Երևան, 05.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր Կամենդատյան Պետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն Մանվելյան Փակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա Սողոմոնյան Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները Թաթոյանի սկանդալային բացահայտումը Խաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ» Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ» «Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ» Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ» Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»


Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական արժեքները, ինչպես, օրինակ՝ ազատությունները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, Եվրոպայի կողմից հռչակվել են որպես հիմնական առաջնահերթություններ։ Սակայն պրակտիկայում հաճախ երկակի, նույնիսկ բազմակի մոտեցումներ են դրսևորվում այդ արժեքների նկատմամբ։

Մենք բազմիցս ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, երբ, օրինակ՝ հաշվի առնելով ադրբեջանական էներգակիրների մատակարարումների թեման՝ Եվրոպայում աչք են փակում Ադրբեջանում հաստատված ավտորիտար բռնապետության համակարգի հակաժողովրդավարական բնույթի և այդ երկրի ղեկավարության կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա։ Հատկապես ցայտուն են Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները, երբ եվրոպական կառույցները իրենց գործելակերպով «կարմիր լույս» վառեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջ։ Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններից և էթնիկ զտումից հետո Ադրբեջանը ոչ մի եվրոպական կառույցից չհեռացվեց, ավելին՝ Ալիևին շարունակում են համարել «վստահելի գործընկեր»։

Եվրոպան նաև Հայաստանում առկա ժողովրդավարական իրավիճակի հետ կապված է երկակի չափանիշներով առաջնորդվում։ Օրինակ՝ ԵԽԽՎ-ն պարբերաբար քննարկում է ժողովրդավարական հարցեր՝ ներառյալ Հայաստանի ընտրություններն ու քաղաքական բևեռացումը։ Որքան էլ տարօրինակ է հնչում, ԵԽԽՎ Վեհաժողովը օրերս բանաձև է ընդունել, որում խորը մտահոգություն է հայտնում... Հայաստանի վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև «լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ»։ Հատկապես տարակուսելի է, որ եվրոպական այս կառույցում հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին են հատուկ նշել ու Բագրատ սրբազանի գործը հիշատակել, երբ դեռ չկա դատարանի վճիռ: Սա ի սզբանե կանխակալ մոտեցում է։ Փաստացի ստացվում է այնպես, որ ԵԽԽՎ-ն ոչ թե իշխանությանն է մեղադրում Եկեղեցու ներքին գործերին միջամտելու, կրոնական ազատությունը սահմանափակելու և մի շարք հոգևորականների հետապնդումների հարցում, այլ մեղադրական սլաքներն ուղղում է Եկեղեցու դեմ։

Մի՞թե Եվրոպայում կույր են, խուլ ու համր, և չեն տեսնում, չեն լսում, թե ինչ է կատարվում Հայաստանում, երբ իշխանության դիրքորոշման հետ անհամաձայնություն հայտնող քաղաքական գործիչները, հոգևորականները և անհատներն իսկույն հայտնվում են քրեական գործերի թիրախում, իսկ նրանց ազատությունը սահմանափակվում է։ Օրինակ՝ նախկին իշխանությունների օրոք, եթե որևէ ընդդիամադիր գործչի «մազ ծռվեր», ԵԽԽՎ-ից ու եվրոպական այլ կառույցներից սկսում էին մտահոգիչ ու դատապարտող հայտարարությունների տեղատարափով հանդես գալ։ Իսկ հիմա ուղղակի աչք են փակում աննախադեպ, խայտառակ չափերի հասնող հետապնդումների, քաղաքական ճնշումների և հակաժողովրդավարական այլ դրսևորումների վրա:

Հնարավոր է՝ Եվրոպայից եկող այսպիսի արձագանքների հետևում այլ հանգամանքներ են թաքնված։ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց քայլերին արտաքին «լեգիտիմություն» հաղորդել նրանով, թե իբր ցանկանում են պայքարել արտաքին ազդեցության՝ ի մասնավորի Ռուսաստանից եկող «հիբրիդային սպառնալիքի» դեմ։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ Եվրոպան, իր աշխարհաքաղաքական շահերից ու հակառուսական մոտեցումներից ելնելով, անտեսում է այն ժողովրդավարական արժեհամակարգը, որն իր համար առաջնահերթություն է հռչակել։ Ավելի ստույգ, ոչ միայն անտեսում է, այլև «կիրառում» է այնպես, ինչպես զուտ իր նեղ շահերն են թելադրում:

Հասկանալի է, որ Ուկրաինական պատերազմից ի վեր Եվրոպայում ռուսաֆոբիան հասել է ծայրահեղ աստիճանի, ու միտում կա յուրաքանչյուր գործընթացի հետևում ռուսական հետք փնտրել, բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարումը հնարավոր չէ անընդհատ կապել Ռուսաստանի գործոնի հետ։ Եթե իշխանություններն իրավական մահակն օգտագործում են ընդդիմադիրներին ու հոգևորականներին քաղաքական հետապնդումների ենթարկելու, նրանց ազատությունից զրկելու ու քաղաքականապես մեկուսացնելու համար, այս երևույթն ընդհանրապես ի՞նչ կապ ունի Ռուսաստանի հետ։ Կամ եթե իշխանությունների կողմից հարվածի տակ է հայտնվել ազգային ու հոգևոր արժեհամակարգը, որի արդյունքում ճնշումների ներքո են իրենց մեջ այդ արժեհամակարգը կրող ու տարածող անձինք, դրա հետ Ռուսաստանն ի՞նչ առնչություն ունի։ Բացի դրանից, եթե երկրում կան էլ որոշակի պրոռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժեր, ապա ժողովրդավարությունը ենթադրում է, որ այդ ուժերը ևս կարող են իրենց ասելիքը ներկայացնել հանրությանը և արժանանալ հասարակության վստահությանը կամ չարժանանալ։

Բայց Եվրոպայի կողմից աչառու մոտեցումը ավելի վտանգավոր երևույթի ի հայտ գալու պատճառ կարող է դառնալ։ Այն ճանապարհ է բացում բացարձակ ավտորիտարիզմին և տոտալիտարիզմին բնորոշ տարրերի երևան գալու համար, երբ քաղաքական այլախոհությունը և այլակարծությունը հետապնդվում են ու գանակոծվում։ Իսկ նման իրավիճակ կարող է լինել շատ շուտով, երբ ՀՀ իշխանությունները, տեսնելով, որ ամեն անգամ արժանանում են եվրոպական կառույցների թողտվությանը, կարող են հասնել նրան, որ Ռուսաստանի հետ «կապելու» անվան տակ հող նախապատրաստեն իրենց համար անցանկալի ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունն արգելելու նպատակով։

Այս դեպքում Եվրոպան ոչ թե հետևում է իր հռչակած սկբունքներին և նպաստում է Հայաստանի ժողովրդավարացմանը, այլ յուրօրինակ «հիբրիդային պատերազմի» միջոցով հիմքեր է նախապատրաստում Հայաստանի առանց այն էլ կաղող ժողովրդավարությունը գծերից գցելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միավորվում ենք՝ հաղթելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Մարտուն ԳրիգորյանՆոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր ԿամենդատյանՊետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն ՄանվելյանՓակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա ՍողոմոնյանUBPay-ը և MoneyTO-ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումներըԹաթոյանի սկանդալային բացահայտումը Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան «Քաղպայմանագիրը» նոր սահմանափակում է մոգոնում ԶԼՄ-ների համար Ձեռք բեր սմարթֆոն, ստացիր նաև սմարթ ժամացույց. Team-ի գարնանային ակցիան Շտապ օգնության բոլոր կանչերը դարձնելու ենք անվճար․ Հրայր ԿամենդատյանԻրանի կառավարման համակարգը ամուր է, որովհետև աշխատում է ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, իսկ մերը մկան ծակը մտնող էր. Արշակ Կարապետյան44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը պարտվեց Ադրբեջանին, քանի որ չուներ պետական, ռազմական կառավարման համակարգ. Արշակ Կարապետյան«Համահայկական ճակատ» շարժման անդամները շնորհավորել են Սպարապետի ծնունդը Սև արկղով բողոքի ակցիա ՀՀ կառավարության դիմացՏոկունություն և խաղաղություն ենք ցանկանում մեր բարեկամ ժողովրդին, երկնային հանգիստ՝ բոլոր նահատակներին. Ավետիք ՉալաբյանԳարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով Ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելով` փորձում են ստանալ թոշակառուների քվեն․ Դավիթ Հակոբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամները հարգանքի տուրք են մատուցել զոհված իրանցիների հիշատակին Կամուրջ, որ կառուցվեց 40 տարի և շահագործման հանձնվեց խորհրդանշական օր. «Փաստ»Բերքի երաշխավորված մթերում գյուղերում. ի՞նչ է առաջարկում այս տնտեսական ծրագիրը. Լևոն ՍարգիսովՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՄԱՐՏԻ). «Սառը պատերազմի» սկիզբը, Բոստոնյան սպանդը, լեհ մտավորականների ոչնչացումը. «Փաստ»Խաղաքարտերը խառնվել են, բայց վտանգները ևս աճել են. ի՞նչի կհանգեցնեն ամերիկյան «խաղային» պլանները. «Փաստ»Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի բաղադրիչ, որը երկարացնում է պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը։ Միավորվում ենք, քանի որ այս իշխանության ապազգային քաղաքականությունն անընդունելի է․ Արսեն ԳրիգորյանԱյն մասին, թե ինչու պետք վերաֆորմատավորել մեր քաղաքական դաշտը, և ազատել մեր ժողովրդին վատի և վատագույնի միջև ընտրելու կեղծ երկընտրանքից. ՉալաբյանԻնչու է Իրանում պատերազմը միջազգային իրավունքի համար դառնում շրջադարձային պահԻնչպե՞ս է առաջարկվում նվազեցնել դեղերի գները Հայաստանում Նոր տեղեկատվական արշավ և ընտրությունների կեղծում. «Փաստ»Տնտեսական զարգացման նոր օրակարգ. որքանո՞վ իրատեսական է «Ուժեղ Հայաստան»-ի ծրագիրը «Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ»«Սա կոնֆլիկտի հերթական կամ հաջորդ փուլին հանգեցնող երևույթ է, որը չի կարելի անվանել խաղաղության կոնցեպտ կամ հարատև խաղաղություն». «Փաստ»Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»Սկսել են ավելի մեծ թափով գերծանրաբեռնել դատարանները. «Փաստ»Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել․ ձեզ վստահելը հանցագործություն է․ Քրիստինե Վարդանյան Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամԻնչքան անլուրջ եք մոտեցել․ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում. Խամոյանը՝ ՓաշինյանինԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ ՍպերցյանՔիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ Կարապետյան