Երևան, 09.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ


Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում միջազգային բարձր մակարդակի այցելությունների և արտաքին դերակատարների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի նկատմամբ հանրային արձագանքը միշտ էլ արտահայտվել է հույզերով ու երբեմն չափազանցված սպասումներով:

Սոցիալական մեդիայում և լրատվական դաշտում հաճախ ձևավորվում է այնպիսի տրամադրություն, որ եթե Հայաստան է ժամանում որևէ ազդեցիկ երկրի ղեկավար կամ բարձրաստիճան պաշտոնյա, ապա դա ազդարարում է էական փոփոխությունների սկիզբ՝ թե՛ երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, թե՛ անվտանգային ճակատում, թե՛ տնտեսական գործունեության հնարավորություններում։ Այս իրավիճակը խորապես արմատավորված է նորանկախ պետականության պատմական փորձի, շարունակվող անվտանգային սպառնալիքների, հասարակության երկարամյա սպասումների և կախվածության հոգեբանության մեջ։ Մշտապես առկա է դրսից փրկություն որոնելու հույսը, խնդիրների լուծման բանալին դրսում տեսնելու աշխարհայացքը, ինչը պայմանավորված է ինչպես փոքր երկրի դիրքով, այնպես էլ անցած տասնամյակների՝ արտաքին աշխարհից եկած օգնության առկայությամբ ու դրա նկատմամբ չափազանցված գնահատականի ձևավորմամբ։

Հենց այստեղ է, որ առաջանում է այցելությունների և նրանց ակնկալվող հետևանքների վերաբերյալ վերացական ու իրական սպասումների բախումը, ուր հանրային զգայական ընկալումները գերակշռում են քաղաքական վերլուծության սառնությամբ:

Երբ երկրի համար առանցքային տերությունների պատվիրակություններ են գալիս Հայաստան, հանրային դաշտի մի զգալի հատվածի շրջանում արմատավորվում է այն համոզմունքը, որ տվյալ այցով ոչ միայն Հայաստան-հյուրընկալվող երկիր հարաբերություններն են նոր թափ ստանում, այլև տրվում է ազդակ, թե տեղի է ունենում շրջադարձ, բեկումնային փոփոխություն տարածաշրջանային զարգացումների և երկրի ապագայի հարցում։ Օրինակ՝ ԱՄՆ փոխնախագահի, Ֆրանսիայի նախագահի կամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները շատ հաճախ ընկալվում են որպես երաշխիք, թե Հայաստանը կփոխի իր ռազմավարական կողմնորոշումը, կկտրի կապերը Ռուսաստանի հետ կամ ձեռք կբերի նոր անվտանգային ու տնտեսական հովանոց։

Սակայն իրականության մեջ այցերն իրենցից ներկայացնում են աշխարհաքաղաքական հարաբերությունների ռազմավարական խճանկարների փոքրիկ դրվագներ, որոնք սովորաբար չեն հանգեցնում ակնթարթային, առավել ևս՝ արմատական տեղաշարժերի։ Այս համատեքստում, օրինակ՝ չպետք է գերագնահատել այցելությունների ընթացքում ստորագրված հուշագրերը և հայտարարել, թե միանգամից շրջադարձային փոփոխություններ են սպասվում։ Դրանք, որպես կանոն, հիմնականում անկյունաքարային, սկիզբ դնող և երկարատև գործընթացների մեկնարկի ազդակներ են, որից մինչև իրական արդյունք՝ ենթակառուցվածքների ստեղծում, տնտեսական շահեր կամ անվտանգության փոփոխություն, կարող է տարիներ պահանջվել։

Հայկական ներքին դիսկուրսի մյուս հատկանիշներից է հասարակության լայն հատվածի հույսերի ողջ առանցքը տեղափոխել այցերի և միջազգային հարթակից հնչած աջակցության հայտարարությունների ու փաստաթղթերի վրա՝ ի հակադրություն ադրբեջանական կամ թուրքական կողմերից եկող ռազմական և քաղաքական սպառնալիքների։ Սա հաճախ դառնում է, այսպես ասած, «ուզվորության» տրամադրությունների աղբյուր, երբ անհատները կամ քաղաքական դերակատարները պետականության հզորացման բնական մեխանիզմները փոխարինում են արտաքին օգնության սպասումով։ Արդյունքում այցելությունները ձևափոխվում են «փրկչական ուժի» սպասման հանգրվանի, մինչդեռ հիմնական շահառուն պետք է լինի ոչ թե այցի արարողակարգային մասը, այլ դրա բովանդակային ենթատեքստը։

Հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե միայն այն հնչեղ հայտարարություններին, որ ասվեցին որևէ մամուլի ասուլիսի ընթացքում, այլ գործողության բուն ծրագրերին, ճանապարհային քարտեզներին, իրատեսական նախաձեռնություններին, իրականացվող ֆինանսավորմանը, մշտադիտարկման մեխանիզմներին։ Բայց այստեղ վերստին առաջանում է այն մտավախությունը, որ ձևականության գերակայությունը հաճախ ձևավորում է հանրային մտածողությունը՝ ի վնաս կոնկրետ ու չափելի արդյունքների։

Միևնույն ժամանակ, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, մասնագետների մեկնաբանությունների դաշտում հաճախ հանդիպում ենք այցելությունները միայն աշխարհաքաղաքական տրամաբանության կամ ենթատեքստի տակ արվող մեկնաբանություններին։ Յուրաքանչյուր այց, ստորագրված հուշագիր կամ համագործակցության հռչակում դիտվում է որպես արտաքին քաղաքական գծի ընդլայնման կամ շրջադարձի նշան, երբ Հայաստանի այս կամ այն գործընկերոջ հետ հարաբերությունների սերտացումը միաժամանակ ընկալվում է որպես հակասություն մյուսի հետ։ Օրինակ՝ ԱՄՆ կամ ԵՄ բարձր պաշտոնյայի այցերը շատերի համար ձեռք են բերում հակառուսական աստառ, հաճախ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում են այնպիսի մեկնաբանություններ, թե այցը նշանակում է Ռուսաստանի ազդեցության կտրուկ նվազում, նոր անվտանգության համակարգի կամ տնտեսական դաշտի փոփոխում։ Այդուհանդերձ, ոչ մի կոնկրետ այց կամ հայտարարություն չի կարող կախարդական փայտիկ դառնալ, ինչը կձևափոխի աշխարհաքաղաքական դաշտը՝ հաշվի չառնելով օբյեկտիվ փոխկապակցվածությունը, ընդհանուր շահերը, տնտեսական համագործակցության դաշտը և եղած սահմանափակումները։

Այս համատեքստում մասնավորապես անընկալելի են այն մեդիա և քաղաքական ուղերձները, որոնցով օժանդակվում է հասարակական տրամադրությունների բևեռացումը։ ՀՀ իշխանությունները հաճախ պաշտոնական ելույթներում ընդգծում են, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ մնում են գործընկերային, փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել, բայց, միևնույն ժամանակ, ներսում ոչ միայն թույլ են տալիս, այլև հենց խրախուսում են հակառուսական բևեռացումը։ Ընդ որում, ոչ միայն փորձագիտական հանրույթի միջոցով, այլև հենց իրենց՝ իշխանության ներկայացուցիչների, որոնք նույնիսկ մի քանի օրվա մեջ թույլ են տալիս տարաբևեռ հայտարարություններ, ասենք՝ Մոսկվայում ու Երևանում: Դ

րան զուգահեռ, արևմտյան ուղղությամբ այցերն ուղեկցվում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ռևերանսներով, որոնք հաճախ ընկալվում են որպես դիրքավորման փոփոխություն, ռազմավարական կողմնորոշման կասկածելի փորձեր, բայց իրականում մնում են ձևական շրջանակների մեջ։

Քանի դեռ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում չկա հստակ և ինքնուրույն ռազմավարական համոզմունք՝ հարաբերությունները առանց երրորդ կողմից կախման մեջ դնելու տրամաբանության ներքո զարգացնելու առումով, այցերը կարող են դառնալ քաղաքական տարբեր ուղղությունների միջև մանևրի շերտեր՝ առանց նկատելի և գործնական տեղաշարժերի։ Խիստ կարևոր է արտաքին գործընկերների աջակցության շրջանակում զուտ իրատեսական մոտեցումներ որդեգրելը։ Այցելությունները կարող են լինել ճանապարհի սկիզբ, համագործակցության դուռ, բայց հիմնական նշանակությունն ունեն, եթե դրանք լցվում են բովանդակային աշխատանքով, փոխշահավետ ծրագրերով, կոնկրետ ներդրումներով ու արդյունքներով։

Հակառակ դեպքում, ձևական այցերը, հայտարարությունները կամ բանավոր հավաստիացումները չեն կարող լուծել Հայաստանի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները, որոնք պահանջում են մեկ այլ մակարդակի կառավարում, մարտավարական պլանավորում ու ներքին ռեսուրսների մոբիլիզացում։ Օրինակ՝ անցյալ տարվանից սկսած քննարկվում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև միջուկային համագործակցության հարցը, իսկ օրերս էլ ԱՄՆ փոխնախագահի այցելության ժամանակ ստորագրվեց Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը։ Ու սա առիթ է դարձել ոմանց համար խոսելու Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին ու խրոխտ կերպով հայտարարելու, թե ԱՄՆ-ը մոդուլային ատոմակայան է կառուցելու Հայաստանում։

Բայց թեման դեռ հում է, այ, երբ հստակ լինի, այդ թվում՝ փաստաթղթային տարբերակով, որ Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան է կառուցվելու, արդեն ուրիշ հարց։ Թե չէ շատերը սովոր են «ձուկը ջրում բազար անել»։ Այսինքն՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել այցերի, քննարկումների ու փաստաթղթերի բովանդակային կողմին, թե Հայաստանն ինչ է ստանում։

Իրական դիվանագիտությունը զուրկ է զգայական թռիչքներից ու արագ աղմուկներից։ Խոսքը վաղվա օրը կառուցելու և ներդրումային միջավայրը արդիականացնելու մասին է այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք նախատեսում են տեխնոլոգիական, կրթական, տնտեսական և անվտանգության ոլորտների փոխակերպում՝ հաջորդական ու հետևողական քայլերի միջոցով։ Ու որքան էլ կարևոր և որոշիչ կարող են լինել միջազգային աջակցությունը, այցելությունները, փոխայցերը և փոխշահավետ ծրագրերը, դրանք, միևնույնն է, երբեք չեն կարող փոխարինել ներքին պետական ինստիտուտների ամրապնդմանը, հասարակական պատասխանատվության բարձրացմանը, իրավական միջավայրի կայունացմանը, տնտեսական խթանների ձևավորմանը և ինքնուրույնության մշակույթի կայացմանը։

Հայաստանը կարող է արժանանալ աշխարհաքաղաքական սուբյեկտների կայուն ու հարգալից վերաբերմունքի, աջակցություն ստանալ համաշխարհային կենտրոններից միայն այն դեպքում, երբ ինքը ունի կայացած ինստիտուտներ, հանրության վստահություն, պատասխանատու իշխանություն, թափ հավաքող տնտեսություն, հզոր բանակ ու քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակ։ Հայաստանի ներքին անվտանգության, զարգացման ու կայունության բանալին նախ և առաջ երկրի ներսում է, իսկ արտաքին գործընկերների օգնությունը միշտ պետք է դիտվի որպես լրացուցիչ լիցք մեր սեփական հնարավորություններին։ Այսինքն, մեր պետությունը պետք է քաշ հավաքի, որ մեզ հետ արտաքին ուժերը հաշվի նստեն։

Յուրաքանչյուր քաղաքացի իր կրթության, աշխատանքի, քաղաքացիական դիրքորոշման, հանրային կյանքի ակտիվ մասնակցության միջոցով կարող է իր բաժինն ունենալ Հայաստանի հզորացման գործում, քանզի միայն դրսից փրկություն է փնտրում այն ժողովուրդը, որն ինքնուր

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա ՍողոմոնյանՇնորհավորո՛ւմ ենք բարեկամ Իրանի նորընտիր Գերագույն Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին. Խաչիկ ԱսրյանՄտահոգիչ միտումներ հայաստանյան արևմտամետների համար Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծմանը Ուժեղ կանայք են կառուցում ուժեղ հասարակություն. Ալիկ ԱլեքսանյանԻրանը գնում է վա-բանկ Ճապոնիան 2025 թվականին շահագործման է հանձնել 5,8 ԳՎտ արևային հզորություններ Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ ԿարապետյանՀուսանք՝ Ադրբեջանն ու Իրանը խոհեմություն կունենան տարածաշրջանում գեոպոլիտիկ նոր անվտանգության օջախ չստեղծելու հարցում. Մհեր ԱվետիսյանՀայաստանի Հանրապետությունում 230 դպրոց փակման վտանգի տակ է․ Մենուա ՍողոմոնյանՄեր հաջորդ վարչապետն անկոտրում մարդ է․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Ներկայացնեմ մեր տնտեսական հինգ քայլերից հինգերորդը. Հարություն ՄնացականյանԿարո՞ղ եք վերջապես հանգիստ մնալ և մեր պետությանը ոչ մի վնաս չտալ. Էդմոն ՄարուքյանUcom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը Վստահությամբ կարող եմ ասել՝ հայ կինը յուրահատուկ է. նա ընտանիք ստեղծող, պահող և ամրապնդող մեծ ուժ է. Գագիկ ԾառուկյանԵրբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Վարձով կացարանից դեպի սեփական օջախ. Սամվել Կարապետյանի 20 հազար մատչելի բնակարանի ծրագիրը Կդադարեցվի Տաշիր քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Պետության պարտքը պետք է լինի հոգ տանել մեր մեծերի մասին. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու է Փաշինյանի քարոզարշավը ձախողվում, և թե ինչպիսի իշխանություն է մեր ժողովրդի առողջ դատող մեծամասնությունը ցանկանում տեսնել նրա փոխարեն. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանը