Երևան, 08.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Դո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբ Ամռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանը Ինչպե՞ս կարող է իրանական ճգնաժամը ազդել Հայաստանի վրա. «Փաստ»


Երրորդ ժամկետի հավակնություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մասին

Քաղաքական

Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր լարում է ձևավորվում՝ պայմանավորված գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր երրորդ ժամկետի թեմայով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի բացման ընթացքում «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը կոշտ գնահատականներով անդրադարձավ վարչապետի պաշտոնավարման ուրվագծվող շարունակությանը՝ այն համարելով անընդունելի և վտանգավոր պետականության համար։

Իր ելույթում Կարապետյանը շեշտեց, որ ութ տարի իշխանության ղեկին գտնված վարչապետի երրորդ ժամկետի հավակնությունը դուրս է քաղաքական պատասխանատվության տրամաբանությունից։ Նրա խոսքով՝ հասարակությունն արդեն երկու անգամ վստահության քվե է տվել գործող իշխանությանը, և այդ երկու փուլերի արդյունքները, ըստ ընդդիմադիր գործչի, ծանր հետևանքներ են ունեցել երկրի համար։

«Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ։ Այսօր մեր երկրում կա ընտրություն՝ ենթարկվել, թե գործել, մնալ, թե գնալ ավելի ապահով տեղ։ Կա ընտրություն գյուղացու համար՝ մշակել հայրենի հողը, թե թողնել ու գնալ օտար երկիր աշխատելու։ Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած։ Ութ տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետ է ուզում։ Ասում է՝ ինձ տվեք երրորդ շանս», – հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Նրա գնահատմամբ՝ առաջին ժամկետում իշխանությունը, ինչպես ինքն է պնդում, կորցրել է Արցախի մեծ մասը, թուլացրել բանակը և ենթարկեցրել դատական համակարգը։ Երկրորդ ժամկետը, ըստ նրա, նշանավորվել է Արցախի վերջնական կորստով, ներքին քաղաքական լարվածությամբ, տնտեսական ծանրաբեռնվածությամբ և հասարակության բևեռացմամբ։ Կարապետյանը նաև պնդեց, որ իշխանությունը լայնորեն շահարկում է կառուցված դպրոցների ու իրականացված ծրագրերի թեման, մինչդեռ երկրի սոցիալական խնդիրները խորանում են, իսկ քաղաքացիների վարկային բեռը աճում։

Ելույթի ընթացքում նա ուղղակի դիմեց վարչապետին՝ հարց բարձրացնելով, թե ինչն է մնացել անավարտ, որը պահանջում է նոր ժամկետ։ «Ասում է՝ ներդրումներ եմ բերելու նոր ժամկետում։ Բերող էիր, բերեիր։ Ութ տարի միայն հույս էիր բերում ու վաճառում մեզ վրա։ Գործ անել չգիտես, ասում ես՝ հարևաններն են ուժեղ։ Հարևանները նույնն են, դու ես թույլ», – ընդգծեց նա։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում ձևավորվել է իրավիճակ, երբ իշխանությունը փորձում է սեփական քաղաքական ձախողումները բացատրել արտաքին գործոններով, մինչդեռ պատասխանատվությունը պետք է կրի կառավարող ուժը։ Նա երրորդ ժամկետի գաղափարը որակեց որպես քաղաքական համակարգի առողջ զարգացմանը հակասող գործընթաց՝ նշելով, որ երկարատև իշխանությունը մեծացնում է կառավարման փակության, պատասխանատվության նվազման և ժողովրդավարական մեխանիզմների թուլացման վտանգը։

Քաղաքական դիսկուրսում երրորդ ժամկետի թեման նոր չէ, սակայն այն կրկին ակտիվանում է առաջիկա ընտրական գործընթացների համատեքստում։ Ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ իշխանության երկարաձգումը խաթարում է քաղաքական մրցակցությունը և սահմանափակում է հանրային վերահսկողությունը։ Իշխանական ճամբարը, իր հերթին, շեշտադրում է կայունության և շարունակականության անհրաժեշտությունը։

Նարեկ Կարապետյանը նաև անդրադարձավ արտաքին արձագանքների թեմային՝ նշելով, որ միջազգային գործընկերների լռությունը կարող է ընկալվել որպես երկակի մոտեցում ժողովրդավարական չափանիշների հարցում։ Նրա համոզմամբ՝ եթե այլ երկրներում նման զարգացումներ արձանագրվեին, ապա դրանք կարժանանային կոշտ գնահատականների։

Երկրում ձևավորվող քաղաքական մթնոլորտը ցույց է տալիս, որ երրորդ ժամկետի հարցը կարող է դառնալ առաջիկա քաղաքական պայքարի առանցքային թեմաներից մեկը։ Հասարակության առջև կրկին կանգնած է ընտրություն՝ շարունակել գործող քաղաքական ուղեգիծը, թե ձևավորել նոր իշխանական համադրություն։ Քննարկումները դեռ շարունակվում են, սակայն արդեն ակնհայտ է, որ թեման կշարունակի բևեռացնել քաղաքական դաշտը և դառնալու է ներքաղաքական օրակարգի կենտրոնական հարցերից մեկը։

Ուժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել ԳյումրիումՍևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին«Մեծ քաղաքականություն». անոնսԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան