Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան


Բացառիկ գեղեցիկ մարզաձև, որը համադրում է բարձր արվեստն ու սպորտը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Միլանում անցկացվում են Ձմեռային օլիմպիական խաղերը: Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի գեղասահքը, որը համարվում է ամենագեղեցիկ մարզաձևերից մեկը, որը համադրում է բարձր արվեստն ու սպորտը: Իսկ ի՞նչ պատմություն ունի այն:

Հնագետները շատ եվրոպական երկրներում են հայտնաբերել փայտից և ոսկորից պատրաստված ամենապարզունակ հին չմուշկներ։ Ենթադրվում է, որ դրանց ծագումն սկսվել է բրոնզի դարից (մ.թ.ա. 3500– 1200 թվականներ)։ Այդ սարքերը թույլ էին տալիս որսորդներին և ճանապարհորդներին շատ ավելի արագ շարժվել, բայց, անշուշտ, հարմար չէին գեղասահքի համար։ Իսկ գեղասահքի պատմությունն սկսվել է միջնադարից։ Պատմաբանները կարծում են, որ այդ մարզաձևը ծագել է այն արհեստավորների շնորհիվ, որոնք ոսկորի փոխարեն չմուշկների համար պատրաստել են երկաթե շեղբեր։ Հոլանդացիներն առաջինն էին, որ աշխարհին են ներկայացրել նման չմուշկներն ու բուն գեղասահքը։ Հետաքրքիր է, որ մինչև 16-րդ դարը գեղասահքի մեջ չէին ներառվում ցատկերը, մարմնամարզական շարժումները և որոշակի այլ «տրյուկները»։ Գեղասահորդի նպատակն էր սառույցի վրա հնարավորինս շատ տարբեր կերպարներ և նախշեր նկարել՝ առանց ընկնելու և նրբագեղ կեցվածքը պահպանելով։ Հետո գեղասահքը Եվրոպայից անցել է Ամերիկա։ 18-րդ դարում Միացյալ Նահանգներում ակտիվորեն կառուցվել և բացվել են դպրոցներ և կրթական հաստատություններ երիտասարդ չմշկասահորդներին մարզելու համար։ Մարզաձևի տեխնիկան զարգացել և կատարելագործվել է, փորձարկվել են չմուշկների արտադրության համար նախատեսված տարբեր նյութեր։ 19-րդ դարի կեսերին այդ՝ գրեթե բոլոր ժամանակակից նորարարությունները մանրամասն նկարագրված են Գլազգոյի չմշկասահքի միության նախագահ Անդերսոնի գրքում։

Պարող, չմշկասահորդ Ջեքսոն Հեյնսն է աշխարհին ներկայացրել գեղասահքի նոր ոճը, որը ներառում էր չմշկասահք երաժշտության ներքո, պարային շարժումներ և պտույտներ։ Ավելին, հենց Հեյնսն է հորինել չմուշկները կոշիկներին ամուր պտուտակելու գաղափարը, քանի որ նախկինում դրանք ամրացվում էին ժապավեններով և հաճախ ընկնում էին։ 1860ական թվականներին նա իր նոր չմուշկներով շրջագայել է Ամերիկայում և Եվրոպայում ու մեծ գովասանքի արժանացել։

1871 թվականին գեղասահքի՝ որպես սպորտ ճանաչվելուց հետո սկսվել են պարբերաբար մրցումներ անցկացվել։ 1882 թվականին Վիեննայում անցկացվել է գեղասահքի առաջին պաշտոնական մրցաշարը, որին մասնակցել են պրոֆեսիոնալ գեղասահորդների փոքրաթիվ խմբեր։ Հաջորդ մրցույթը, որը տեղի է ունեցել 1890 թվականին Սանկտ Պետերբուրգում, գրավել է աշխարհի լավագույն չմշկասահորդներին Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից և այլ երկրներից։

1892 թվականին հիմնադրվել է Գեղասահքի միջազգային միությունը։ 1891 թվականին Գերմանիայում անցկացվել է Եվրոպայի առաջին առաջնությունը, իսկ 1896 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ աշխարհի առաջնությունը։ Կանանց աշխարհի առաջին առաջնությունը տեղի է ունեցել Շվեյցարիայում 1906 թվականին։

Գեղասահքն առաջին անգամ ներառվել է 1908 թվականի Օլիմպիական խաղերի ցուցադրական ծրագրում, և միայն 1924 թվականին է այն դարձել առաջին Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրի մաս։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ պրոֆեսիոնալ գեղասահորդների ծրագրերը ներառում էին ոչ ավելի, քան երկու կամ երեք ցատկ։ Ամեն ինչ փոխվել է, երբ ամերիկացի Դիկ Բաթոնը ներկայացրել է ծրագիր՝ ցատկերի լայն տեսականիով, այդ թվում՝ առանցքային ցատկով։ Այդ ժամանակվանից ի վեր ցատկերը գեղասահքի մրցումների պարտադիր մասն են դարձել։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան