Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Արդյո՞ք բոլոր միջոցներն են հասել հասցեատերերին. իշխանությունը բռնի տեղահանվածներին վերածում է քաղաքական վտարանդիների. «Փաստ» Ի՞նչ նպատակներ ու հետաքրքրություններ ունի Ռուսաստանը Հայաստանում. «Փաստ» «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»


«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները

TV

Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության մյուս անդամները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի  ծրագրերն ու տեսլականը, պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Էջմիածնում գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը խոսել է անցած տարվա հունիսին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկման մասին՝ նշելով. «8-9–ը ամիս առաջ այստեղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր Տաճար։ Մայր Տաճար պատարագից հետո դուրս եկանք և լրագրողը մոտեցավ Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր մեր եկեղեցու, եկեղեցու և եկեղեցու հայրերի նկատմամբ։ Ի՞նչ պետք է աներ յուրաքանչյուր հայ այդ ժամանակ։ Պատկերացրեք՝ տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անհարգալից խոսել։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորի հոգևոր հայրը՝ Սուրբ Էջմիածինը, հարձակման է ենթարկվում, դու պետք է ասես՝ մեկ րոպե, այդ ի՞նչ ես անում։ Ասաց, չէին ասում շատ մարդիկ, ասաց նա»։

Նարեկ Կարապետյանի խոսքով,  իշխանության հաշվարկն այն էր, որ կալանավորելով Սամվել Կարապետյանին, իշխանությունը կկարողանա ինչ-որ բանի հասնել, բայց մեկ բան հաշվի չէր առնվել՝  Սամվել Կարապետյան մարդու եւ առաջնորդի բնավորությունը:   «Ամեն անգամ, ով իր հետ շփվում էր այդ ընթացքում՝ ԱԱԾ մեկուսարանում, ավելի մեծ ուժով դուրս էր գալիս իր մոտից, որովհետև նա գիտեր, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որովհետև գիտեր, որ կանգնեցնել է պետք այս ամենը»,–ասել է Նարեկ Կարապետյանը։

Կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը խոսել է Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից եւ շեշտել, որ դրանք Սամվել Կարապետյանի կիրառական քայլերից մի քանիսն են, որոնք յուրաքանչյուրի կյանքը փոխելու են, որոնց կարիքը իսկապես կա և, որոնք վստահաբար  իրագործվելու են բոլորի համատեղ աշխատանքով։ Խոսելով Սամվել Կարապետյանի ապօրինի անազատության մեջ գտնվելու մասին, Արամ Վարդևանյանը, նշել է. «Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Գիտեք, արդարության ճանապարհի ամենակարևոր երաշխիքը, մարդասիրությունն է։ Թվում է, պարզ բան եմ ասում, թվում է, թե հեշտ երևույթ եմ ասում, բայց մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի։ Իսկ մարդասիրությունը, չարություն չունենալը երաշխիքն է մեր համախմբման։ Եվ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհընկալումը կա։ Հենց ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական և մարդասիրությամբ Հայաստանն է։ Դա է նաև ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը»։ Վարդեւանյանը շեշտել է՝ Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ,  որովհետև արդարությունը հաղթելու է։

Ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիր քաղաքի գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը նշել է, որ Արմավիրը գտնվում է Հայաստանի ամենաբերքատու տարածաշրջանի կենտրոնում՝ շեշտելով, որ  հայկական գյուղատնտեսության զարգացումը այստեղից է սկսվելու. «Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ մթերում արվի, վերամշակում արվի և արտահանվի։ Դա մարդկանց լավ ապրելու հնարավորություն կտա»։

Խոսելով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական հայտի մասին, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ  Հայաստանը աշխարհում ամենաաղքատ 113-րդ երկիրն է եւ երկրի զարգացման համար նոր առաջնորդ է հարկավոր: Նրա խոսքով, միայն Հայաստանում կան աղքատ հայեր, ու դա նշանակում է՝ խնդիրը հայերից չէ, խնդիրը Հայաստանի իշխանություններից է։

Կուսակցության խոհրդի անդամ Դավիթ Ղազինյանը, դիմելով գրասենյակի բացմանը եկած արմավիրցիներին, նշել է. «Փոքրիկ խմբակը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկնում, փորձում են ցույց տալ, իբրև թե չեն վախենում, իբրև թե մեր ուժը, այսպես, իրենց խոսքերով ասած, փոքր ձայն, քիչ ձայն ունի, բայց առավոտից երեկո խոսում են Սամվել Կարապետյանի մասին, խոսում են մեր մասին, Ուժեղ Հայաստանի մասին։ Դա, բնականաբար, ցույց է տալիս իրենց թուլությունը։ Ճիշտն ասած, փոքրիկ խմբակի թեման առաջարկում եմ փակել, քանի որ իրենց իրերը հավաքելու ժամանակն է արդեն, որ հետո հապշտապ չստացվի իրերը հավաքել»։

Կիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանՍրանց զենքը վիրավորանքն է, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը. Աբրահամյան Լպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանՈվքե՞ր են կրում հիջաբ, և արդյո՞ք այն միայն մուսուլմաններին է հատուկ. «Փաստ»Ըստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան