Երևան, 15.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը՝ աշխարհաքաղաքական սայթաքուն լանջին. հեքիաթը՝ որպես նախընտրական հարթակ. «Փաստ» Թրամփը կորցրե՞լ է հետաքրքրությունը TRIPP-ի նկատմամբ. «Փաստ» «Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Փոփոխություններ վարորդական վկայական ստանալու քննությունների գործընթացում. «Փաստ» Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ»


Հայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը

Քաղաքական

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Հայաստան տեղի է ունենում մի փուլում, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հակամարտությունը հասել է բացահայտ գագաթնակետին։ Եկեղեցու շուրջ զարգացումները վաղուց արդեն դուրս են եկել ներքին քաղաքական դաշտից և դարձել միջազգային քննարկումների առարկա՝ առաջացնելով լուրջ անհանգստություն թե՛ սփյուռքում, թե՛ արևմտյան քաղաքական ու իրավապաշտպան շրջանակներում։ Այս ֆոնին օրինաչափ հարց է հնչում՝ արդյո՞ք ԱՄՆ փոխնախագահը կարձագանքի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հալածանքներին և կփորձի պաշտպանել դարավոր ազգային ինստիտուտը։

Հայաստանի գործող իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները վերջին ամիսներին բացահայտորեն քննարկվում են ամբողջ աշխարհում։ Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումները, կալանավորումները, եկեղեցական կառույցների գործունեության սահմանափակումները և իշխանությունների հրապարակային հռետորաբանությունը ձևավորել են մի իրավիճակ, որը շատերի կողմից գնահատվում է որպես կրոնական ազատության խախտում։ Հենց այս պայմաններում է Հայաստան սպասվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը։

Վենսի Հայաստան ժամանման պահին կուտակվել են Հայաստանի կառավարության գործողությունների բացահայտ դատապարտման բազմաթիվ փաստեր։ Եկեղեցու դեմ տարվող քաղաքականությունը քննադատության է արժանացել արևմտյան տարբեր կառույցների, փորձագետների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Այս արձագանքները վկայում են, որ խնդիրը այլևս չի դիտարկվում որպես տեղական հակասություն, այլ ընկալվում է որպես արժեքային և քաղաքակրթական հարց։

Հատկանշական է, որ Ջեյ Դի Վենսը բազմիցս հրապարակայնորեն ընդգծել է իր քրիստոնեական ինքնությունը և խոսել կրոնի կարևորության մասին հասարակության կյանքում։ Այդ դիրքորոշումը հիմք է տալիս ենթադրելու, որ նա չի կարող անտարբեր մնալ Եկեղեցու նկատմամբ ճնշումների և հալածանքների նախադեպերի նկատմամբ։ Հանրային հետաքրքրությունը կենտրոնացած է այն հարցի վրա, թե ինչ արձագանք կունենա ԱՄՆ փոխնախագահը և արդյոք նա կփորձի իր ազդեցությունը օգտագործել՝ պաշտպանելու հայ ժողովրդի դարավոր ինքնության կարևորագույն կառույցը։

Այն, որ հակամարտությունը ստացել է միջազգային հնչեղություն, հաստատվում է մի շարք փաստերով։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում քննարկվել են Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև լարվածության հետ կապված հարցեր։ Վեհաժողովի ընդունած փաստաթղթերում արտահայտվել է խոր մտահոգություն վարչապետի և Եկեղեցու ղեկավարության միջև հակամարտության վերաբերյալ։ Սա ինքնին խոսում է խնդրի միջազգային մակարդակի մասին։

Աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական սփյուռքի ներկայացուցիչները ևս դժգոհություն են հայտնել կառավարության կողմից Եկեղեցու դեմ ձեռնարկված քայլերից։ Նրանց գնահատմամբ՝ տեղի ունեցողը հարված է ոչ միայն եկեղեցական ինստիտուտին, այլև համահայկական միասնականությանը։ Հակամարտությունը բարձրաձայնվել է նաև Վաշինգտոնում անցկացվող ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովում, որտեղ իրավաբան Արամ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից Եկեղեցու գործերին անօրինական միջամտության կոնկրետ դեպքեր՝ դրանք բնորոշելով որպես բռնապետական մեթոդներով իրականացվող ճնշումներ։

Կրոնի կամ համոզմունքի ազատության եվրոպական ֆորումը ևս ուշադրություն է հրավիրել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանը հանդես եկող եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների և հոգևորականների ձերբակալությունների ու կալանավորումների վրա։ Կազմակերպության գնահատմամբ՝ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքների զգալի մասը կեղծ է, իսկ իրականացվող քաղաքականությունը վտանգում է կրոնական ազատության հիմնարար սկզբունքները։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Եկեղեցու շուրջ իրավիճակը դարձել է միջազգային օրակարգի մաս։

Միացյալ Նահանգները հաճախ հանդես է գալիս որպես միջնորդ և խաղաղարար՝ աջակցելով տարբեր երկրներում կրոնական և քաղաքական հակամարտությունների լուծմանը։ Այդ պատճառով հանրային շրջանակներում ակնկալիք կա, որ այս դեպքում ևս ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչը կարձագանքի և գոնե քաղաքական ու բարոյական աջակցություն կցուցաբերի ճնշման տակ հայտնված հոգևորականներին։

Այսպիսով, ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան ընկալվում է ոչ միայն որպես դիվանագիտական իրադարձություն, այլև որպես լուրջ փորձություն արժեքների տեսանկյունից։ Հասարակությունը սպասում է պարզ ու հստակ պատասխանների՝ կխոսի՞ արդյոք Ջեյ Դի Վենսը Հայ Առաքելական Եկեղեցու հալածանքների մասին, և կդառնա՞ նա միջազգային այն ձայներից մեկը, որը կկանգնի հայ ժողովրդի դարավոր հոգևոր և ազգային ինքնության պաշտպանության կողքին։

Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. Փաշինյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Հունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ ԱլեքսանյանՄերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԳոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարանԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ ԿարապետյանԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե էշ-էշ ելույթ մի ունեցեք , դուք միջազգային ՉՄՈ եք․ Արշակ Կարապետյան76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել Գոհարին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան. Ալիկ Ալեքսանյան«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տնային կալանքը կալանքին համարժեք խափանման միջոց է, դա էլ ենք առարկելու․ ՎարդևանյանՀրդեh է բռնկվել Չինաստանում BYD-ի բազմամակարդակ ավտոկայանատեղիում Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան․ ՕհանջանյանՔՊ-ին կարելի է բացահայտ բարեգործություն, մեզ չէ՞․ ՄելոյանԷներգետիկ անցումը դառնում է համակարգված․ դերակատարները միավորվում են մեկ հարթակումԹուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր Միշտ բոլոիդ հետ եղել եմ կապի մեջ, սակայն քաղաքական հայտ ներկայացնելուց հետո հարուցվեցին գործեր․ Արշակ ԿարապետյանԳոհար Ղումաշյանի երկու ամսականը չլրացած փոքրիկը քաղցած նրան է սպասում. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով Իրանի կրած վնաuը կազմում է 270 միլիարդ դոլար. Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչԴադարեցնենք բռնապետությունը. վաղը, Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև, ժամը 12:00-ին․ «Ուժեղ Հայաստան»Ես կյանքում նահանջի հրաման չեմ տվել․ Գեներալ ԿարապետյանԻրանը ԱՄՆ-ին հայտնել է հինգ տարով միջnւկային ծրագրից հրաժարվելnւ պատրաստակամության մասին. NYTՆման բաներով մեզ վախեցնել չեն կարող. իրենք են վախենում, որ ուժեղ Հայաստան ենք ունենալու. ԱլեքսանյանՄի գործարանատիրոջ ու Գոհար Ղումաշյանի զրույցն է դիտվել որպես ընտրակաշառքի խոստում. Մամիկոն Ասլանյան«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան «Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն Իսկապես զարմացած եմ․ Վարդևանյանը՝ Ղումաշյանի ձերբակալության մասին«Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական պրոցեսներ են, բայց վախեցող չկա․ (տեսանյութ)Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը. Ձերբակալվել է Գոհար ՂումաշյանըՏիգրանաշենն ունի ռազմավարական դիրք և նշանակություն Հայաստանի համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի մասնակցությամբ Սյունիքում մեկնարկում է կենսական նշանակության խոշոր ջրային ծրագիր․ 4320 բնակիչ կստանա կայուն ոռոգման ջուր Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիսԱՄՆ-ի ռազմական պոտենցիալը մի քանի անգամ ավել է քան Իրանի , բայց դա հաղթանակ չբերեց ԱՄՆ--ին. Արշակ Կարապետյան «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա Մաթևոսյան