Երևան, 22.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ» Ինչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ» «Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ» Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան


«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ընկերասեր տղա էր Սամվելս, իր ընտանիքին ու քույրերին շատ նվիրված։ Հայրենասեր էր իմ տղան, մշտապես այդ թեմաներով ֆիլմեր էր դիտում։ Սեր ուներ փորագրության հետ։ Խաչեր էր փորագրում, նկարչության հանդեպ ևս անտարբեր չէր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրունը՝ Սամվելի մայրիկը։

Սամվելը ծնվել է Գորիսում։ Սովորել է Գորիսի թիվ 1 հատուկ միջնակարգ, այնուհետև թիվ 2 դպրոցներում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Սիրունը նշում է՝ որդին սկզբում լավ է սովորել։ «Հետո մի փոքր թուլացավ առաջադիմությունը։ Երբ ուզում էր լավ սովորել, սովորում էր, ընդունակ երեխա էր»։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել և 2020 թվականին ավարտել է Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը՝ ստանալով գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկ մասնագիտացումը։

Սամվելը ժամկետային ծառայության է անցել 2016 թվականի հունվարի 12-ին։ Ծառայել է Մատաղիսում։ Այդ ժամանակ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Սամվելը մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: «Այդ ժամանակ ստացել է բեկորային վիրավորում ոտքի շրջանում, չորս բեկոր ուներ ոտքի մեջ»։ 2018 թվականի ամռանը, երբ արդեն զորացրվել էր ժամկետային ծառայությունից, Սամվելը պայմանագրային ծառայության է անցել ՀՀ ԶՈւ Գորիսի N զորամասում: Սամվելն այդ ժամանակ տիրապետեց դիպուկահարի մասնագիտությանը։ 2020 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում վերապատրաստվել է ՀՀ ՊՆ N զորամասի դիպուկահարների պատրաստման դպրոցում: «Նա երրորդ կարգի դիպուկահար էր։ Կրծքանշանով է պարգևատրվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առաջին օրից Սամվելը եղել է ռազմական գործողությունների կիզակետում՝ Ջրականում։ Իր ընկերների պատմելով՝ իրենք հիմնականում մեկ վայրում են եղել։ Հետո իմանում են, որ իրենց հրամանատարին օգնություն է պետք։ Գնում են օգնության։ Այնտեղ «Ուրալ» է լինում։ Առաջին հարվածից հետո Սամվելը կանտուզիա է ստացել։ Սամվելին տեղափոխում են, որ նստեցնեն «Ուրալի» մեջ։ Անօդաչուն կրկին թիրախավորում է տղաներին։ Երկրորդ հարվածից արդեն Սամվելիս գլուխն է վնասվում, սաղավարտ չի լինում գլխին։ Իր գլխում չորս հատ բեկոր է եղել, երեքը հեռացրել էին, մեկը մնացել էր, ասացին՝ ուղեղի վրա է, և եթե ձեռք տան, գուցե խոսքի հետ խնդիրներ առաջանան։ Իր փայծաղն են հեռացրել։ Երկուսուկես ամիս կոմայի մեջ էր»։

Սեպտեմբերի 30-ին է եղել Սամվելի վիրավորումը։ «Իր վերջին զանգն ամսի 29-ին էր։ Շատ երկար ենք խոսել, կարծես չցանկանար հեռախոսն անջատել։ Ամսի 30-ին իրենից զանգ չստացանք։ Ես չէի ուզում իրեն զանգահարել, վախ ունեի, որ գուցե հեռախոսը ֆիքսեն, թիրախավորեն իրեն, մտածում էի՝ թող Սամվելս զանգի։ Ընկերներն են միայն զանգահարել, ասել, որ իրենց հետ է եղել, բայց հիմա տեղափոխվել է այլ վայր։ Ինձ ոչինչ չէին ասում։ Հետո մի օր բակում էի, մի տղա եկավ, հարցրեց՝ Սամվելն ինչպե՞ս է։ Արձագանքեցի՝ ի՞նչ է պատահել Սամվելիս։ Զանգահարեցի փեսայիս, որ գա, սկսենք արդեն փնտրել Սամվելիս։ Ներսումս կասկած առաջացավ, որ գուցե տղաս ծանր վիրավոր է։ Հոկտեմբերի 2-ին արդեն տարածեցին իր նկարը, հայտնեցին, որ փնտրում են ծնողներին, նաև նշել էին, որ տղաս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Սարսափելի օրեր էին, մենք ամենավատն էինք մտածում և առաջին հերթին դիահերձարաններում էինք իրեն փնտրում, քանի որ իր հետ որևէ կերպ չէինք կարողանում կապ հաստատել։ Կասկածում էինք նաև՝ գուցե իր հետ մի բան եղել է, բայց մեզ չեն ասում։ Գնացինք հիվանդանոց տղայիս մոտ, իր իրերը ցույց տվեցի։ Այնտեղ մի կին էլ կար, ասում էր, որ պառկածն իր տղան է։ Բժիշկը գտավ լուծումը՝ թող տղայի մայրիկը կանչի իր անունը, եթե ինչ-որ կերպ արձագանքի, ուրեմն իր որդին է։ Ես Սամվելիս անունը կանչեցի, նա շատ թույլ շարժեց աչքերը։ Հետո ինձ ասացին, որ իր իրերը պետք է մեզ փոխանցեն։ Նա ուներ վզնոց, ժամացույց, հեռախոս։ Իրերի մեջ միայն վզնոցն էր։ Վիրավորվելուց հետո իրեն տեղափոխել են նախ Հադրութ, այնտեղ օգնություն ցուցաբերել, հետո՝ Ստեփանակերտ, այնտեղ ծայրահեղ ծանր վիճակում է եղել։ Հետո արդեն Սամվելիս տեղափոխել են Երևան։ Գուցե հենց այդ ճանապարհին էլ իր ժամացույցն ու հեռախոսը կորել են»։

Երկուսուկես ամիս է տևել Սամվելի ու նրա ընտանիքի պայքարը։ «Չորս վիրահատության միջով անցավ որդիս։ Բժիշկներն ասում էին՝ կարող է ապրի, բայց գուցե չքայլի, չլսի, ես այդ օրերին միշտ շեշտել եմ՝ ամեն ինչի պատրաստ եմ, կարևորը՝ տղաս ապրի»։ Դեկտեմբերի 15-ին ավարտվել է Սամվելի «պայքարն» իր կյանքի համար։ Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը ծնված տղան անմահացավ 23 տարեկանում։

Սամվելը երկու քույրերի ավագ եղբայրն է։ «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին։ Փոքր տղա թոռնիկս մի քիչ նման է Սամվելիս։ Մեկմեկ իրեն նայելով՝ ինձ թվում է, որ Սամվելս է, իր մանկությունն է»։

Հ. Գ. Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ Արաբյան«ՀՀ դատական իշխանության էֆեկտիվությունն ու անկախությունը երկրի ամենաթույլ կողմերից մեկն է»․ Արմեն Աշոտյան Հասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Արծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԱդրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ահա թուրքական պարտքի նոր հաշվարկը. Հրայր ԿամենդատյանՄեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. ՍողոմոնյանՔաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԿրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանԻսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. Նեթանյահու