Երևան, 15.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ» Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ» «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ» Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Նախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»


«Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս մարդիկ փորձում են ինքնահաստատվել և քարոզարշավ իրականացնել։ Այս իշխանությունը երրորդ անգամ գնում է ընտրության նույն դեմքերով ու նույն առաջնորդով։ Տրամաբանորեն այդ ուժի միակ քարոզարշավային նյութը պետք է լինի իր նախորդ տարիների գործունեության հաշվետվությունը ժողովրդին։ Այն է՝ ինչպիսի ծրագիր է ներկայացրել, ինչպիսի կատարողական ունի, չկատարված գործողությունների վերաբերյալ ինչպիսի պատասխան ունեն։ Անընդհատ հետևողականորեն տարել ենք թեզը, որ այս մարդիկ հաշվետվություն չունեն, դրա համար հասարակության ուշադրությունը շեղում են այլ ուղղություններով, այսինքն՝ երկրի տնտեսական, սոցիալական, անվտանգային, ընդհանուր բացասական իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց նա փորձում է դա գցել Կաթողիկոսի վրա, որ իբր նա է դրա մեղավորը։ Քանի որ հետևողականորեն տարանք այս խոսույթը, նրանք փորձեցին գալ ադեկվատ դաշտ, պետք է փորձեն հաշվետվություն ներկայացնել հասարակությանը, որովհետև հասարակության մեջ օբյեկտիվորեն հարցադրում առաջացավ՝ ընդդիմադիր գործիչները ճիշտ են ասում, ինչո՞ւ հաշվետվություն չես ներկայացնում։ Այս օբյեկտիվ և բնական պահանջին պետք է պատասխան տան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադառնում ենք նախընտրական շրջանում հասարակությանը մատուցվող թվային մանիպուլ յացիաներին, որոնցից կարելի է ենթադրել, որ մեր երկրի տնտեսությունը գտնվում է հրաշալի վիճակում և շարունակում է աճել։

Նրա խոսքով, բնականաբար, իշխանությունը չի ասելու, որ ամեն ինչ ձախողել է։ «Չեն ասելու՝ մեր բախտը բերել է, որ Հայաստանում կորոնավիրուս է եղել, մեր բախտը բերել է, որ ռուս-ուկրաինական պատերազմ է սկսվել և այլն։ Հետևաբար՝ պետք է սկսեն մանիպուլացնել։ Մանիպուլացումը սկսվում է աշխատատեղերի ստեղծումից։ Այս մարդիկ ասում են, թե իբր 300 հազար աշխատատեղ են ստեղծել, ինչն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։ 2018 թվականից հետո իրենց խոսույթը դա էր։ Ամեն ամիս հանդես էին գալիս հայտարարություններով, որ աշխատատեղ ստեղծվեց։ Հետևողականորեն այդ թեզը «ջարդեցինք»՝ ասելով, որ աշխատատեղ չի ստեղծվել, աշխատատեղ է գրանցվել, ստվերում գտնվող չգրանցվող աշխատակազմը ստվերից դուրս է եկել։ Ընդ որում՝ դա էլ պետք չէ որպես հեքիաթային առաջընթաց նկարագրել։ Ուղղակի եկամտային հարկի խողովակով պետական բյուջե մտել է հարկ, շահութահարկի խողովակից այդքանով նվազել է։ Պետական եկամուտների ավելացման կամ իրական աշխատատեղերի ստեղծման որևէ գործողություն չեն կատարել։ Որքան գործազուրկ ունեինք 2018 թվականին, համարյա նմանատիպ գործազրկության մակարդակ ունենք այս պահի դրությամբ։ Որքան աղքատություն ունեինք 2018 թվականին, գրեթե նույնությամբ ունենք հիմա։ Արտահանման և ներկրման ծավալներն ավելացան, որովհետև տեղի ունեցավ ռուս-ուկրաինական պատերազմը, եղան պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ, և Արևմուտք-Ռուսաստան առևտրաշրջանառության բավականին մեծ ծավալ գնում էր Հայաստանի միջոցով, որը հիմա էլ շարունակվում է։ 2025 թվականին արտահանման և ներմուծման ծավալներն էականորեն նվազել են, արտաքին առևտրաշրջանառությունը մոտ 30 տոկոսով նվազել է։ Հիմա այս մարդիկ խոսում են տնտեսական աճի կամ հաջողությունների մասին, բայց ակնհայտ է, չէ՞, որ սա կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի»,-նկատում է մեր զրուցակիցը։

Իշխանության ներկայացուցիչներն, օրինակ՝ թվեր են ներկայացնում ՀՆԱ-ի աճի մասին, բայց երբեք չեն մանրամասնում, թե ինչի մասին է խոսքը։ Տնտեսագետը նախ ընդգծում է՝ ՀՆԱ-ն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա ընթացքում երկրում արտադրված բոլոր արտադրանքների և ծառայությունների հանրագումարը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որքան արդյունք ստեղծեցին, օրինակ՝ որքան հաց արտադրեցին, ծառայություններ՝ հաշվապահական, փաստաբանական և այլն, մատուցեցին։ «ՀՆԱ-ն դրանց բոլորի հանրագումարն է։ ՀՆԱ-ն պետք է աճած լինի արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, ծառայությունների հաշվին։ Այն մի քանի ոլորտի ենք բաժանում։ Հացի արտադրությունն էլ է արտադրություն, հագուստի արտադրությունն էլ է արտադրություն, դրա համար ասում ենք՝ ամբողջ արդյունաբերությունը։ Ակնհայտ է, որ արդյունաբերությունն աճել է հանքարդյունաբերության հաշվին։ Զուգահեռ, օրինակ՝ խմիչքի արտադրությունը նվազել է, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով է նվազել։ Գյուղատնտեսության ոլորտն իրենց կառավարման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում անընդհատ անկում էր ապրում։ Երեք-չորս տարի անընդմեջ անկում է եղել, 2025 թվականը հինգ տոկոս աճով են փակել։ Եթե ամեն տարի հինգ տոկոս անկում, հետո 5 տոկոս աճ լինի, ստացվում է, որ վերադառնում ենք 2018 թվականի ծավալին։ Պետք է նաև նշել, որ որոշակի վերաարտահանում տեղի ունեցավ։ Իրանի Իսլամական Հանրապետությունից ծաղիկ և այլ գյուղատնտեսական արտադրանք էր ներկրվում Հայաստան, Հայաստանի անվան ծագման երկրի սերտիֆիկատի փոփոխություն իրականացվում և արտահանվում։ Սրանք նորմալ առևտրային հարաբերություններ են, այդ թվում՝ բարեկամ Իրանի հանդեպ, բայց դա ներկայացնել որպես տեղական ձեռքբերում, ուղղակի անամոթություն է այն ժամանակահատվածում, երբ գյուղատնտեսական նշանակության հողերի կեսը Հայաստանում չի օգտագործվում, ոռոգումն էլ չի բավարարում։ Շինարարության ոլորտն է աճ գրանցել։ Դա նորմալ է, քանի որ բնակարանային պահանջարկի ծավալի էական աճ է տեղի ունեցել մի քանի հանգամանքով պայմանավորված։ Օրինակ՝ աշխարհը գտնվում է տուրբուլենտության մեջ, մասնավորապես՝ Ռուսաստան, Ուկրաինա, միայն Ռուսաստանում գրեթե Հայաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի չափ հայ ունենք։ Այս մարդիկ տուրբուլենտության իրավիճակում իրենց հայրենիքում փորձում են անշարժ գույք ձեռք բերել։ Սա մի խոշոր պահանջարկ է։ Հաջորդ խոշոր պահանջարկը եղավ Արցախից բռնի տեղահանված մեր 150 հազար հայրենակիցների բնակարանների ձեռքբերման բնական պահանջարկը։ Հաջորդը մշակութային փոփոխությունն էր, այն, որ երիտասարդները փորձում են ամուսնությունից հետո ծնողներից առանձին ապրել, և եկամտային հարկի վերադարձը նրանց օգնում էր այդպիսի բեռի տակ մտնել։ Շինարարությունն իրականում ունեցավ աճ, որը, սակայն, կառավարության քաղաքականության արդյունքը չէր։ Առևտրաշրջանառության հետ կապված։ Հայաստանի մշտական բնակչությունը չի ավելանում։ 2023 թվականից այս կողմ 150 հազար արցախցի եկել է Հայաստան։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվաքանակը մոտավորապես նույնն է յուրաքանչյուր տարի, մանրածախ առևտրի աճը երկուսից երեք տոկոսի շրջանակներում է։ Ու սա հաջորդ աննորմալությունն է, այսինքն՝ որպեսզի առևտրի շրջանառությունն աճի Հայաստանում, պետք է կա՛մ բնակչությունը, կա՛մ բնակչության գնողունակությունը, կա՛մ զբոսաշրջիկների քանակն աճի։ Հիմա փաստերով. Հայաստանում բնակչություն չի ավելացել, բացառությամբ արցախահայության, զբոսաշրջության թիվը գրեթե նույնն է, շատ չնչին աճ ունենք, աղքատությունը նույն իրավիճակում է։ 150 հազար մարդը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես 5 տոկոսը, այսինքն՝ 5 տոկոսով մշտական սպառողների աճ ունեցանք, որի ժամանակ մանրածախ առևտուրը 3 տոկոսով ավելացավ։ Նշանակում է, որ գնողունակությունը և սպառումը նույնպես անկում է ապրել։ Հետևաբար, սա էլ է մանիպուլ յացիա։ Ծառայությունների ծավալների իրական աճ է տեղի ունեցել, օրինակ՝ խաղային և բանկային ոլորտների հաշվին։ Մարդիկ չեն կարողանում ապրել, անընդհատ սպառողական վարկեր են ձեռքբերում։ Հայաստանի քաղաքացիներին աղքատության տանող ու չարիք ստեղծող ծառայությունների հաշվին ոլորտն աճել է։ Ասում ենք՝ ծառայությունների ծավալը Հայաստանում աճել է, առաջին հայացքից սա լավ է, հետո ավելի մանրամասն ենք ուսումնասիրում, պարզվում է, որ չարիքի հաշվին է աճել, այսինքն՝ ավելի շատ են մեզ աղքատացրել»,հավելում է տնտեսագետը։

Զրույցն ամփոփում ենք Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմով և դրա ազդեցությամբ համաշխարհային տնտեսության և մեր երկրի վրա։ «Հայաստանի համար սա շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։ Սա շատ լուրջ խնդիր է, հումանիտար տեսանկյունից Հայաստանը, որպես եղբայրական պետություն, պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել, բայց հաջորդ կողմից նախ՝ ներուժ չունենք, ապա և՝ ունենք անպատասխանատու կառավարություն, որը նույնիսկ չի կարողանում կանխատեսել և սցենարների մշակում իրականացնել։ Սա առաջնային վտանգն է։ Երկրորդ վտանգը. Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, այսինքն՝ կունենանք ապրանքների ներկրման դեֆիցիտ, անհրաժեշտ պահանջարկը չենք կարող բավարարել կամ եթե բավարարենք, դա պետք է անենք այլ ճանապարհների միջոցով, իսկ այդ դեպքում կունենանք ապրանքների ինքնարժեքի բավականին բարձր աճ, կարելի է գնաճ կանխատեսել։

Հաջորդը՝ շատ ավելի վտանգավոր է, եթե Հայաստանը որոշի ներկրումները փոխարինել, օրինակ՝ Թուրքիայից ներկրումներով, այն է՝ թուրքական տնտեսությունը մտնի Հայաստանի տնտեսական կյանք, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել, դա շատ վտանգավոր եմ համարում։ Արտահանումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտարժույթի պահպանման տեսանկյունից, Հայաստանից արտահանումների նվազումը կարող է հետագայում արտարժույթի վրա ունենալ շատ բացասական ազդեցություն, և դրա բացասական հետևանքներն այս պահին քաոտիկ են և անկառավարելի իրավիճակում են։ Համաշխարհային տնտեսության դեպքում նավթի գների վրա կունենա ազդեցություն։ Որքան հասկանում ենք, Արաբական ծոցի և թերակղզու բոլոր երկրները, կարծես թե, ներքաշվում են գործողությունների մեջ, և Հորմուզի նեղուցի փակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղից դուրս է գալիս համաշխարհային նավթի սպառման, եթե չեմ սխալվում, 20-25 տոկոսը։ Սա բացասական է անդրադառնալու այդ թվում նավթի սակագների վրա։ Ստացվում է, որ ունենալու ենք վառելիքաէներգետիկ անվտանգության խնդիրներ»,եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումները վերափոխումների են ենթարկվել, որոնց ալիքն ու ազդեցությունն առաջիկայում կդրսևորվեն. Տիգրան Աբրահամյան Վերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Փաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»