Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից. Նարեկ Կարապետյան ԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street Journal Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ» Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ» «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ» Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»


Ի՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները, ավելի կոնկրետ՝ խորհրդային ժամանակներում ապրածները կհիշեն, որ գարեջրի համար յուրատեսակ էտալոն էր չեխականը: Այսպես, մի տեսակ «գլուխ գովելու» նման մի բան էր չեխական գարեջուր ունենալը: Թեպետ, հանուն արդարության, հիմա էլ չեխական գարեջրի վարկը պակաս չէ:

Չեխական գարեջրի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 993 թվականով՝ Բենեդիկտյան վանքի վանականներին գարեջուր եփելն արգելող հրամանագրով։ Այսպիսով, այն կատակը, որ չեխերը հացահատիկ են աճեցրել ոչ թե հաց թխելու, այլ գարեջուր եփելու համար, այլևս այդքան էլ անիրական չի թվում։

Չեխիայում գայլուկի մշակման մասին առաջին գրավոր աղբյուրները նույնպես կապված են վանականների հետ։ Դա 1073 թվականի փաստաթուղթն է Օպատովիցեի վանքից։ Երկրի շատ վանքեր էին զբաղվում գարեջրի արտադրությամբ և վաճառքով։ Դրա պատմությունը հեշտորեն կարելի է գտնել թագավորական արխիվային փաստաթղթերի միջոցով, քանի որ գարեջրագործությունը թագավորական արտոնություն էր։

Պլզենը և Բուդյովիցեն գարեջուր եփելու իրավունք են ստացել մոտավորապես 1200ական թվականներին՝ Վացլավ II թագավորի հրամանագրի շնորհիվ։ Ավելին, որպեսզի մրցակիցները չվնասեն միմյանց, միջնադարում յուրաքանչյուր գարեջրատուն պաշտպանված էր հատուկ հրամանագրով, որն արգելում էր այլ գարեջրատների կառուցումը 10 կիլոմետր շառավղով հեռավորության վրա։ 16-րդ դարում Չեխիայում ընդունվել է «Բավարիայի մաքրության օրենքը»։ Դրա համաձայն, այդ ըմպելիքը թույլատրվում էր պատրաստել միայն գարուց, ջրից և գայլուկից։

Ի դեպ, այդ ըմպելիքի եփման տեխնոլոգիայի վերաբերյալ առաջին լուրջ գիտական աշխատանքը հրատարակվել է Պրահայում 1585 թվականին։ Այդ տեղեկատուն գրվել էր կայսր Ռուդոլֆ II-ի անձնական բժշկի կողմից։ Նշանակալի է նաև Ֆրանտիշեկ Պոպեի՝ գարեջրագործության արվեստի մասին 1794 թվականի հրատարակությունը, որտեղ նա համակարգել էր այդ ըմպելիքը եփելու տարբեր մեթոդները։ Գարեջրի թնդությունը որոշող գործիքի գյուտը ևս պատկանում է չեխի՝ Կարել Նապոլեոն Բալինգին։

19-րդ դարի սկզբին Պրահայում հիմնադրվել էր ապագա գարեջրագործներ պատրաստելու առաջին մասնագիտական դպրոցը։ Այնուհետև՝ մոտ 50 տարի անց, լույս էր տեսել համապատասխան մասնագիտական ամսագիր։ Նշանակալի է նաև չեխական գարեջրագործության համար կարևոր մի ամսաթիվ՝ Պիլզենի գարեջրատան բացումը 1842 թվականին և հայտնի Պիլզենյան «Պրազդրոյ» գարեջրի թողարկումը։ Այն արտադրվում էր Էլբեի հովտից ստացված գարու, ժատեցյան գայլուկի և մաքուր աղբյուրի ջրի միջոցով։

20-րդ դարի սկզբին Չեխիայում արդեն կար մոտ 1000 գարեջրատուն։ Հետո դրանց թիվը նվազել է, և 1940 թվականին մնացել են միայն 341-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչնչացրել է դրանց մեծ մասը, բացի դա, հետագայում ևս՝ սոցիալիստական Չեխոսլովակիայում, իրավիճակը լավ չէր։ Այսօր Չեխիայում գործում է մոտ 200 գարեջրատուն, բայց շուկայի մոտավորապես կեսը պատկանում է օտարերկրյա գարեջրագործներին՝ SABMiller, Heineken և Starbev։ Հետևաբար, եթե ցանկանում եք համտեսել իսկական չեխական գարեջուր, ապա փնտրեք միկրոգարեջրատներ և ընտանեկան բիզնեսներ, որոնցից այժմ երկրում կա մոտ 80 միավոր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում