Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»


Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունն արտաքուստ շարունակում է ցուցաբերել տպավորիչ ցուցանիշներ, և 2025 թվականի ամփոփ թվերն արտաքուստ կարող են ոգևորության առիթ լինել իշխանությունների և նրանց համար, ովքեր զուտ թվային ցուցանիշներին շատ մեծ նշանակություն են տալիս՝ առանց խորամուխ լինելու դրանց կառուցվածքի մեջ։ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս, ՀՆԱ-ի իրական աճը՝ 7,2 տոկոս՝ պաշտոնական կանխատեսված 5,1 տոկոսի դիմաց, սակայն հենց այս թվերի ներքին կառուցվածքը որոշակի անհանգստացնող խնդիրների մասին է վկայում, որը փաստվում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծության շրջանակներում։

Խնդիրն այն է, որ մի շարք կարճատև գործոնների վրա հիմնված տնտեսական աճ ունենալն ու կայուն, կառուցվածքային, երկարաժամկետ տնտեսական աճ գրանցելը բոլորովին տարբեր երևույթներ են։ Եվ Հայաստանի դեպքում 2025 թվականի արդյունքներն ու 2026 թվականի հունվարի առաջին ազդանշանները ցույց են տալիս, որ այս երկու հասկացությունների միջև ընկած հեռավորությունը ոչ թե կրճատվում, այլ պահպանվում է, որոշ պարագաներում՝ նույնիսկ ավելանում։

2026 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,6 տոկոսով՝ 2025-ի հունվարի 7,3 տոկոսի համեմատ, ինչն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես արագացման ազդանշան։ Բայց հունվարի վիճակագրության շրջանակներում նշմարվում են նաև որոշակի բացասական միտումներ։ Ազդանշաններից մեկն այն է, որ 2026 թվականի հունվարի ՏԱՑ-ի ցուցանիշն ավելի ցածր է, քան 2022, 2023 և 2024 թվականների հունվարյան ցուցանիշները։ Այս առումով տնտեսագետներից շատերն այն կարծիքին են, որ «աճի ալիքի» գագաթն անցել է, ու հիմա շարժվում ենք դեպի հարաբերական մարում` անկախ նրանից, թե 2025-ի ամփոփ թիվն ինչ էր «ասում»։

Աճի կառուցվածքն, ըստ ոլորտային նպաստումների, բովանդակային անհավասարաչափություն է ցուցաբերում։ 2026 թվականի հունվարին արդյունաբերությունն ապահովել է ՏԱՑ-ի ընդհանուր աճի 3,1 տոկոսային կետ, ծառայությունները՝ 2,7 տոկոսային կետ, շինարարությունը՝ 1,3 տոկոսային կետ, առևտուրը՝ ընդամենը 0,4 տոկոսային կետ։ Թվերի այս բաշխումը ոչ միայն հարթ չէ, այլև ծայրահեղ բևեռացված է ու կենտրոնացված միայն որոշ ուղղություններով։ Առևտրի ոլորտը 2026 թվականի հունվարին ցուցաբերել է 0,7 տոկոս աճ, ինչը բավական ցածր է, երբ դիտարկվում է 2025 թվականի հունվարի 14,6 տոկոս աճի ֆոնի վրա։

Մյուս կողմից էլ՝ առկա է խոր կառուցվածքային խնդիր։ Չէ՞ որ առևտրի ոլորտը Հայաստանում հիմնականում կախված է ներմուծումից, արտադրողականությունից ու արտահանման հոսքերից, իսկ այս երեք փոփոխականներն, ինչպես կտեսնենք, 2026 թվականի սկզբից ոչ բարենպաստ ուղղությամբ են շրջվել։ Ուշագրավ է, որ 2026 թվականը սկսվել է արտահանման 13,5 տոկոս անկումով, ինչն, անկախ ցանկացած բացատրությունից, շատ լուրջ թիվ է մի երկրի համար, որը ձգտում է ներդրումային միջավայրի բարելավմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական բազա ստեղծել։ Հայաստանի արտահանման ծավալները, եթե հետ ենք գնում ամբողջ 2022-2025 թթ. հատվածի ուղղությամբ, ունեն նույն ախտաբանական պատկերը։ Արտահանման 2024 թվականի ռեկորդային ցուցանիշի հիմքում ոսկու և այլ թանկարժեք մետաղների վերաարտահանումն է, այլ ոչ թե հայ արտադրողի, հայկական արտադրանքի, հայկական ապրանքանիշի կամ հայաստանյան ծառայությունների՝ դեպի արտաքին շուկա ուղղված ինտեգրումն ու ճանաչումը։ Իսկ վերաարտահանման բումն ընդամենը անկայուն թվային ռեկորդ էր, ու 2025-2026 թթ. արտահանման անկումն ուղղակիորեն ցույց տվեց, թե ինչ կա «ռեկորդի» ետևում, երբ արտաքին գործոնի ազդեցությունը միանգամից նվազում է։

Ներմուծման 11,2 տոկոս անկումը ևս բազմաշերտ խնդիրների մասին է վկայում։ Դա նշանակում է, որ Հայաստանում սպառումը նվազել է՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում ներքին արտադրության ծավալային ընդլայնում տեղի չի ունեցել։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք, որ ներմուծումը նաև վերաարտահանման նվազման ցուցիչ է, քանի որ որոշ ապրանքներ նախ ներմուծվում էին Հայաստան, ապա վերաաարտահանվում։ Ուստի, այս վերաարտահանման շղթայում Հայաստանի՝ «կամուրջի դերակատարությունը» նվազում է։

Հարկային եկամուտների մասով ևս իրավիճակը փայլուն չէ։ 2026 թվականի հունվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7,8 տոկոս, ինչը ցածր է ինչպես 2025 թվականի հունվարի, այնպես էլ 2025 թվականի ամբողջ տարվա ամսական միջին ցուցանիշներից։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունը, չնայած աճի տեմպի պահմանմանը, չի կարողացել ապահովել անհրաժեշտ հարկային բազա։

Այս ամենի կողքին պետական պարտքի աճը ամփոփ կերպով ցույց է տալիս տնտեսության վրա դրված պարտքային բեռի սրընթաց ահագնացումը։ Հունվարի վերջի դրությամբ կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 14,1 մլրդ դոլար, ու ամբողջ դեկտեմբերի համեմատ մեկ ամսվա ընթացքում ավելացել է 211,9 մլն դոլարով, ինչը 1,5 տոկոս ամսական աճ է։ Ամսական կտրվածքով 1,5 տոկոս պարտքի աճն ու տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 7,2 տոկոս աճ ունենալու՝ մի քանի անհայտով այս «հավասարումը» վտանգավոր ազդանշանի մասին է վկայում։ Եվ եթե պարտքն ավելի արագ ռիթմով է աճում, քան ՀՆԱ-ն, ապա տնտեսական աճի արդյունքը ֆիսկալ ճկունություն ու ռեսուրս չի ձևավորում, քանի որ այն մեծամասամբ ծախսվում է արդեն եղած պարտավորությունների սպասարկման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՍրանց զենքը վիրավորանքն է, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը. Աբրահամյան Լպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանՈվքե՞ր են կրում հիջաբ, և արդյո՞ք այն միայն մուսուլմաններին է հատուկ. «Փաստ»Ըստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ)․ Բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ. «Փաստ»Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան