Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»


Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անկախության ամբողջ ժամանակահատվածում նոր ենթակառուցվածքների ստեղծման, խոշոր տնտեսական նախագծերի իրականացման և զարգացման ռազմավարական ծրագրերի թեման մշտապես եղել է հանրային և քաղաքական օրակարգի կենտրոնում։ Եվ դա պատահական չէ. փոքր շուկա ունեցող, շրջափակված սահմաններով և բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող պետության համար ենթակառուցվածքները պարզապես տնտեսական նախագծեր չեն, այլ գոյաբանական անհրաժեշտություն։

Արտադրական հզորությունների զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնումը, էներգետիկ համակարգի արդիականացումը և քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումը այն առանցքային ուղղություններն են, որոնցից կախված է երկրի մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և նույնիսկ պետականության կայունությունը։ Սակայն Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ տարիների ընթացքում ձևավորվել է մի հակասական երևույթ։ Ենթակառուցվածքային մեծ նախագծերը հաճախ վերածվում են ոչ թե զարգացման գործիքների, այլ քաղաքական հաղորդակցության և ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոցների։ Նոր նախագծերի մասին խոսելը դարձել է մշտական ֆոնային գործընթաց ներքին քաղաքականության մեջ։ Հանրությանը պարբերաբար ներկայացվում են մեծամասշտաբ նախաձեռնություններ, որոնց շուրջ ձևավորվում է սպասումների բարձր ալիք, ստեղծվում է առաջընթացի տպավորություն, սակայն ժամանակի ընթացքում պարզվում է, որ այդ ծրագրերն այդպես էլ չեն անցնում իրականացման ինստիտուցիոնալ փուլերը։

Արդյունքում ստեղծվում է յուրատեսակ քաղաքական ցիկլ՝ հայտարարություն, հանրային քննարկում, մեդիա ակտիվություն, խորհրդակցությունների և բանակցությունների մասին հաղորդագրություններ, հետո թեմայի աստիճանական մարում, իսկ որոշ ժամանակ անց նույն գաղափարի նորից «վերամարմնավորում»՝ արդեն որպես «նոր նախաձեռնություն»։ Այս մեխանիզմը թույլ է տալիս իշխանությանը մշտապես պահպանել զարգացման օրակարգի իմիտացիա՝ առանց անհրաժեշտ արդյունքային պատասխանատվության։

Հայաստանում հատկապես ակնառու է արտադրական ենթակառուցվածքների խնդիրը։ Տասնամյակներ շարունակ տնտեսությունը մնացել է ծառայությունների և ներմուծման գերակայության մասնաբաժնում, իսկ արդյունաբերական քաղաքականությունը չի ստացել համակարգային բնույթ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ պարբերաբար հայտարարություններ են արվում նոր գործարանների, տեխնոլոգիական կենտրոնների կամ վերամշակող արտադրությունների ստեղծման ծրագրերի մասին, սակայն դրանց զգալի մասը նույնիսկ չի անցնում տնտեսական կենսունակության քննությունը։

Հանրային հիշողության մեջ արդեն ձևավորվել է «բացված, բայց չաշխատող գործարանների» ֆենոմենը, երբ հանդիսավոր միջոցառումներով բացվում են արտադրական օբյեկտներ, որոնք կա՛մ չեն հասնում լիարժեք գործարկման, կա՛մ կարճ ժամանակ անց դադարում են ընդհանրապես աշխատել։ Այս երևույթը միայն տնտեսական ձախողում չէ, այն նաև վկայում է պետական ծրագրավորման նկատմամբ վստահության ճգնաժամի մասին։

Նույն տրամաբանությունը նկատվում է նաև քաղաքային ենթակառուցվածքների ոլորտում։ Մի քանի տարի շարունակ իշխանությունները խոսում են դեպի Աջափնյակ տանող մետրոյի նոր կայարանի կառուցման մասին։ Նախագիծը ներկայացվում է որպես մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների լուծման ռազմավարական քայլ։ Ու այն նույնիսկ դարձել էր ընտրական խոստումների առանցքային բաղադրիչներից մեկը։ Սակայն ընտրական փուլերի ավարտից հետո գործնական առաջընթացը գրեթե աննկատ է։ Չկան կառուցման իրական փուլ մտնելու հստակ նշաններ, ֆինանսավորման վերջնական աղբյուրներ կամ շինարարական ժամանակացույցի տեսանելի իրականացում, մինչդեռ թեման շարունակում է շրջանառվել տեղեկատվական դաշտում։

Այդպիսով, նախագիծը դառնում է ոչ թե ենթակառուցվածք, այլ ընդամենը «քաղաքական հաղորդագրություն»։

Ավելի լայն մասշտաբում նույն պատկերն է նաև Հյուսիս–հարավ ավտոմայրուղու ծրագրի դեպքում։ Այս ճանապարհը տարիներ շարունակ ներկայացվում է որպես Հայաստանի տնտեսական ապագայի առանցքային ողնաշար, որը պետք է փոխի երկրի լոգիստիկ դիրքը տարածաշրջանում։ Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրական այցելություններ, հայտարարվում են նոր ֆինանսական տրանշների ներգրավման մասին, հրապարակվում են շինարարական հատվածների մեկնարկի մասին լուրեր։ Սակայն ընդհանուր առաջընթացը մնում է չափազանց դանդաղ։ Ժամանակային տեսանկյունից արդեն անցել է բավական ժամանակահատված, որպեսզի ճանապարհի հիմնական մասն ուղղակի ավարտված լիներ, սակայն փաստն այն է, որ նախագիծը դեռևս գտնվում է մասնատված և երկարաձգվող փուլերում։ Սա ստեղծում է այնպիսի տպավորություն, որ ճանապարհի կառուցման գործընթացը վերածվել է մշտական քաղաքական գործընթացի, որի ավարտը, կարծես, ձեռնտու չէ, որովհետև ավարտված նախագիծը դադարում է լինել քաղաքական կապիտալի աղբյուր։

Ուշագրավ վիճակ է նաև էներգետիկ անվտանգության ոլորտում։ Նոր մոդուլային ատոմակայանի կառուցման գաղափարը ներկայացվում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ քննարկումներ են ընթանում տարբեր գործընկերների հետ՝ սկսած Ռուսաստանից մինչև ԱՄՆ և Հարավային Կորեա։ Հանրությանը փոխանցվում է սպասման տրամադրություն, թե Հայաստանը մոտ ապագայում ունենալու է նոր ատոմակայան։ Սակայն, եթե հաշվի ենք առնում, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը և տեխնիկապես հնարավոր է նորից երկարաձգել, ապա այս թեմայի մեջ զուտ քաղաքական հաշվարկը դառնում է առավել ակնհայտ։ Նոր ատոմակայանի շինարարությունը պահանջում է հսկայական ներդրումներ, երկարաժամկետ ռազմավարություն և ինստիտուցիոնալ կայունություն, իսկ այդպիսի ծանր պարտավորության ստանձնումը կարող է քաղաքական ռիսկեր ստեղծել։ Արդյունքում թեման պահվում է հանրային օրակարգում որպես ապագայի խոստում՝ առանց իրական մեկնարկի։

Այս բոլոր օրինակները միասին ձևավորում են կառավարման յուրահատուկ մոդել, որտեղ ենթակառուցվածքային ծրագրերը դառնում են ընդամենը քաղաքական օրակարգի վերարտադրության գործիք։ Հանրությանը մշտապես ներկայացվում է զարգացող երկրի պատկերը, որտեղ «շուտով» պետք է սկսվեն մեծ նախագծեր, սակայն այդ «շուտովը» մշտապես տեղափոխվում է ապագա։ Սա ստեղծում է ժամանակավոր առաջընթացի զգացողություն, որը թույլ է տալիս իշխանությանը պահպանել նախաձեռնողականության իմիջը՝ առանց համակարգային արդյունքների։

Խնդրի խորքային պատճառը միայն քաղաքական կամքի պակասը չէ։ Այստեղ գործում է նաև պատասխանատվությունից խուսափելու տրամաբանությունը։ Չէ որ ավարտված նախագիծը ենթակա է գնահատման, թե ինչքանով հաջողվեց։ Իսկ անընդհատ քննարկվող նախագիծը գնահատման ենթակա չէ, որովհետև այն դեռ «ընթացքի մեջ» է։ Այդպիսով իշխանությունը մշտապես մնում է խոստումների փուլում, որտեղ հաշվետվողականության պահանջը նվազագույն է։

Սակայն նման մոտեցման երկարաժամկետ հետևանքները կարող են լինել վտանգավոր։ Նախ՝ այդպիսով ձևավորվում է հանրային խոր անվստահություն պետական ծրագրերի նկատմամբ։ Պետական պլանավորումը սկսում է ընկալվել որպես փիառ գործընթաց, ոչ թե ռազմավարական կառավարում։ Երբ քաղաքացիները բազմիցս լսում են նույն խոստումները առանց արդյունքի, ապա, ընդհանուր առմամբ, բարձր մակարդակով արված հայտարարությունները կորցնում են իրենց արժանահավատությունը։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ տնտեսական զարգացման հնարավորությունները իրականում բաց են թողնվում։ Մինչ մեր քաղաքական դաշտում քննարկվում են ապագա նախագծերը, տարածաշրջանային մրցակիցները իրականացնում են կոնկրետ ներդրումներ և ամրապնդում իրենց լոգիստիկ ու արտադրական դիրքերը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՍրանց զենքը վիրավորանքն է, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը. Աբրահամյան Լպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանՈվքե՞ր են կրում հիջաբ, և արդյո՞ք այն միայն մուսուլմաններին է հատուկ. «Փաստ»Ըստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ)․ Բողոքի ակցիա նախագահական նստավայրի մոտ. «Փաստ»Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ»Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ»«Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ