Երևան, 22.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ» Ինչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ» «Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ» Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան


Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ

TV

Գիտնականները ցույց են տվել, որ հիշողությունները կարող են պահպանվել ուղեղում և նույնիսկ նորից ակտիվանալ, թեև մարդը դա չի գիտակցում և կարծում է, թե մոռացել է դրանք:

Նոթինգհեմի համալսարանի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը փաստել է, որ ուղեղն ընդունակ է «վերականգնել» անհրաժեշտ հիշողությունները, նույնիսկ եթե մարդը չի կարողանում դրանք գիտակցաբար մտաբերել: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience ամսագրում:

Ուղեղի աշխատանքին հետևելու համար հետազոտողները կիրառել են մագնիսաէնցեֆալոգրաֆիայի մեթոդը. տեխնոլոգիա, որը թույլ է տալիս արձանագրել նեյրոնների ակտիվության ժամանակ առաջացող թույլ մագնիսական դաշտերը: Դրա օգնությամբ կարելի է հետևել այսպես կոչված նեյրոնային օսցիլյացիաների դինամիկային՝ ուղեղի ռիթմիկ էլեկտրական ակտիվությանը, որը հաճախ անվանում են ուղեղային ալիքներ:

Այս ռիթմերը առանցքային դեր են խաղում հիշողությունների ձևավորման, պահպանման և արտաբերման գործում՝ համակարգելով նեյրոնների տարբեր խմբերի աշխատանքը:

Փորձի ընթացքում մասնակիցներին առաջարկել են մտապահել խթանիչների զույգեր՝ որոշակի բառ և կարճ տեսանյութ։ Փորձարկվողները պետք է դրանց միջև վառ ասոցիացիա պատկերացնեին։ Ավելի ուշ նրանց ցույց են տվել բառերը և խնդրել մտաբերել համապատասխան տեսանյութը։ Այդ ողջ ընթացքում մագնիսաէնցեֆալոգրաֆիան արձանագրել է ուղեղի ակտիվությունը, իսկ մեքենայական ուսուցման հատուկ ալգորիթմը, որը վարժեցված է եղել յուրաքանչյուր տեսանյութի բնորոշ նեյրոնային ազդանշանները ճանաչելու համար, վերլուծել է՝ արդյո՞ք տեղի է ունենում համապատասխան հիշողության կրկնակի ակտիվացում, թե ոչ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ուղեղն իսկապես ակտիվացնում է հիշողությունները նույնիսկ այն դեպքում, երբ մարդը չի կարողանում դրանք գիտակցաբար վերարտադրել։ Այնուամենայնիվ, հաջողված և անհաջող մտաբերման միջև կարևոր տարբերություն է հայտնաբերվել։

Երբ հիշողությունն, ի վերջո, հասնում է գիտակցությանը, նեյրոնային ազդանշանն ավելի ռիթմիկ է դրսևորվում ուղեղային ալիքների այսպես կոչված «ալֆա-տիրույթում»։ Գիտնականները ենթադրում են, որ այս ռիթմն օգնում է հիշողության ազդանշանին «առանձնանալ» նեյրոնային ակտիվության ընդհանուր աղմուկի ֆոնին։

Հետազոտողներն այս գործընթացը համեմատում են մարզադաշտի հետ. եթե բազմաթիվ մարդիկ միաժամանակ խոսում են, առանձին բառերը դժվար է տարբերակել, բայց եթե բոլորը սկսում են երգել միևնույն երգը, ձայնը դառնում է հստակ լսելի։ Նմանատիպ մեխանիզմ, հավանաբար, գործում է նաև ուղեղում. նեյրոնային ազդանշանի ռիթմիկությունը թույլ է տալիս հիշողությանը «ճեղքել» ֆոնային ակտիվությունն ու հասանելի դառնալ։

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ նման ռիթմիկ ազդանշանի պահին ուղեղի կեղևի զգայական հատվածներում ալֆա-ակտիվության ընդհանուր մակարդակը նվազում է։ Սա հիշեցնում է այն իրավիճակը, երբ մարզադաշտում ընդհանուր աղմուկը թուլանում է և նույնիսկ երկրպագուների մեղմ երգչախումբը դառնում է լսելի։ Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները կարող են կարևոր նշանակություն ունենալ հիշողության հիվանդությունների, օրինակ՝ դեմենցիայի բուժման համար։ Եթե հիշողությունները շարունակում են գոյություն ունենալ ուղեղում, բայց պարզապես չեն հասնում գիտակցության մակարդակին, ապա ապագա բուժման մեթոդները կարող են ուղղված լինել ոչ թե կորուսյալ հիշողության «վերականգնմանը», այլ արդեն իսկ գոյություն ունեցող հիշողությունների դրսևորման աջակցությանը։

Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ Արաբյան«ՀՀ դատական իշխանության էֆեկտիվությունն ու անկախությունը երկրի ամենաթույլ կողմերից մեկն է»․ Արմեն Աշոտյան Հասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Արծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԱդրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ահա թուրքական պարտքի նոր հաշվարկը. Հրայր ԿամենդատյանՄեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. ՍողոմոնյանՔաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԿրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանԻսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտ