Երևան, 18.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ինչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ» «Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ» Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»


Սփյուռքը բարձրաձայնում է․ Ֆրանսիայից մինչև Արգենտինա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Քաղաքական

Աշխարհասփյուռ հայությունը վերջին օրերին համախմբված ձայնով հանդես է գալիս ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու՝ կազմակերպելով ակցիաներ, տարածելով հայտարարություններ և կոչ անելով դադարեցնել եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող քայլերը։ Սփյուռքյան կառույցները պնդում են, որ ստեղծված իրավիճակը վտանգում է ազգային միասնությունն ու Հայաստան–Սփյուռք հարաբերությունների հիմքերը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը խիստ հայտարարությամբ դատապարտել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունների գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Կազմակերպությունը «ափսոսանքով և ամենախիստ ձևով» արձագանքել է եկեղեցու դեմ իրականացվող ճնշումներին՝ ընդգծելով, որ իրավիճակը հատել է նոր սահմանագիծ, հատկապես Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի նկատմամբ նախաձեռնված դատական գործընթացների ֆոնին։ Հայտարարությունում շեշտվում է, որ նման հարցերը պատկանում են բացառապես հոգևորականության իրավասությանը, իսկ եկեղեցու առաջնորդի և հոգևոր հիերարխիայի դեմ արշավը անթույլատրելի հարված է հայկական ազգային ինքնության առանցքային հենասյուներից մեկին։

Ֆրանսահայ կառույցը նախազգուշացրել է ներքին պառակտումների խորացման վտանգի մասին այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին մարտահրավերների առաջ։ Ըստ հայտարարության՝ նման զարգացումները կարող են թուլացնել թե՛ հայրենիքը, թե՛ սփյուռքը և ձեռնտու են միայն հայ ժողովրդի հակառակորդներին։ Կազմակերպությունը տեղի ունեցողը որակել է քաղաքականապես դրդված և ազգային միասնությանը վնաս հասցնող գործընթաց։ Միաժամանակ կոչ է արվել իշխանություններին փոխել ընթացքը և անհապաղ դադարեցնել այն, ինչ կազմակերպությունը գնահատում է որպես չարաշահումներ։ Պահանջ է ներկայացվել նաև վերանայել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամ եպիսկոպոսների և նրա քարտուղարի նկատմամբ ընդունված որոշումները։ Հայտարարության ավարտին վերահաստատվել է հարգանքն ու լիակատար աջակցությունը Գարեգին Երկրորդին և Հայ Առաքելական Եկեղեցուն։

Նմանատիպ կոշտ արձագանք է հնչել նաև Արգենտինայի Հանրապետության հայկական կազմակերպություններից։ Նրանք խիստ մտահոգությամբ դատապարտել են Հայաստանի կառավարության որոշումը, որով արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը երկրից՝ նրան թույլ չտալով մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։ Արգենտինահայ կառույցները նշում են, որ այս քայլը մեկուսացված դեպք չէ, այլ մաս է կազմում ավելի լայն գործընթացի, որը, նրանց գնահատմամբ, բնութագրվում է պետական ինստիտուտների թուլացմամբ և իշխանության կողմից վերահսկողության ուժեղացմամբ։

Հայտարարությունում ընդգծվում է, որ վերջին տարիներին նկատվում են համակարգված ճնշումներ քաղաքական ընդդիմության նկատմամբ, դատական գործընթացներ և կալանավորումներ, որոնք հիմնավոր կասկածներ են առաջացնում քաղաքական դրդապատճառների առկայության վերաբերյալ։ Նշվում են նաև քննադատողների նկատմամբ հալածանքները, որոնք սահմանափակում են բազմակարծությունն ու խոսքի ազատությունը։ Առանձին անդրադարձ է կատարվել սփյուռքի հասցեին հնչեցվող մեղադրանքներին, որոնց միջոցով, ըստ հայտարարության, փորձ է արվում արհեստական պառակտում մտցնել Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։

Արգենտինայի հայկական կազմակերպությունները հատուկ ընդգծել են, որ Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական կառույց չէ և չի կարող դիտարկվել որպես իշխանությանը ենթակա մարմին։ Այն, նրանց ձևակերպմամբ, հազարամյա ինքնության հոգևոր հենասյունն է և հավատքի պահապանը։ Եկեղեցու և պետության բաժանումը պետք է երաշխավորի անկախություն և փոխադարձ հարգանք, ոչ թե դառնա ճնշման գործիք։ Կաթողիկոսի նկատմամբ կիրառված արգելքը, ըստ նրանց, տագնապալի նախադեպ է, քանի որ խոչընդոտում է ազատ տեղաշարժի իրավունքը և ընկալվում է որպես պետական միջամտություն ազգային եկեղեցու ներքին կյանքին։

Ֆրանսիայից մինչև Արգենտինա հնչող հայտարարությունները վկայում են, որ եկեղեցու շուրջ ձևավորված լարվածությունը վաղուց դուրս է եկել ներքաղաքական օրակարգի սահմաններից։ Սփյուռքի տարբեր համայնքներ դա ընկալում են ոչ միայն որպես կրոնական հարց, այլ որպես ազգային ինքնության, համազգային համերաշխության և Հայաստան–Սփյուռք հարաբերությունների փորձություն։ Ստեղծված իրավիճակում աշխարհասփյուռ հայությունը հստակ ազդակ է ուղարկում, որ եկեղեցու և նրա առաջնորդի նկատմամբ ցանկացած քայլ դիտարկվելու է համազգային չափանիշներով և արձագանք ստանալու է աշխարհի տարբեր անկյուններից։

Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ»Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ»Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»«Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին