Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ


Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան Արտենյան

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․

Սամվել Կարապետյանը եւ եկեղեցաշինությունը
Մաս-1
Սովետական տարիներին Տաշիրի շրջանում ոչ միայն գործող եկեղեցի չկար, այլ , ընդհանրապես, եկեղեցի չկար։ Մեծավանի հին գերեզմանի տարածքում կար մի փոքրիկ վանք, այնտեղ ամբողջ շրջանը եւ դրսից եկած շատ հյուրեր ամեն տարի Վարդավառի տոնն էին տոնում մեծ շուքով։ Մի փոքրիկ, լքված ու խարխուլ վանք էլ Լեռնահովիտի գերեզմանի մուտքի մոտ կար։ Կային մեծաթիվ ուխտատեղիներ՝ ժողովուրդը մոտակա բարձունքների վրա՝ բնական ժայռերի մեջ (Բլուգսար), ձեռնաշեն (Կարճադոշ, Ամենափրկիչ, Վանքիսար) կամ դրանց համադրությամբ (Լոք) մատուռ էր կահավորում եւ ուխտատեղի դարձնում։
Երբեմն Ստեփանավանից, Կիրովականից եւ հազվադեպ՝ Էջմիածնից քահանա էր գալիս շրջանի գյուղեր՝ մկրտելու երեխաներին։ Ավելի հին սերնդից շատերը մկրտված կամ կնքված էլ չէին։
 
1990 թ. Տաշիրի գլխավոր (եւ միակ) ճարտարապետ Ռազմիկ Մելոյանը հղացել էր մի գեղեցիկ եկեղեցու նախագիծ եվ արդեն գրեթե անհույս ներկայացնում էր՝ ում պատահեր։ Այդ գեղեցիկ եւ շատ արդիական ստեղծագործական հղացմանը ո’չ որեւէ պաշտոնյա էր սատարել՝ հարուստ, թե համեստ, ո’չ որեւէ ունեւոր գործունյա՝ այն ժամանակի «ցեխավիկ» կամ խոպանի «փոդրատչի» (подрядчик), ո’չ էլ որեւէ հաջողակ «կոոպերատոր»։ Վերջին հույսը՝ հանգանակություն կազմակերպելու փորձն էլ արդյունք չէր տվել։ Ռազմիկին մնացել էր միայն ժամանակ առ ժամանակ սեփական ստեղծագործությամբ իր հիացմունքը վերապրել՝ ցուցադրելով էսքիզները բոլորին, ով թեկուզ փոքր ինչ հետաքրքրություն էր ցուցաբերում։
 
Եվ մի օր շրջանի երիտասարդ պաշտոնյաների եւ ընկերների շրջապատում Ռազմիկի՝ եկեղեցու էսքիզների հերթական ոգեւորված ցուցադրման ժամանակ նախագիծը տեսավ ու գաղափարն ակնթարթորեն ընկալեց այն ժամանակ դեռ 25-ամյա Սամվելը եւ առանց երկմտելու, առանց վարանելու հստակ ու աներկբա հայտարարեց՝ ինքը կկառուցի՛ այդ եկեղեցին։
 
25-ամյա Սամվելը, վստահ ու հաստատ հայտարարեց, որ ոչ մի հանգանակության կարիք չկա. ի’նքը կկառուցի Տաշիրի եկեղեցին։
Չեմ հիշում, որ ներկաներից որեւէ մեկը կասկածեց՝ բոլորն էլ լավ գիտեին Սամվելին՝ Կարենի փոքր եղբորը, ով արտադրական կարիերայում ոստյուններով էր առաջ գնում եւ ով առաջիններից մեկն էր շրջանում «կոոպերատիվ» հիմնել («Զենիթ») ու շռնդալից հաջողություններ էր գրանցում։
 
Եւ կառուցեցի՛ն։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, Տաշիրում կառուցեցին հետսովետական Հայաստանի առաջին եկեղեցին։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, առնվազն 80 տարվա դադարից հետո Հայաստանում կառուցեցին առաջին եկեղեցին։
 
Իհարկե, այնպես արագ եւ հեշտ չեղավ, ինչպես թվում էր։
Երկու եղբայրներով դեռ այնքան հարցեր ունեին լուծելու մինչ շինարարության սկիզբը՝ արժանի տեղի ընտրությո՛ւն, հողհատկացումնե՛ր, հողերի ձեռքբերումնե՛ր, դեռեւս Սովետական երկրում թուլտվություննե՛ր։ Հետո պարզվեց, որ Մայր Աթոռի հետ պետք է համաձայնեցվեին նախագծերը եւ բազմիցս փոփոխվեին։ Ո՞ր ճարտարապետը կարող էր այն ժամանակ իմանալ եկեղեցաշինական բազմաթիվ կարգերն ու պահանջները։
 
Եկեղեցու հիմնօրհնեքը կատարեց Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինը։ Նրա խոսքն անկեղծ էր, ազդեցիկ եւ այնքա՜ն հզոր, որ մարկանց թվում էր, թե իրենց միջով բարձրավոլտ հոսանք էր հողանցվում: Նա փառաբանում էր Աստծուն այն բանի համար, որ Աստված արժանացրեց իրեն տեսնելու այն օրը, երբ Հայաստանում հայաստանահայի ձեռամբ եկեղեցի է կառուցվում։ (մեծ հույս ունեմ, որ նկարահանումների՝ այն ժամանակի սակավ հնարավորություններով տեսագրությունը պահպանվել է):
Ավա՜ղ, Վեհափառ Հայրապետը չապրեց մինչեւ եկեղեցու բացվելը, եւ Տաշիրի ու հետսովետական Հայաստանի առաջին նորակառույց եկեղեցին օծեց նորընտիր-նորօծյալ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը։
 
Աստծո գործերն անքննելի են։
Փա՛ռք Ամենակարողին…
 

«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինԻշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում. Աբրահամյան Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա ՍողոմոնյանՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ ԱսրյանՄտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն. Ալիկ ԱլեքսանյանԻրանը գնում է վա-բանկ Ճապոնիան 2025 թվականին շահագործման է հանձնել 5,8 ԳՎտ արևային հզորություններ Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ ԿարապետյանՀուսանք՝ Ադրբեջանն ու Իրանը խոհեմություն կունենան տարածաշրջանում գեոպոլիտիկ նոր անվտանգության օջախ չստեղծելու հարցում. Մհեր ԱվետիսյանՀայաստանի Հանրապետությունում 230 դպրոց փակման վտանգի տակ է․ Մենուա ՍողոմոնյանՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ներկայացնեմ մեր տնտեսական հինգ քայլերից հինգերորդը. Հարություն ՄնացականյանԿարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ. Էդմոն ՄարուքյանUcom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է. նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է. Գագիկ ԾառուկյանԵրբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը Կդադարեցվի Տաշիր քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել մեր մեծերի մասին. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու է Փաշինյանի քարոզարշավը ձախողվում, և թե ինչպիսի իշխանություն է մեր ժողովրդի առողջ դատող մեծամասնությունը ցանկանում տեսնել նրա փոխարեն. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ