Երևան, 22.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ» Ինչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ» «Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ» Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան


Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական հարվածները միջազգային հարաբերությունների համակարգում ստեղծել են մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես աշխարհակարգային տրամաբանության էական վերափոխում։ Երկար տարիներ միջազգային քաղաքականության մեջ գործում էր այնպիսի մեխանիզմ, որի միջոցով մեծ տերությունները փորձում էին լեգիտիմացնել իրենց ռազմական գործողությունները միջազգային հանրության աչքում։ Այդ գործընթացը սովորաբար ներառում էր երկարատև դիվանագիտական նախապատրաստություն, միջազգային կառույցներում քննարկումներ, տարբեր քաղաքական և իրավական հիմնավորումների ներկայացում և դաշնակիցների լայն կոալիցիայի ձևավորում։

Նման մեխանիզմների միջոցով ստեղծվում էր այնպիսի պատկեր, ըստ որի, ռազմական գործողությունը ոչ թե պարզապես ուժի կիրառում է, այլ իբր միջազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ քայլ։ Սակայն Իրանի դեմ իրականացված գործողությունների պարագայում այս ամբողջ տրամաբանությունը զգալիորեն փոխվել է, քանի որ Վաշինգտոնը, փաստացի, դիմել է միակողմանի գործողությունների՝ առանց այն նախնական դիվանագիտական գործընթացների, որոնք նախկինում բնորոշ էին նման գործողություններին։

Պատմականորեն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները հաճախ ուղեկցվել են գաղափարական կամ քաղաքական հիմնավորումներով, որոնք ներկայացվել են որպես համաշխարհային անվտանգության ապահովման անհրաժեշտություն։ Իրաքի կամ Աֆղանստանի դեպքերում ամերիկյան վարչակազմերը խոսում էին «nation-building»-ի, ժողովրդավարության տարածման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կամ զանգվածային ոչնչացման զենքերի վտանգի մասին։ Այսպիսի նարատիվները, անկախ դրանց՝ իրականությանը համապատասխան լինել-չլինելու հարցից, ծառայում էին միջազգային հանրության շրջանում որոշակի լեգիտիմություն ստեղծելու նպատակին։ Դրանք ուղեկցվում էին ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում և այլ միջազգային կառույցներում երկար քննարկումներով, բանաձևերի նախագծերով և դիվանագիտական ակտիվությամբ, որի հիմնական նպատակը լայն միջազգային կոալիցիայի ձևավորումն էր։ Այդ կոալիցիաները կարևոր էին ոչ միայն ռազմական առումով, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև դրանք ստեղծում էին այնպիսի պատկեր, թե գործողությունները իրականում միջազգային հանրության միասնական կամքն են արտահայտում։

Իրանի դեմ հարձակման դեպքում, սակայն, այդպիսի նախապատրաստական գործընթաց գրեթե չի եղել, և ԱՄՆ-ը փաստացի հանդես է եկել որպես միակողմանի գործող ուժ՝ իր գործողությունները հիմնավորելով սեփական ազգային անվտանգության և տարածաշրջանային ռազմավարական շահերի տրամաբանությամբ։ Թեև Իսրայելը հանդես է գալիս որպես Վաշինգտոնի ամենաակտիվ գործընկերներից մեկն այս գործողություններում, այնուամենայնիվ, ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ամերիկյան ռազմավարությունը կառուցված է հիմնականում միակողմանի նախաձեռնության վրա։

ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարություններում բացահայտ ձևով նշվում է, որ գործողությունների հիմնական նպատակներն են Իրանում ռեժիմի փոփոխությունը, երկրի միջուկային ծրագրի դադարեցումը և հրթիռային ծրագրի սահմանափակումը։

Այս հայտարարություններն իրենց մեջ պարունակում են բավականին կոշտ քաղաքական ուղերձ, որովհետև դրանք ուղղակիորեն միջամտություն են այլ պետության ներքին քաղաքական համակարգին։ Եթե նախկինում նման նպատակները ներկայացվում էին ավելի շրջանցիկ ձևակերպումներով, ապա այս դեպքում դրանք հայտարարվում են բաց և ուղիղ, ինչը ևս վկայում է միջազգային հարաբերությունների նորմատիվ համակարգի փոփոխության մասին։

ԱՄՆ-ի դաշնակիցների արձագանքը ևս բավականին բարդ և բազմաշերտ է։ Մի կողմից՝ եվրոպական մի շարք երկրներ հայտարարում են, որ հասկանում են Վաշինգտոնի անվտանգության մտահոգությունները և, ընդհանուր առմամբ, աջակցում են Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման գաղափարին, սակայն մյուս կողմից՝ ակնհայտ է նաև որոշակի դժկամություն, որովհետև գործողությունները իրականացվել են առանց դաշնակիցների հետ նախնական լայն խորհրդակցությունների։ Եվրոպական քաղաքական շրջանակներում հնչում են հայտարարություններ միջազգային իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին, և որոշ երկրներ նույնիսկ քննադատում են ԱՄՆ-ի միակողմանի քայլերը։ Հատկապես կոշտ դիրքորոշում է արտահայտել Իսպանիան, որը հայտարարել է, թե չի տրամադրելու իր տարածքում գտնվող ռազմաբազաները ամերիկյան ռազմական գործողությունների համար։ Սա բավականին նշանակալի ազդակ է, որովհետև ցույց է տալիս, որ արևմտյան դաշինքի ներսում նույնպես գոյություն ունեն տարբեր մոտեցումներ և գնահատականներ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Միաժամանակ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը ժամանակի ընթացքում փորձելու է իր քաղաքական և տնտեսական ազդեցության լծակների միջոցով ներգրավել նաև եվրոպական գործընկերներին հակամարտության մեջ։ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ նման մեխանիզմները նորություն չեն։ Հաճախ ռազմական գործողությունների սկզբնական փուլում դաշնակիցները պահպանում են զգուշավոր դիրքորոշում, սակայն հետագայում աստիճանաբար ներգրավվում են քաղաքական, ֆինանսական կամ ռազմական աջակցության ձևաչափերով։ Եթե հակամարտությունը երկարատև բնույթ ստանա, ապա հավանական է, որ նման գործընթացներ տեղի ունենան նաև այս դեպքում։

Տարածաշրջանային ուժերի տեսանկյունից Իրանի դեմ գործողությունները նույնպես ունեն տարբեր ազդեցություններ։ Թուրքական գործոնը այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի։ Չնայած պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ որպես հավասարակշռված դիրքորոշում ունեցող պետություն և հայտարարում է, որ չի աջակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն ռազմավարական մակարդակում Իրանի թուլացումը կարող է բացել նոր հնարավորություններ Թուրքիայի համար։

Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում ուժերի հարաբերակցությունը մեծապես կախված է Իրանի, Թուրքիայի և արաբական երկրների փոխազդեցությունից։ Եթե Իրանի դիրքերը թուլանան, ապա Թուրքիան կարող է փորձել ընդլայնել իր ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ուղղությամբ՝ առաջ մղելով իր տարածաշրջանային և պանթուրքական ռազմավարությունները։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ռազմական գործողությունների առաջին փուլը դեռևս չի տվել այն արդյունքները, որոնք ակնկալում էին Վաշինգտոնում և Թել Ավիվում։ Կային կանխատեսումներ, ըստ որոնց, առաջին հարվածներից հետո Իրանի իշխանական համակարգը կարող է արագորեն փլուզվել, հատկապես եթե վերացվեն երկրի բարձրագույն քաղաքական կամ կրոնական առաջնորդները։ Սակայն տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ Իրանի պետական համակարգը շարունակում է գործել և պահպանել կառավարման հիմնական մեխանիզմները։ Իրանի քաղաքական կառուցվածքը բավականին բարդ և բազմաստիճան համակարգ է, որտեղ իշխանությունը կենտրոնացած չէ միայն մեկ անձի շուրջ, և այդ պատճառով նույնիսկ ամենաբարձր մակարդակի կորուստները պարտադիր չեն հանգեցնի համակարգի արագ փլուզման։

Շատ ռազմական և քաղաքական փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ այս հակամարտությունը կարող է երկարատև բնույթ ստանալ։ Կան գնահատականներ, ըստ որոնց, պատերազմը կարող է շարունակվել մի քանի ամիս կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված։ Քննարկվում են նաև հնարավոր սցենարներ, որոնց թվում է ԱՄՆ-ի կողմից ցամաքային ներխուժման կազմակերպման տարբերակը, թեև նման քայլը չափազանց բարդ և ռիսկային կլինի՝ հաշվի առնելով Իրանի տարածքային մեծությունը, բնակչության թվաքանակը և ռազմական ներուժը։ Իրանը ոչ միայն տարածաշրջանի խոշոր պետություններից մեկն է, այլ նաև ունի ուժեղ ռազմական ենթակառուցվածքներ, ազդեցություն տարածաշրջանային տարբեր զինված խմբավորումների վրա և աշխարհագրական դիրք, որը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած արտաքին ներխուժման համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունները կարող են ունենալ շատ ավելի լայն հետևանքներ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Եթե մեծ տերություններն սկսեն ավելի հաճախ դիմել միակողմանի ռազմական գործողությունների՝ առանց միջազգային կառույցների և իրավական մեխանիզմների ներգրավման, ապա դա կարող է հանգեցնել ուժի քաղաքականության վերադարձին՝ որպես միջազգային հարաբերությունների հիմնական գործոնի։ Իսկ այդպիսի զարգացումը նշանակում է, որ համաշխարհային համակարգը աստիճանաբար կարող է հեռանալ այն կանոններից, որոնք ձևավորվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք այս հակամարտությունը կվերածվի՞ երկարատև պատերազմի, թե՞ կավարտվի նոր քաղաքական պայմանավորվածություններով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այն դարձել է ժամանակակից միջազգային հարաբերությունների ամենակարևոր փորձություններից մեկը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ Արաբյան«ՀՀ դատական իշխանության էֆեկտիվությունն ու անկախությունը երկրի ամենաթույլ կողմերից մեկն է»․ Արմեն Աշոտյան Հասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Արծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԱդրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ահա թուրքական պարտքի նոր հաշվարկը. Հրայր ԿամենդատյանՄեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. ՍողոմոնյանՔաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԿրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանԻսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ Կարապետյան