինչ եղել է վերջին ամիսների ընթացքում՝ չորս գերիների վերադարձը, ապրանքի ներմուծումը, կապված է նրա հետ, որ այս փուլում ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն պատրաստվում սրել հարաբերությունները։ Եվս մեկ փաստարկ. 2024 թվականի մայիս- հունիսին սահմանազատում եղավ Տավուշում։ Դրանից հետո գրեթե երկու տարի որևիցե սահմանային կետում սահմանազատում չի եղել։ Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ կասկած կա, որ սա էլի կապված է ընտրությունների հետ, ընտրությունը տեղի ունենա, հետո գործընթացը կսկսվի, ու կրկին այնտեղից, որտեղ ձեռնտու է Ադրբեջանին։ Այս ամենը հաշվի առնելով՝ որքանո՞վ է ճիշտ իրենց թեզը, որ խաղաղություն են բերելու, եթե դեռ այդքան բան պետք է անենք խաղաղության համար։ Այդ քայլերից յուրաքանչյուրը պայթյունավտանգ է՝ թե՛ սահմանազատման հետևանքով կարող է կայծ բռնկվել, թե՛ «TRIPP-ի», թե՛ Սահմանադրության ընդունման-չընդունման, թե՛ ադրբեջանցի «փախստականների վերադարձի»։ Եթե ժողովուրդը կողմ չքվեարկեց Սահմանադրության փոփոխությանը, ապա խաղաղությունը «ջրվո՞ւմ» է։ Սա այն ուժը չէ, որը կարող է խաղաղություն բերել։

Իմ կարծիքով, անգամ «Թրամփի երթուղին» այս իշխանության խել քի բանը չէ, իրենք չեն կարող ինչ-որ մեծ նախագիծ նորմալ իրագործել։ Կեսկատակ-կեսլուրջ եմ ասում՝ իրենցն ասֆալտ փռելն է, մանկապարտեզ վերանորոգելը։ Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ, կոնֆլիկտային իրավիճակ»,-նշում է մեր զրուցակիցը։

Վերլուծաբանը փաստում է՝ եթե այս ընտրություններում վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, նա շարունակելու է նույն քաղաքականությունը։ «Իսկ այդ քաղաքականությունը հետևյալն է, ըստ իր տրամաբանության. Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին փոքր-փոքր զիջումներ անելով՝ պահպանել այս խաղաղ վիճակը։ Եթե ինչ-որ բան տալիս ես, դիմացինդ քո վրա չի հարձակվի. միևնույնն է, տալիս է ու հանձնում, էլ ինչո՞ւ գնալ ռազմական բախումների։ Բայց խնդիրն այն է, որ ցանկացած պահի՝ ինչ-որ հերթական զիջումից հետո կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել։ Միշտ կարող է լինել մի իրավիճակ, երբ ժողովուրդը չհանդուրժի տեղի ունեցողը, և սկսվի էսկալացիա, բայց արդեն ավելի վատ պայմաններում։ Կամ անկլավների վերաբերյալ հարցն էլ է մնացել օդում։ Իր քաղաքականության հիմքը շատ պայթյունավտանգ է։ Եկեղեցու դեմ պայքարն է շարունակում։ Եկեղեցին ազգային ինստիտուտ է, որը դեմ է այդ զիջման քաղաքականությանը, նա ցանկանում է Եկեղեցին էլ իրենով անել, դարձնել Հայաստանի առաքելական եկեղեցի։ Ճնշում է Եկեղեցուն, հաջողության չի հասնում, ներսում փորձում է պառակտում մտցնել, կայծի տեղ տալ»,-հավելում է նա։

Իշխանության ներկայացուցիչները միաբերան պնդում են՝ «50+1»-ով հաղթելու են խորհրդարանական ընտրություններում։ Քաղաքական վերլուծաբանն ընդգծում է՝ Փաշինյանը պետք է նման հայտարարություններ անի՝ նույնիսկ իր թիմակիցներին ոգևորելու, բյուրոկրատական ապարատը պահելու համար և այլն։ «Բայց կարծում եմ՝ հասկանում են, որ իրենց համար ավելի դժվար է լինելու, քան 2021 թվականին։ Եթե 2021 թվականին ասում էին՝ կա՛մ Նիկոլն է, կա՛մ «նախկինները», հիմա թարմ ուժ է հայտնվել՝ «Մեր ձևովը»։ Շատ մարդիկ միգուցե ընկնում էին այդ թակարդի մեջ, որ ո՛չ նախկիններին ենք ուզում, ո՛չ ներկաներին, ապա հիմա կա նոր ուժ։ Ընտրողի համար ավելի մեծ, լայն ընտրություն կա։ Նիկոլը, բացի նրանից, որ պետք է ոգևորի իր թիմակիցներին, հույս ունի, որ ընտրություններից առաջ կլինեն որոշակի քայլեր, և նա մարդկանց կփորձի համոզել՝ տեսեք, խաղաղություն է, ավելի էժան ցորեն, վառելիք է մտնում Հայաստան։ Հնարավոր է՝ մի քանի գերի էլ բաց թողեն, որպես «բարի կամքի դրսևորում»։ Հույսը դրա վրա է, արտաքին աջակցություն երկու թուրքական պետություններից։ Չբացառենք նաև, որ որպես քաղաքական գործիչ՝ նա մարտավարական առումով շատ ճկուն է, ուղեղը աշխատում է, ինչ-որ նոր բան է հորինում, նոր բան է փորձում մարդկանց մատուցել։ Նա ունի այդ ունակությունները, շատ վատ է, որ դրանք չեն ծառայում լավ նպատակի համար։ Եթե ընդդիմությունն ավելի համախմբված գործի, կարծում եմ՝ Փաշինյանի համար ավելի դժվար կլինի, քան 2021 թվականին։ Մյուս կողմից՝ կարևոր է մարդկանց մասնակցությունն ընտրական գործընթացին։ Կան սոցիալական հարցման տվյալներ, որոնց համաձայն՝ ամենամեծ հակավարկանիշն ունի Նիկոլ Փաշինյանը։ Կան մարդիկ, որոնք ոչ մի դեպքում, օրինակ՝ ձայն չեն տա Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, բայց այն մարդկանց թիվը, որոնք ոչ մի դեպքում ձայն չեն տա Նիկոլ Փաշինյանին, գերազանցում է բոլորին։ Դրա համար էլ որքան շատ մարդ գնա ընտրության, ունենալով ընտրության տարբերակներ, Փաշինյանի վերընտրվելն ավելի է բացառվում, որովհետև մեծ թիվ կլինի այն տոկոսը, որոնք Փաշինյանին ձայն չեն տա։ Ընդդիմության բոլոր ուժերն էլ այն թեզն են առաջ տանում, որ պետք է հնարավորինս շատ մարդիկ գան ընտրության, դրա համար ուզում են, որ մի քանի մեծ ճակատներով ընդդիմությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ իրենց ընտրությունը անել։ Եթե վերցնենք Գյումրու ընտրությունները, ՔՊ-ն հարաբերական մեծամասնություն ստացավ, բայց ընդդիմությունը ներկայանում էր չորս ուժով։ Նրանք միասին ավելի շատ ձայն հավաքեցին և իրավիճակ փոխեցին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի մարզերի խոշոր հարկատուները․ Սյունիքի մարզի խոշոր հարկատուն ԶՊՄԿ-ն է Մոդուլային ատոմակայանով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ, սա շատ թանկ է․ Դավիթ ՂազինյանԳնալու են գերակա շահ ճանաչելու ճանապարհով. Կարապետյանի ռեյտինգի հետևանքով սրվում է իշխանության վարքը. Դավիթ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ. ՂազինյանՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան Ի՞նչ սպառնալիքներ և հնարավորություններ ունի TRIPP-ը․ Նաիրի Սարգսյան Բաքվի բռնապետական տրիբունալը 20 տարի ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանին. Ավետիք ՉալաբյանԹոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ Արզումանյան Դավիթ Ղազինյանի ասուլիսը. ուղիղՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Ջրի ուժից «թռչող տախտակ» կամ թռիչք ջրի վրայով. «Փաստ»Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բազմամարդ հանրահավաք Երևանում, քաղաքական կոալիցիայի ստեղծում. «Փաստ»Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՈրո՞նք են Կրեմլի «կարմիր գծերը», ի՞նչ սցենարներ են «նշմարվում». «Փաստ»Ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ովքե՞ր են Փաշինյան-Ալիև դուետի գործունեության դիրիժորն ու նվագակցողը. «Փաստ»Մարդը կարո՞ղ է պահպանել իր գոյաբանական և էութաբանական ինքնությունը. «Փաստ»Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Մա՛մ, երկար չեմ կարող խոսել, բոլորին կբարևես, կասես, որ ամեն ինչ լավ է». Վահագն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»«Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ»Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ»Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ»«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ»Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից