Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներում ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայով Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր Կամենդատյան Այն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան


Երեխաների սիրելի պլաստիլինը. ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է այն առաջին անգամ ստեղծվել. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար թե լինի մեկը, որը փոքր ժամանակ չի խաղացել պլաստիլինով: Չնայած, երևի թե մեծերն էլ ժամանակ առ ժամանակ դեմ չեն զբաղվել դրանով: Իսկ ինչպե՞ս է այն ստեղծվել, ո՞վ է դրա հեղինակը:

Պլաստիլինը գոյություն ունի ավելի քան 500 տարի, սակայն դրա ստեղծողի շուրջ տարաձայնությունները մինչ օրս չեն մարել: Կա պլաստիլինի առաջացման երեք վարկած:

Նմանատիպ հատկություններով նյութի հիշատակում հայտնվել է 16-րդ դարի իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջ Վազարիի «Ամենահայտնի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքը» գրքում: Նա նկարագրում է բարձր պլաստիկություն և դիմացկունություն ունեցող նյութ, որը ստեղծված էր մոմի և կավի հիման վրա։

Հետագայում պլաստիլինի ստեղծումը վերագրվել է երեք գյուտարարի՝ գերմանացի Ֆրանց Կոլբին, անգլիացի Ուիլ յամ Հարբութին և ամերիկացի Ջո ՄակՎիկերին։ Պաշտոնապես ժամանակակից պլաստիլինի ստեղծումը վերագրված է Հարբութին, չնայած այն հանգամանքին, որ Կոլբին է հորինել «պլաստիլին» կոչվող նյութը նրանից տասնինը տարի առաջ՝ 1880 թվականին: Նա դեղագործ էր աշխատում դեղատանը, գործնականում կապ չուներ արվեստի կամ գոնե մոդելավորման հետ, բայց այդ ժամանակ Գերմանիայում կային բազմաթիվ ճարտարապետներ, քանդակագործներ, ովքեր սուր խնդիր ունեին ապագա նախագծերի համար մոդելներ ստեղծելու, և նրանցից շատերը Կոլբիի ընկերներն էին: Եվ Ֆրանցը որոշել է օգնել իր ընկերներին և սկսել փորձարկել գտնելու կատարյալ բանաձևը։ Մեր օրերում նրա ստեղծած «Մյունխենյան քանդակագործական կավը» դեռ կարելի է գտնել Մյունխենում։

Ի տարբերություն Կոլբի, Ուիլ յամ Հարբութն անմիջականորեն էր կապված արվեստի հետ, նա ուսուցիչ էր Բրիտանական արվեստի դպրոցում։ Նրա դասերին ուսանողները կավից մոդելներ էին քանդակում, բայց քանի որ առաջադրանքները բարդանում էին, մեկ դասի ընթացքում մոդելավորման համար հատկացված ժամանակը չէր բավարարում։ Եվ Հարբութն իր առջև խնդիր դրեց հորինել նյութ, որը կարող է օգտագործվել նորից ու նորից։ Երկար փորձերից հետո հայտնագործվեց «պլաստիլինը». այն նույն գույնի էր, ինչ կավը, որը նախկինում օգտագործվում էր, բայց նույնիսկ մեկ ամիս հետո էլ չէր կարծրանում։ Սկզբում պրոֆեսորը պատրաստվում էր սահմանափակվել միայն ուսմամբ, բայց երբ տեսավ, թե ինչպես են իր երեխաները սիրում այդ նոր խաղալիքը, որոշեց արտոնագրել հայտնագործությունը և սկսեց դրա զանգվածային արտադրությունը։ Պրոֆեսիոնալներն ու տնային տնտեսուհիները անտարբեր չմնացին, վերջիններս այն գնում էին իրենց երեխաների ու թոռների համար։ Ժամանակի ընթացքում վաճառքի է հանվել չորս գույնի պլաստիլին։ 1968 թվականին արտադրամասի հրդեհից հետո արտադրությունը տեղափոխվել էր Թայլանդ:

Ամերիկացի ինժեներ Ջո ՄակՎիկերն էլ պատահաբար էր հայտնագործել պլաստիլինը 1955 թվականին, երբ փորձում էր ստանալ պաստառները մաքրող միջոց: Նա դա ցույց էր տվել իր քրոջը, ով այդ ժամանակ մանկապարտեզի դայակ էր: Սպիտակավուն ոչ թունավոր զանգվածն այնքան էր տպավորել նրան, որ նա սկսեց այն օգտագործել երեխաների հետ դասերի ժամանակ։ Այն բանից հետո, երբ հոգաբարձուների խորհուրդը տեսավ նյութի անսովոր հատկությունները, նրանք սկսեցին հետաքրքրվել դրանով: Նյութը վաճառքում հայտնվելուց հետո արագորեն ժողովրդականություն ձեռք բերեց: Արդյունքում ՄակՎիկերը 27 տարեկանում դարձավ միլիոնատեր։

Ներկայում խանութների դարակներում կարելի է գտնել բազմաթիվ գույների և երանգների պլաստիլին՝ հոտով, փայլերով և շատ այլ տեսակների։ Այն օգտագործում են ոչ միայն երեխաները, այլ նաև շատ քանդակագործներ, ճարտարապետներ և անիմատորներ: Քիչ հավանական է, որ լինի երեխա, ով չի տեսել Ուոլեսի և Գրոմիտի արկածների մասին մուլտֆիլմը, ռուսական մուլտֆիլմերից կարելի է նշել «Պլաստիլինե ագռավը»: Իսկ ոչ վաղ անցյալում բրիտանացի հեռուստահաղորդավար Ջեյմս Մեյը իսկական պլաստիլինե դրախտ էր ստեղծել։ Այն ստեղծելու համար պահանջվել էր 2000 մարդ, 24 գույնի պլաստիլին՝ ավելի քան 2,5 տոննա քաշով։ Այս պահին բանաձևը, որով Հարբութը ստեղծեց իր պլաստիլինը, մնում է առեղծված, իսկ ժամանակակից պլաստիլինը ստեղծվում է կավի, մոմի, պարաֆինների, կենդանական ճարպերի և կոնսերվանտների խառնուրդից, որոնք թույլ չեն տալիս կարծրանալ: Պլաստիլինը անվտանգ, ոչ թունավոր նյութ է, որը օգնում է երեխաների շրջանում զարգացնել հմտությունները և պարզապես ուրախություն է պարգևում նրանց:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրներըՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումԱրտաշատում 57-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարԵրևանում «Toyota»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութի ապակե ցուցափեղկին․ 2 վիրավnրից մեկն անչափահաս էՀռոմի պապն ընդունել է Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին և մարզչական կազմինՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԳորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանՇուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է. Աբրահամյան TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը